Թանկ (անձնանուն)

արական անձնանուն

Թանկ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն թանկ՝ «թանկագին, արժեքավոր» բառից։ Այս անվանը համապատասխանում է թուրքերեն Բահալու անձնանունը, որը նույնպես նշանակում է թանկարժեք։ Անվան հետ են կապված Թանկիկ, Թանկխաթուն, Թանկմամա, Թանկտիկին անձնանունները[1]։

Թանկ
Թանկ
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական, իգական
Նշանակությունթանկագին, արժեքավոր
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԹանգիկ
Կապված անուններԹանկխաթուն, Թանկմամա, Թանկտիկին
Կապված հոդվածներ«Թանկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թանգ, կին Վարդի, որ տանուտերն էր Բագարանի և 1224 թվականին մի այգի է նվիրել Բագարանի մայր եկեղեցուն[2]։
  • Թանկ, 1263 թվականին կանգնեցրել է մի խաչքար Արատեսի ձորակում[3][4]։
  • Թանկ, քույր Թուխանի, վանահոր Փերճերի վանից (Կիլիկիա), հիշատակվել է 1325 թվականին[5][6]։
  • Թանկ, մայր Ոսկետուփի և զոքանչ Մկրտիչ երեցի (նախքան 1420 թվականը)[7]։
  • Թանկ եղել է նաև արական անուն, որովհետև կա Թանկյան կամ Մելիք-Թանկյան ազգանունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 274-275 — 682 էջ։
  2. Այրարատ 67
  3. Սիսական 144
  4. Արրտ․ 1888, 773
  5. REA 8, 30
  6. Սիսուան 153 բ
  7. Տաշեան, Ցուց․ 666