Թթենի

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թթենի (այլ կիրառումներ)
Թթենի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքԹթազգիներ (Moraceae)
ՑեղԹթենի (Morus)
L., 1753

Թթենի կամ թթի ծառ, շերամածառ՝ (լատին․՝ Morus), թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։

Ընդգրկում է թափվող ծառերի 17 տեսակ, տարածված է տաք ջերմային գոտիներում, ինչպես նաև մերձարևադարձային գոտիներում Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բունը մուգ է՝ խոր ճեղքվածքներով, պսակը՝ խոշոր, լայն, բրգաձև, բարձր.՝ 12-20 մ։ Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձև, ձվաձև, ամբողջական կամ ատամևաեզր, երբեմն՝ թույլ բլթակավոր։ Ծաղկաբույլը կատվիկանման է, գլանաձև, կախ ընկած։ Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտղաբույլը՝ խոշոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, հյութալի, քաղցր, կիսաքաղցր և այլն։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռևս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։ Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։

Պտուղը պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամին C և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։ Բնափայտն ամուր է, կիրառվում է շինարարության, ատաղձագործության, երաժշտական գործիքների արտադրության մեջ։ Բնափայտից և կեղևից ստացվում է բարձրորակ դեղին ներկանյութ, իսկ տերևները լավորակ կեր են շերամորդի համար։ Բազմանում է կտրոններով, պատվաստներով և սերմերով։ Մեղրատու է։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և այլն։

Տեսակներ խմբագրել

Թութը Լիբիայում
Թութը հասունացման տարբեր աստիճաններում
Երկար թութ
Երևանում աճող սև թթի հատիկ

Հայտնի է մոտ 700 տեսակ[1]։ Հայաստանում մշակության մեջ տարածված են

  • թթենի սպիտակը (Morus alba)
  • թթենի սև (Morus nigra

Արվեստում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Список видов Morus в базе сайта IPNI
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 183
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթենի» հոդվածին։