Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Հուրիները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։

Թեյշեբա
Թեյշեբա Աստվածը ցուլի վրա, Էրեբունի թանգարան
Տեսակաստվածություն
ԴիցաբանությունՎանի թագավորության դիցարան
Սեռարական
Ասպարեզամպրոպ
ՀատկանիշներՎանի թագավորության հողմի և անձրևի աստված

Պատկերասրահ խմբագրել

Վանի թագավորության գլխավոր աստվածները խմբագրել

ԱնունՊատկերՆույնացումԾագումԶոհաբերության ծավալ
Խալդի գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։17 եզ, 34 ոչխար, 6 ուլ
Թեյշեբա
Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։6 եզ, 12 ոչխար
Շիվինի
Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։.4 եզ, 8 ոչխար

Գրականություն խմբագրել

  • Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), Москва 1959
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 168