Թռեղքյան մշակույթ

Թռեղք-վանաձորյան մշակույթ, նաև Թռեղք-Վանաձորյան միջին բրոնեդարյան ( մ.թ.ա. 2200 - 1600 ) հնագիտական մշակույթ է Հարավային Կովկասում (Վրաստան, Հայաստան)։ Թռեղքյան դամբարանները, ըստ ակադեմիկոս Պիոտրովսկու, «Բերեց մեզ հնագույն մշակույթի պատկերը` իր ինքնատիպությամբ և աննախադեպ բարբարոսական շքեղությամբ»։

Թռեղքյան մշակույթ
Մասն էԲրոնզի դար
Բաշխման տարածքՀայաստան և Վրաստան
Անվանված էԹռեղք և Վանաձոր
Նախորդ մշակույթՔուռ-արաքսյան մշակույթ
Հաջորդ մշակույթԼճաշեն-մեծամորյան մշակույթ
Սկիզբմ. թ. ա. 2200
Ավարտմ. թ. ա. 1500

Հայտնաբերում խմբագրել

Մշակույթը հայտնի է դարձել 1936-1940 և 1947 թթ. Վրաստանի Պետական թանգարանի կողմից կազմակերպված և Բ.Ա. Կուֆտինի ղեկավարությամբ իրականացրած պեղումների արդյունքում։ Թռեղքյան մշակույթի գոյության վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են դամբարանաբլուրներում եղած հուղարկավորությունների սրահների գտածոների միջոցով։ Դամբարանաբլուրները ունեցել են 10-15մ բարձրություն և 100 մ տրամագիծ։ Դամբարանաբլուրներից մեկի կենտրոնում եղած թաղման սենյակների բարձրությունը հասել է 6 մետրի, իսկ տարածքը՝ 150 քառակուսի մետր խորանարդի։ Սենյակներից մեկում գտնվել են կառքերի մնացորդներ, հայտնաբերվել են նաև խոշոր կավե սափորներ, թանկարժեք մետաղներից բարձր գեղարվեստական ճաշակով պատրաստված իրեր, որոնք վկայում են Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի երկրների հետ ունեցած մշակութային կապի մասին։ Պեղումների արդյունքում գտնվել են նաև արծաթե և ոսկե գավաթներ՝ զարդարված եղջերվի պատկերով և ծիսական արարողություն ներկայացնող նախշով։ Ակադեմիկոս Լորդկիպանիձեն այս մշակույթը վերագրել է 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչև 2-րդ հազարամյակի առաջին կեսը եղած ժամանակաշրջանին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гобиджешвили Культура ранних погребений Тбилиси 1980