Ժայռային դրախտապան

Ժայռային դրախտապան
Ժայռային դրախտապան
Ժայռային դրախտապան
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ԸնտանիքԴրախտապաններ (Emberizidae)
ՑեղEmberiza
ՏեսակԺայռային դրախտապան (E. buchanani)
Միջազգային անվանում
Emberiza buchanani
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ժայռային դրախտապան (լատին․՝ Emberiza buchanani), դրախտապանների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող, հազվագյուտ թռչուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15-16 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնօղակը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կոկորդը և բեղերը՝ դեղնավուն։

Մարմինը ներքևից բաց դարչնագույն-նարնջագույն է՝ ավելի բաց գույնի խայտերով։ Էգն ավելի խամրած է՝ թույլ խայտերով։ Երիտասարդը դարչնագույն-մոխրագույն է, մարմինը վերևից՝ մանր խայտերով, բեղերը և կոկորդը սպիտակավուն են։ Ծարավը հագեցնելու և լոգանք ընդունելու համար հաճախ թռչում է դեպի աղբյուրները։ Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով։

Չու խմբագրել

Գարնանային վերադարձը՝ ապրիլի երրորդ տասնօրյակ-մայիս ամսվա ընթացքում։ Արուների երգը լսվում է, և հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև հուլիսի առաջին օրերը։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի երկրորդ կեսից հունիսի վերջը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 115 մմ), նոսր, չոր բույսերից, բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են բնադրման հաջորդ օրը։

Բազմացում և զարգացում խմբագրել

Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն ու սև պտերով 5-6 ձու։ Հունիսի առաջին կեսին թխսակալողներին զուգահեռ հայտնվում են նորելուկ ձագեր (1 ժ ընթացքում էգը կարող է ձվերը թխսակալել 3 անգամ՝ 10-15/7 մեկ)։ Ձագերը բնից դուրս են գալիս 8-11 օրականում։ Ձագերին կերակրում է մայրը (10-ժամյա դիտարկումների ընթացքում էգը ձագերին կերակրել է 29 անգամ, արուն՝ 6)։ Վարժ թռչող և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչունները գրանցվել են հուլիսի վերջին։

Կիսաանապատների յուրացման հետևանքով տարածման շրջանները խիստ կրճատվել են։

Տարածվածություն խմբագրել

Տեսակը տարածված է Անդրկովկասից և Թուրքիայից մինչև Իրան և Թուրքմենիայի հարակից շրջաններ։ Հանդիպում է Հայաստանի հարավարևելյան շրջանների կիսաանապատային տեղանքներում, ինչպես նաև Արագածի և Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին` մինչև ծովի մակարդակից 1900 մ բարձրություններ։

Պահպանություն խմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները սակավաթիվ է։ Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Հարմար բիոտոպերում հանդիպումների հաճախականությունը բավականին բարձր է։

Վտանգման հիմնական գործոններից է կիսաանապատային ապրելավայրերի յուրացումը տնտեսական նպատակներով։

Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային դրախտապան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային դրախտապան» հոդվածին։