Թևավոր հրթիռ

Թևավոր հրթիռ, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարք, թռիչքի հետագիծը որոշվում է սարքի թևի, շարժիչի քարշուժի, ծանրության ուժիի և աերոդինամիկ ամբարձիչ ուժի համադրությամբ։ Անգլերեն cruise missile եզրը վերաբերվում է կառավարվող հրթիռներին։

«Տոմահավկ» թևավոր հրթիռը թռիչքի ժամանակ
LuftwaffeTaurus KEPD 350 թևավոր հրթիռը

Թևավոր հրթիռները օգտագործվում են վերգետնյա կամ վերջրյա նշանակետերի խոցման համար, ապահովելով նշանակետերի խոցման բարձր հավանականությունը սարքերի կառավարման համակարգի միջոցով։ Թևավոր հրթիռները նախագծված են հզոր մարտագլխիկների մեծ հեռավորություններով հասցման համար մեծ ճշգրտությամբ։ Ժամանակակից թևավոր հրթիռները հնարավորություն ունեն թռչելու գերձայնային կամ մերձձայնային արագություններով, ինքնակառավարվող են, կարող են թռչել ոչ-բալիստիկ հետագծով, չափազանց ցածր բարձրությունների վրա։

Թևավոր հրթիռները տարբերվում են անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հետևյալ առանձնահատկություններով. թևավոր հրթիռները մեկանգամյա օգտագործման են և միշտ «զոհվում» են առաքելության ավարտին, չեն իրականացնում հետախուզություն, մարտագլխիկը ներառված է սարքի իրանի մեջ և այն չի կարող առանձնացվել սարքից։

Գոյություն են ունեցել նաև հատուկ հարմարեցված ինքնաթիռներ, որոնք կառավարվում էին մահապարտ-օդաչուների կողմից[1]։ Թևավոր հրթիռները նախկինում անվանվում էին նաև ռումբ-ինքնաթիռ։

Առաջին թևավոր հրթիռը Գերմանական V-1 թռչող-ռումբն է, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кузнецов К. (1999). «"Цветок вишни" или "Придурок"» (02). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |Journal= ignored (|journal= suggested) (օգնություն) (ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Werrell, Kenneth P. (1985). The Evolution of the Cruise Missile. Maxwell Air Force Base, Alabama: Air University Press. էջ 289. (անգլ.)