Թադևոս Ավետումյան

հայ հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ, գրող

Թադևոս Ավետումյան (Խաչիկ) (1811, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - փետրվարի 13, 1863(1863-02-13)[1], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[1]), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Թադևոս Ավետումյան
Ծնվել է1811
ԾննդավայրՆոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան
Վախճանվել էփետրվարի 13, 1863(1863-02-13)[1]
Վախճանի վայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ
Ազգությունհայ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոր Ջուղայում, ուսանել և գործել է Կալկաթայում։ Մ. Թաղիադյանի համախոհներից էր, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։

Գրել է Մ. Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858)։ «Արամայիս» վիպակի (1846) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գինու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։

Կատարել է թարգմանություններ Բեռնարդեն դը Սեն Պիեռ, Օ. Գոլդսմիթից։ Մահացել է փետրվարի 13-ին, Կալկաթայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617