Թուրքական ռիվիերա

Թուրքական Ռիվիերա (թուրքերեն՝ Türk Rivierası), Թուրքիայի ծովափնյա հատվածի ոչ պաշտոնական անվանումը, որտեղ առավել զարգացած է հանգստի կազմակերպումը։ Որպես կանոն, ռիվիերան հարում է Միջերկրական և Էգեյան ծովերին և տարածաշրջանում են գտնվում Անթալիայի և Մուղլայի մարզերը[1]։ Տարածաշրջանը 2011 թվականին հյուրընկալել է ավելի քան 13,6 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, որը կազմում էր ընդհանուր տուրիստական հոսքի 43%-ը։ Այցելությունների քանակով առաջին երեք երկրներն են` Գերմանիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան[2]։ Մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելում տարածաշրջան նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և այլ երկրներից։

Չիրալըի ափերը
Չիրալըի ափերը
Դալամանի ափերը քաղաքի մոտ
Դալամանի ափերը քաղաքի մոտ
Մարմարիս

Տարածաշրջանի հանգստավայրերի մի մասը սպասարկում է նաև տուրային համակարգով (Ալանիա, Կեմեր, Բելեք), մյուսները մասնագիտացած են անհատական հանգստի կազմակերպմամբ (Չիրալը, Կաշ, Կալկան, Դալյան), մնացածները կազմակերպում են երկուսն էլ (Բոդրում, Մարմարիս, Ֆեթհիյե, Օլյուդենիզ, Անթալիա, Սիդե

Տարածաշրջանը համարվում է թուրքական դայվինգի[3], պարագլայդինգի[4], ռաֆտինգի[5] կենտրոնը։

Լողալու շրջանը միջերկրածովյան հատվածում սկսվում է մայիսի կեսերից և ձգվում մինչ հոկտեմբեր, իսկ էգեյան հատվածում հունիսից մինչ հոկտեմբերի սկիզբը։

Ալանիայի համայնպատկերը
Ալանիայի համայնպատկերը

Աշխարհագրություն խմբագրել

Ռիվիերայի սահմանները հարում են հարավից Միջերկրական ծովին, իսկ արևմուտքում` Էգեյան ծովին։ Ափագծի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1000 կիլոմետր։

Հարավում ափամերձ հատվածում է գտնվում Տավրոսյան լեռնահամակարգը։ Այստեղ յան փշատերև անտառներ, մարդկանց կողմից տնկված ձիթենիներ և ցիտրուսային մշակաբույսեր, ինչպես նաև արմավենիներ և բանանի պլանտացիաներ։ Ափաներձ հատվածները խիստ կտրտված են, առկա են բազմաթիվ լողափեր։ Ափամերձ բարձր լեռները հիմնականում ձնապատ են, տեղ- տեղ ափերը ժայռոտ են, տեղ- տեղ էլ առկա են խորունկ ծովածոցեր։ Տարվա մեջ մոտ 300 օրը արևոտ է։

Ռիվիերայի խոշոր քաղաքների և հանգստավայրերի ցանկը խմբագրել

Հիմնական հանգստավայրերն են (արևմուտքից- արևելք)` Բոդրում, Մարմարիս, Դալաման, Ֆեթհիյե, Կեմեր, Անթալիա, Բելեք, Սիդե, Ալանիա։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական ռիվիերա» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marc Dubin, Terry Richardson, Katie Parla, Tristan Rutherford, Kthryn Tomasetti, Martin Zatko The Rough Guide to Turkey. — 7 edition. — New York, London, Delhi: Rough Guides, 2010. — 752 p. — ISBN 978-1848364844
  2. «Number of arriving-departing foreigners and citizens, December 2011». Թուրքիայի պետական տուրիստական ծառայություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Дайвинг в Турции есть». Сайт «Дайвинг в Турции». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Paragliding in Turkey». Сайт enjoyturkey.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «River Rafting in Turkey». Сайт Turkey Travel Planner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.

Տես նաև խմբագրել