Ժենգյալով հաց

Ժենգյալով հաց (որոշ շրջաններում այն նաև կոչվում է «Պինջարով հաց»՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ), հայկական ազգային ուտեստ, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Տարածված է հիմնականում Արցախում և Սյունիքում։

Picto infobox mets.png
Ժենգյալով հաց
Jengyal roll — Ժենգյալով հաց.jpg
Հայկական խոհանոց
Ծագում
Տեսակլոշիկ
Առաջացման երկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Բաղադրամասեր
Հիմնականկանաչ սոխ, կանաչ սխտոր, գինձ, կնձմնձուկ, ճռճռուկ, թրթնջուկ, ծտապաշար, դաղձ, եղինջ, գառնականջ, խազազ, անանուխ, վայրի դաղձ, սամիթ, մոխրաթալ, սինձ, պտուտկուն, պուտ, պառավապորտ, առոք-փառոք, կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ
Commons-logo.svg Jengyal roll Վիքիպահեստում

Բաղադրություն

Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներով պատրաստաված տափակ բլիթ է։

Ժենգյալով հացի խմորը պատրաստվում է ալյուրից, աղից և ջրից։ Հացի մեջ տեղադրվող կանաչիները կոչվում են ժենգյալ, և կարող են տարբերվել ըստ թխվելու շրջանի և ճաշակի։ Ժենգյալով հացում օգտագործվող կանաչիներից են կանաչ սոխը՝ (լատ.՝ Āllium pōrrum), կանաչ սխտորը (լատ.՝ Állium satívum), գինձը (լատ.՝ Coriándrum sátivum, արաբերեն, համեմ), կարմանտյուկը կամ կնձմնձուկը (լատ.՝ Anthríscus cerefólium), ճռճռուկը (լատ.՝ Stellaria media), թրթնջուկը կամ թթվաշը (լատ.՝ Rumex), ծտապաշարը (լատ.՝ Capsélla), դաղձ (լատ.՝ Méntha suaveólens, արաբերեն՝ նանա), եղինջը (լատ.՝ Urtíca dióica), մանուշակի ծաղիկները (լատ.՝ Víola odoráta), գառնականջը (լատ.՝ Silene noctiflora), խազազը կամ վայրի անսովոր սոխը (լատ.՝ Allium paradoxum), անանուխը (լատ.՝ Mentha Piperita L.), մշակովի դաղձը (լատ.՝ Méntha longifólia), բաղբակը (արաբերեն՝ սամիթ, լատ.՝ Anethum graveolens), մոխրաթալ (վայրի սպանախի տեսակ) (լատ.՝ Spinácia olerácea), սինձը (լատ.՝ Tragopógon), պտուտկունը (լատ.՝ Papaver commutatum Fisch), պուտը կամ կակաչը (լատ.՝ Papáver), կտավատի երիտասարդ տերևները (լատ.՝ Línum usitatíssimum), տեսնը կամ հասկադաղձը (լատ.՝ Méntha spicáta), ծիթենուկ (լատ.՝ Nonea), խաղողի երիտասարդ տերևները, տոպը կամ ալպիական կակաչը (լատ.՝ Papaver alpinum), սիմսիմոկը (քերչախոտ, լատ.՝ Asperugo procumbens), ուտիմ տիտիմը (լատիներեն՝ Capsella bursa-pastoris), պառավապորտը (լատ.՝ Anchúsa arvénsis)։ Նախքան կանաչիները հացի մեջ տեղադրելը, նրանք մանր կտրատվում են, և նրանց ավելացվում է աղ, ձեթ և պղպեղ։

Պատրաստման ամբողջ գործընթացն իրակնացվում է տարեց, փորձառու կանանց կողմից, ովքեր փոխանցում են պատրաստման սեփական գաղտնիքներն իրենց աղջիկներին ու հարսներին։ Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։ Թխում են սաջ կոչվող տաքացված ջեռոցում մի քանի րոպե։

Կտրատված կանաչին ավելացվում է խմորի մեջ, խմորի եզրերը փակվում, և ապա այն թխվում կրակին դրված «սաջ» կոչվող երկաթե կտորի վրա։

Ժենգյալով հացը կարելի է մատուցել կարմիր գինու, գարեջրի, կամ թանի հետ։

Ժենգյալով հացի ռեկորդ

Ամենաերկար ժենգյալով հաց, ժենգյալով հացի պատրաստման ռեկորդ 1-ին անգամ գրանցվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում՝ 2018թ․ նոյեմբերին։

Պատրաստման ընթացք

1 ժամ 30 րոպեում տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71 սմ լայնությամբ ժենգյալով հաց։

Այն պատրաստելու համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում։ Անհավանական չափերի ժենգյալով հացը պատրաստվել է չափերին համապատասխանող հատուկ սաջի վրա։

Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել է ռեկորդի գրանցման արձանագրություն։

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում։

Ռեկորդային չափերի ու քաշի Ժենգյալով հացի պատրաստումը նախաձեռնել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ամենաերկար ժենգյալով հաց2019 թվականի մայիսի 11-ին Հաթերքում կազմակերպվել է Ժենգյալով հացի 3-րդ փառատոնը, որտեղ հադրութցիները գերազանցել են 2018 թվականին գրանցած սեփական ռեկորդը՝ թխելով 3 մ երկարությամբ ժենգյալով հաց, որի պատրաստման համար օգտագործվել է 25 տեսակի կանաչի։

Հադրութցիների՝ ժենգյալով հացի նոր ռեկորդը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Ժենգյալով հացը մշակույթում

Հայ նշանավոր մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը հետևյալ բանաստեղծությունում ներկայացրել է հացի բաղադրատոմսը․

 Քաղեմ, հնդրեմ, փնջեմ, կտրեմ,
Տատիս ճանաչ մի բուռ կանաչ,-
Կնձմնձուկ ու թրթնջուկ,
Սպանախ, սինձ, սամիթ ու գինձ,
Առոք-փառոք, սոխ-ճռճոռոկ,
Պտուտկուն, պուտ, պառավապուրտ։
Ձեթը շաղեմ ու շաղախեմ,
Խմոր հունձեմ, գնդեր թրծեմ,
Գնդեր հարթեմ, կանաչ լցնեմ,
Տեփեմ,
Ծեփեմ,
Բովին եփեմ...
Դառնա թխած,
Շահած-պահած
Ժենգյալով հաց։
 


Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. (հայերեն) Հադրութում թխել են աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, վերցված է 2019-09-24
  2. «ԴԻԶԱԿ թերթ газета ДИЗАК»։ www.facebook.com (հայերեն)։ Վերցված է 2019-09-24

Արտաքին հղումներ