Թուրքիայի կենտրոնական բանկ

Թուրքիայի Հանրապետության կենտրոնական բան (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyet Merkez Bankası), գործադիր իշխանության մարմին Թուրքիայում, որի հիմնական խնդիրը Թուրքիայի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։ 

Թուրքիայի կենտրոնական բանկ
Изображение логотипа
Տեսակկենտրոնական բանկ, բանկ, բիզնես ձեռնարկություն և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՀապավումԹուրքիայի ԿԲ
Ստեղծման թվական1931 թվականի հոկտեմբերի 3
Փոխարինված էԲանկ Օտոման
ՇտաբակայանԱնկարա, Թուրքիա
Կայքwww.tcmb.gov.tr

Պատմություն խմբագրել

1840 թվականին սկսեցին թողարկվել թուրքական գանձապետական առաջին թղթադրամները։ Դրանք թողարկվել են ընդհուպ մինչև 1862 թվականը։

1847 թվականին ստեղծվել է թուրքական առաջին բանկը՝ Դեսրաադեթ բանկը։ 1856 թվականին ստեղծվել է անգլո-ֆրանսական Բանկ Օտոմանը։ 1863 թվականին ստեղծվել է Կայսերական օտտոմանյան բանկը, որին փոխանցվեցին կենտրոնական բանկի հիմնական գործառույթները, ինչպես նաև թղթադրամների թողարկման իրավունքը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թղթադրամների թողարկման բանկային մենաշնորհը դադարեցվել է, իսկ 1915 թվականից թղթադրամները թողարկել է կառավարությունը։

1925 թվականի դեկտեմբերի 30-ին թղթադրմաների թողարկման իրավունքը անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին։ 1930 թվականի հունիսի 11-ին Մեջլիսը որոշում ընդունեց՝ ստեղծելու Թուրքիայի կենտրոնական բանկը։ 1931 թվականի հոկտեմբերի 3-ին ստեղծվել է Թուրքիայի կենտրոնական բանկը, որի իր լիազորությունների իրականացմանը անցավ 1932 թվականի հունվարի 1-ից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бутаков, 1987, էջ 242—243

Գրականություն խմբագրել

  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի կենտրոնական բանկ» հոդվածին։