Թանգխաթուն

իգական անձնանուն

Թանգխաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է Թանգ անունից և խաթուն բառից, որն այս դեպքում ծառայում է իգականը արականից տարբերակելու համար։ Գործածվել է 14-18-րդ դարերում[1]։

Թանգխաթուն
Թանգխաթուն
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԹանգ
Կապված հոդվածներ«Թանգխաթուն» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թանկխաթուն, հորաքույր Հայրապետ գրչի, ով 1329 թվականին Կիլիկիայի Փոս անապատում ընդօրինակեց «Սանդուղք աստուածային ելից» գիրքը[2]։
  • Թանկխաթուն, որդի Դավթի, կին Հովհաննեսի, ով թվականին Կարապետ կրոնավորին 1358 գրել տվեց մի Ավետարան[3]։
  • Թանկխաթուն, դուստր Զաքարիայի, ազգական Կարապետ կրոնավորի, ով 1381 թվականին ընդօրինակել տվեց Հին Կտակարանը Սղկայու վանքում[4]։
  • Թանկխաթուն, կին Մկրտիչ քահանայի և մայր Կարապետ քահանայի և Զաքարիա կրոնավորի։ Կարապետ քահանան 1389 թվականին Աղթամարում ընդօրինակեց Ճառընտիրը[5], ապա նույն տեղում 1392 թվականին Թադեոս փիլիսոփայի համար արտագրեց Ավետարանը։
  • Թանկխաթուն, կին Գորգի և մայր Մարտիրոս քահանայի, ով 1410 թվականին Դավթից ետ գնեց մի Ավետարան[6]։
  • Թանկխաթուն, կին Սարգսի և մայր Կիրակոս քահանայի, ով Ոստանում 1414 թվականին Թումա քահանային գրել տվեց մի Ավետարան[7]։
  • Թանկխաթուն, քրոջ աղջիկն է Թումա քահանայի, ով 1421 թվականին Վարդան աբեղային գրել տվեց մի Ավետարան[8]։
  • Թանկխաթուն, կին Հովհաննեսի և մայր Կարապետ գրչի, ով Խլաթում 1418-1422 թվականներին ընդօրինակեց Աստվածաշունչը[9]։
  • Թանգխաթուն, կին Մարգարեի և մայր Ջանիբեկի, ում կինը՝ Սալչուկ խաթունը, 1466 թվականին Հայրապետ գրչին գրել տվեց մի Մաշտոց[10]։
  • Թանկխաթուն, եղբայր Հովհաննեսի և հորեղբայր Վարդան աբեղայի, ով Կտուց անապատում 1481 թվականին Խաչատուր աբեղային գրել տվեց Ավետարանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 275-277 — 682 էջ։
  2. Ձեռագիր Դադեան, Ա․ 86 բ
  3. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 563)
  4. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 850)
  5. Ձեռագիր Ագուլիս, Արրտ․ 1911, 765
  6. Ձեռագիր Վասպուրական 164
  7. Ձեռագիր Վասպուրական 299
  8. Ձեռագիր Վասպուրական 322
  9. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 114
  10. Թորոս աղբար Ա․ 232, Բ․ 338
  11. Ձեռագիր Վասպուրական 489