Էրլինգ Հոլանդ

նորվեգացի ֆուտբոլիստ

Էրլինգ Բրյոուտ Հոլանդ[11][12] (նորվ.՝ Erling Braut Håland, նորվեգերեն արտասանություն: [æɭɪŋ ˈhɔːlɑːnd], հուլիսի 21, 2000(2000-07-21)[3][4], Լիդս, Միացյալ Թագավորություն[3]), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ազգային ընտրանու հարձակվող։ Իր արագության, ֆիզիկական տվյալների, ճիշտ դիրք զբաղեցնելու և գրոհին տրամաբանական ավարտ հաղորդելու ունակությունների շնորհիվ ներկա պահին համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը[13][14][15][16][17] ։ Անգլիական Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով (36) բացարձակ ռեկորդակիր[18]։

Նորվեգիա Էրլինգ Հոլանդ
նորվ.՝ Erling Haaland
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԷրլինգ Բրյոուտ Հոլանդ
ԱզգությունըՆորվեգացի
Քաղաքացիությունը Նորվեգիա և  Միացյալ Թագավորություն[2]
Ծննդյան ամսաթիվհուլիսի 21, 2000(2000-07-21)[3][4] (23 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ1,94 m[1]
Քաշ87 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիաՄանչեսթեր Սիթի
Համար9
Պատանեկան կարիերա
ՆորվեգիաԲրյունե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015—2016Նորվեգիա Բրյունե16(0)
2015—2016 Նորվեգիա Բրյունե 2[en]14(18)
2017—2018Նորվեգիա Մոլդե39(14)
2017 Նորվեգիա Մոլդե 2[en]4(2)
2019Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ16(17)
2020—2022Գերմանիա Բորուսիա Դորտմունդ67(62)
2022—Անգլիա Մանչեսթեր Սիթի36(38)
Ազգային հավաքական
2015Նորվեգիա Նորվեգիա (մինչև 15)4(4)
2016Նորվեգիա Նորվեգիա (մինչև 16)17(1)
2017Նորվեգիա Նորվեգիա (մինչև 17)5(2)
2017Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18)6(6)
2018Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19)6(6)
2019Նորվեգիա Նորվեգիա (մինչև 20)5(11)
2018Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21)3(0)
2019—Նորվեգիա Նորվեգիա25(24)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հոլանդը իր կարիերան սկսել է հանդես գալով «Բրյունեի» պատանեկան և գլխավոր թիմերի կազմերում։ 2017 թվականին տեղափոխվել է «Մոլդե», որի կազմում 2 մրցաշրջան է անցկացրել ։ 2019 թվականի հունվարին պայմանագիր է համաձայնեցրել ավստրիական Բունդեսլիգան ներկայացնող «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ, վերջինիս կազմում կրկնակի անգամ դարձել է առաջնության չեմպիոն և մեկ անգամ տիրացել է Ավստրիայի գավաթին ։ 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է համաձայնեցրել գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Դորտմունդի» հետ, վերջինիս կազմում 2020-21 մրցաշրջանում տիրացել է Գերմանիայի գավաթին ։ 2022 թվականի ամռանը 60 մլն․ եվրոյի (51․2 մլն․ ֆունտ սթերլինգ) դիմաց տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Մանչեսթեր Սիթի», որի կազմում Էրլինգը որոշիչ դեր է ունեցել թիմի թրեբլ գրանցելու գործընթացում ։ Հոլանդը արժանացել է «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող» և «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող» մրցանակներին, դառնալով առաջին ֆուտբոլիստը ով արժանանում է վերոնշյալ մրցանակներին նույն տարվա ընթացքում։

Հոլանդը իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների ։ «Զալցբուրգի» կազմում՝ 2019-20 մրցաշրջանի ժամանակ դարձել է առաջին երիտասարդ խաղացողը ով Չեմպիոնների լիգայի 5 անընդմեջ հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել։ 2020-21 և 2022-23 մրցաշրջաններում դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։ 2020 թվականին արժանացել է Golden boy մրցանակին, բացի այդ 2021 թվականին ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող ինչպես նաև FIFPro-ի վարկածով ընդգրկվել է 2021 և 2022 թվականների խորհրդանշական հավաքականներում։ Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում գրանցել է բազում ռեկորդներ․ բացի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով ռեկորդակիր լինելը նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը ով ամենաարագն է հեղինակել 2, 3 և 4 հեթ-տրիկներ ինչպես նաև առաջնության պատմության մեջ առաջինն է ում հաջողվել է 3 անընդմեջ տնային հանդիպումներում հեթ-տրիկ գրանցել։

Հոլանդը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ 2019 թվականին կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ մեկ հանդիպման ընթացքում 9 գոլ հեղինակելով արժանացել է մրցաշարի «Ոսկե խաղակոշիկին»։ 2019 թվականի սեպտեմբերին իր նորամուտն է նշել Նորվեգիայի գլխավոր թիմի կազմում ։

Կարիերա խմբագրել

Հոլանդը «Մոլդեի» կազմում՝ 2018 թվականի օգոստոսին Չեմպիոնների Լիգայի շրջանակում «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ

Կարիերայի սկիզբը Նորվեգիայում խմբագրել

Էրլինգը շատ շուտ է հայտնվել մեծ ֆուտբոլում։ Նորամուտը նշել է դեռևս 15 տարեկանում՝ նորվեգական առաջնության նշանակությամբ երկրորդ «Բրյունե» ակումբի կազմում։ Մասնագիտական նորամուտը նշել է 2016 թվականի մայիսի 12-ին՝ փոխարինման դուրս գալով «Ռանհեյմի» դեմ հանդիպման ժամանակ[19]։ Իր նորամուտի մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 16 հանդիպում։ 2017 թվականի փետրվարին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ։ Նորվեգիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2017 թվականի հունիսի 4-ին «Սարփսբորգի» դեմ կայացած հանդիպման ժամանակ՝ 71-րդ րոպեին Ֆրեդրիկ Բրուստադի փոխարեն դաշտ մտնելով[20]։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի օգոստոսի 6-ին՝ «Տրոմսյոյի» դեմ հանդիպման ժամանակ[21]։ Իր նորամուտի մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպումներում դարձել է 2 գոլի հեղինակ։ 2018 թվականին Հոլանդը ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում։ Հատկանշական է դարձել 2018 թվականի հուլիսի 1-ին կայացած «Բրանի» դեմ հանդիպումը, որի ժամանակ Հոլանդը պոկեր է ձևակերպել (4 գոլի հեղինակ է դարձել), իսկ իր թիմը մրցակցին պարտության է մատնել 4։0 հաշվով[22]։

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» խմբագրել

Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում

2018 թվականի օգոստոսի 19-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգը» հայտարարել է Հոլանդի ամբողջական տրանսֆերի ձեռք բերման մասին (նորվեգացին թիմին է միացել 2019 թվականի հունվարի 1-ին)՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։

2019 թվականի հուլիսի 19-ին Ավստրիայի գավաթի շրջանակում կայացած «Պարնդորֆի» դեմ (7:1) հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Իր առաջին հեթ-տրիկը Ավստրիայի առաջնությունում ձևակերպել է օգոստոսի 10-ին՝ «ՎոլՖսբերգի» դեմ (5:2) հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերի 14-ին առաջնությունում ձևակերպել է ևս մեկ հեթ-տրիկ՝ այս անգամ «Հարթբերգի» դեմ (7:2) հանդիպման ժամանակ։

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Գենկի» դեմ դիմակայության առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ (6:2)։ Հոլանդը պատմության մեջ դարձել է իններորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ։ Չեմպիոնների լիգայում՝ նորվեգացի ֆուտբոլիստների համար սա դարձել է երրորդ հեթ-տրիկը, ավելի վաղ երեք գոլի հեղինակ են դարձել Սիգուրդ Ռուսֆելդտը (1998 թվական) և Ֆրուդե Յոնսենը (2000 թվական)։ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Հոլանդը գրավել է «Լիվերպուլի» դարպասը՝ երկրորդ խաղակեսում հավասարեցնելով հաշիվը (3:3), այնուամենայնիվ անգլիական ակումբը հաղթանակ է կորզել (4։3)։ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլիի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ է դարձել, սակայն «Զալցբուրգը» զիջել է մրցակցին (2:3)։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2019-20 մրցաշրջան խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 29-ին Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է մինչև 2024թ. Հոլանդի հետ պայմանագիր կնքելու մասին[23]։ 2020թ. հունվարի 18-ին «Աուգսբուրգի» դեմ խաղում իր նորամուտն է նշել՝ 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով և հեթ-տրիկ գրանցելով[24]։ Նա երեք խաղերի ընթացքում կատարել է 8 հարված որից 7-ը ավարտվել է գոլով։ «Բորուսիայի» կազմում անցկացնելով երկրորդ հանդիպումը աչքի է ընկել «Քյոլնի» դարպասը խփած երկուական գնդակով[25]։ Փետրվարի 1-ին «Ունիոնի» դեմ կայացած նրա երրորդ հանդիպման ժամանակ առաջին անգամ խաղադաշտ դուրս է եկել մեկնարկային կազմում և դուբլ է ձևակերպել։

2019-20 մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 40 հանդիպում (22-ը «Զալցբուրգի» և 18-ը «Բորուսիայի» կազմում) և խփել 44 գնդակ։

2020-21 մրցաշրջան խմբագրել

Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, 2020թ․

2020 թվականի նոյեմբերի 21-ին «Հերտայի» դեմ կայացած խաղում 32 րոպեների ընթացքում դարձել է չորս գոլի հեղինակ[26]։

Ընդհամենը մեկ մրցաշրջանի ընթացքում Էրլինգը Բունդեսլիգայի խաղերի ժամանակ դարձել է 10 դուբլի հեղինակ։ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի ապրիլին ճանաչվել է Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող։ Բունդեսլիգայում անցկացրած 28 հանդիպումներում խփել է 27 գնդակ՝ դառնալով երրորդ լավագույն ռմբարկուն։

Մրցաշրջանում նորվեգացին խփել է իր թիմի գոլերի մեկ-երրորդ մասը (75-ից 27-ը)։ Ակումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Էրլինգը երկրպագուների վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող, ինչպես նաև իր տեղն է գտել Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում։

Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի շրջանակներում Էրլինգը խմբային փուլում ացնկացրած առաջին 4 հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ։ 1/8 եզրափակչի ժամանակ «Սևիլյայի» դեմ կայացած երկու հանդիպումներում դարձել է երկուական գոլերի հեղինակ, իսկ «Բորուսիան» երկու խաղերի ընթացքում հաղթել է ընդհանուր 5-4 հաշվով։

Մրցաշարի արդյունքներով խփած 10 գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու, 2 գոլով առաջ անցնելով Կիլիան Մբապպեից[27]։

Ողջ մրցաշրջանի ընթացքում ակումբային մակարդակով անցկացրել է 41 հանդիպում և խփել է 41 գոլ, արժանանալով ՈւԵՖԱ-ի «մրցաշարի լավագույն հարձակվող» մրցանակին[28]։

2021-22 մրցաշրջան խմբագրել

2021 թվականի օգոստոսի 7-ին Գերմանիայի գավաթի շրջանակներում «Վեենի» դեմ կայացած հանդիպման ընթացքում հեթ-տրիկ է ձևակերպել։ Վնասվածքի պատճառով մրցաշարում բաց է թողել ավելի քան 10 հանդիպում և մի քանի հանդիպում Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում և խփել է 22 գնդակ։ Հոլանդը ճանաչվել է մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկու՝ Ռոբերտ Լևանդովսկուց և Պատրիկ Շիկից հետո։ Չեմպիոնների լիգայի 3 հանդիպումների ընթացքում խփել է 3 գնդակ։ Ակումբը Չեմպիոնների լիգայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և պայքարը շարունակել Եվրոպայի լիգայում, որտեղ էլ երկու հանդիպումների արդյունքում պարտություն է կրել շոտլանդական «Ռեյնջերսին»։ Գերմանիայի առաջնությունում «Բորուսիան» զբեղեցրել է երկրորդ հորիզոնականը 8 միավորով հետ մնալով «Բավարիայից»։ Ընդհանուր Հոլանդը «Բորուսիայի» կազմում Գերմանիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 67 հանդիպում և խփել է 62 գոլ։ Եվրոգավաթներում անցկացրած 13 հանդիպումներում խփել է 15 գոլ։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2022–23 մրցաշրջան խմբագրել

Հոլանդը (կենտրոնում) «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2022 թվականին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ

2022 թվականի մայիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 51,2 մլն․ ֆունտ ստերլինգի դիմաց Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին։ Տրանսֆերը իրականացվել է 2022 թվականի հուլիսի 1-ին[29][30]։ Հայտնի է դարձել նաև խաղացողի հրաժարականի գինը, որը կազմում է 150 մլն․ եվրո, և որը գործելու է երկու մրցաշրջան հետո[31]։

Հոլանդը «Սիթիի» կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի հուլիսի 30-ին Անգլիայի սուպերգավաթի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշել է 2022 թվականի օգոստոսի 7-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ՝ խփելով 2 գոլ[32]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին հեթ-տրիկ է ձևակերպել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[33]։ Չորս օր հետո կրկին դարձել է հեթ-տրիկի հեղինակ, այս անգամ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ հանդիպման ժամանակ, այդպես դառնալով Պրեմիեր լիգայում առաջին խաղացողը ում հաջողվել է ամենից արագ ձևակերպել երկու հեթ-տրիկ[34]։ Այդպես Էրլինգը ճանաչվել է Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա (որը առաջնությունում իր առաջին խաղային ամիսն էր) լավագույն խաղացող[35]։

Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում՝ խփելով 2 գոլ և դառնալով առաջին խաղացողը, ով Չեմպիոնների լիգայի 20 հանդիպումներում դարձել է 25 գոլի հեղինակ[36][37]։ Հոկտեմբերի 2-ին Հոլանդը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, ով հեթ-տրիկներ է ձևակերպել տնային երեք հանդիպումներում անընդմեջ[38]։ Էրլինգը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ հեթ-տրիկ ձևակերպած ամենաարագ ֆուտբոլիստը, ում հաջողվել է դա իրականացնել 8 խաղերի ընթացքում, այդպես նա գերազանցել է Մայքլ Օուենի ռեկորդը (ում հաջողվել էր նույն ցուցանիշը գրանցել առաջնության 48 հանդիպումների ընթացքում), ինչպես նաև գերազանցել է Ալան Շիրերի ռեկորդը (ով այդ նույն ցուցանիշը իրականացրել էր 10 տնային հանդիպումների ընթացքում)[39]։ Դեկտեմբերի 28-ին «Լիդս Յունայթեդի» դեմ արտագնահանդիպման ժամանակ դարձել է դուբլի հեղինակ՝ 14 հանդիպման ընթացքում դառնալով 20 գոլի հեղինակ, այդպես դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ում հաջողվել է ամենաարագը դառնալ 20 գոլի հեղինակ[40]։

2023 թվականի հունվարի 23-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ հեթ-տրիկ է ձևակերպել՝ 19 հանդիպումներում դառնալով 25 գոլի հեղինակ, այդպես գերազանցելով նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ՝ Մուհամեդ Սալահի և Սոն Հընգ Մինի ցուցանիշները, որոնք երկուսն էլ 25 գոլի հեղինակ են դարձել ողջ մրցաշրջանի ընթացքում (35 հանդիպում)[41]։ Մարտի 14-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեդ Բուլ Լայպցիգի» դեմ տնային հանդիպման ժամանակ (7։0) 35 րոպեյի ընթացքում դարձել է պենտա-տրիկի հեղինակ։ 63-րդ րոպեյին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նորվեգացու փոխարեն դաշտ է դուրս բերել Խուլիան Ալվարեսին։ Հոլանդը դարձել է եվրոպացի առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է դառնալ 4 գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի 1 հանդիպման ընթացքում[42][43]։

2023 թվականի ապրիլի 26-ին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպման ժամանակ խփել է իր 33-րդ գոլը՝ գերազանցելով Սալահի ռեկորդը (ում դա հաջողվել էր իրականացնել 38 հանդիպման ընթացքում)[44][45]։ 2023 թվականի մայիսի 3-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ խփել է իր 35-րդ գոլը, գերազանցելով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի գոլերի քանակով Էնդի Քոուլի և Ալան Շիրերի ռեկորդը (որոնք դարձել են նույն քանակությամբ գոլերի հեղինակ 42 հանդիպումների ընթացքում)[46][47]։

2023–24 մրցաշրջան խմբագրել

«Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանը սկսել է Պրեմիեր լիգա նոր որակավորված «Բըրնլիի» դեմ հաղթական հանդիպումով, որի ժամանակ Հոլանդը աչքի է ընկել հեղինակած դուբլով[48]։ Օրեր անց Հոլանդը և թիմակիցները ՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում կայացած «Սևիլյայի» հետ դիմակայությունում հաղթանակ են կորզել և տիրացել թիմի համար մրցաշրջանի առաջին գավաթին[49]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Համարվում է Նորվեգիայի բոլոր տարիքայինների հավաքականի խաղացող։ Մասնակցել է 2017 (Մ 17) և 2018 (Մ 19) թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնություններին՝ խաղալով մրցաշարի խմբային փուլի բոլոր հանդիպումներում։

2019 թվականի մայիսի 30-ին Աշխարհի առաջնության երիտասարդական մրցաշարի Հոնդուրասի դեմ հանդիպման ժամանակ մրցակցի դարպասը գրավել է 9 անգամ (1-ը 11 մետրանոցից)[50][51]։ Խմբային փուլի մնացած հանդիպումներում Հոլանդը չի դարձել գոլի հեղինակ, սակայն դա նրան չի խանգարել դառնալ մրրցաշարի լավագույն ռմբարկու[52]։

2019 թվականի սեպտեմբերի 5-ին 19 տարեկան և 1 ամսական հասակում իր նորամուտն է նշել Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրո 2020-ի որակավորման փուլի Մալթայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ (2։0)։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ազգերի լիգայի շրջանակում Ավստրիայի հավաքականի դեմ կայացած տնային հանդիպման ժամանակ Հոլանդը իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում (1։2)։ սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում դուբլ է ձևակերպել (5։1)։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին Ազգերի լիգայի շրջանակում Ռումինիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել (4։0)։ 2021 թվականի հունիսի 2-ին Լյուքսեմբուրգի դեմ խաղում իր թիմին հաղթանակ է պարգևել։ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում 2021 թվականի սեպտմեբերի 1-ին և 4-ին համապատասխանաբար Նիդերլանդների և Լատվիայի հավաքականների դեմ կայացած հանդիպումներում դարձել է գոլի հեղինակ։ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ջիբրալթարի դեմ հանդիպման ժամանակ ձևակերպել է իր երկրորդ հեթ-տրիկը հավաքականի կազմում։ 2022 թվականի հունիսին Ազգերի լիգայի շրջանակում Շվեդիայի դեմ կայացած 2 հանդիպումներից յուրաքանչյուրում դարձել է դուբլի հեղինակ։ Այդպես խփելով 20 գոլ մտել է հավաքականի պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակը։

Խաղային ոճ խմբագրել

Հոլանդը արդյունավետ ռմբարկու է, ով իր մեջ ներառում է իսկական կենտրոկան հարձակվողին հատուկ բոլոր որակները։ Նա հմտորեն օգտագործում է իր մեծ մարմինը՝ «երկրորդ հարկում» արդյունավետ խաղ ցուցադրելու նպատակով։ Արագաշարժ է, և ունի ճիշտ դիրք զբաղեցնելու հոտառություն։ Կարող է մրցակցին շրջանցել դրիբլինգի միջոցով, պահեր ստեղծել, օժտված է հարձակմանը հաջող վերջաբան փոխանցելու ունակությամբ (ոտքերից ցանկացածով կամ էլ գլխի հարվածով)։ Սովորաբար Էրլինգը խորքից է խաղում՝ օգնում է իր թիմին պաշտպանվելու և գնդակը խլելու գործընթացում, այնուհետև փորձում է վտանգավոր պահեր ստեղծել․ անհատական խաղով չի տարվում փոխարենը փորձում է երկար փոխանցումներ մատակարարել թիմակիցներին։ Տուգանային հրապարակում Էրլինգի մոտ նկատվում է կտրուկ շարժումներ, որի միջոցով թիմակիցները նրան հեշտ են գտնում։ Օժտված է շարժման ուղղությունը արագ փոխելու և ակնթարթորեն արագություն զարգացնելու ունակություններով, ինչը հակառակորդ թիմի պաշտպաններին տհաճություն է պատճառում[53][54][55][56]։

Հոլանդը իր մարմինը ճիշտ է օգտագործում երբ խոսքը գնում է դարպասներին մեջքով խաղալու մասին, ինչպես նաև գնդակը էֆֆեկտիվ է վերահսկում։ Հաշվի առնելով այն փաստը, որ նա պրեսսինգի ժամանակ կարողանում է իր ուժը օգտագործել գնդակի վերահսկամ գործընթացում, նա նաև իր թիմի պաշտպաններին ազատ շնչելու հնարավարորություն է տալիս։ Էրլինգի ստեղծագործական խաղը ակնհայտ է դառնում երբ նա գործում է ձախ եզրից։ Չնայած նրան որ նրա հիմնական նպատակը կայանում է հարձակումները տրամաբանական ավարտին հասցնելը, նա նաև օժտված է դաշտը տեսնելու և կիսապաշտպանության գոտում ճիշտ դիրք զբաղեցնելու ունակություններով։ Այդ ունակությունները իր թիմակիցներին շատ դեպքերում օգուտ են տալիս, հատկապես հակահարձակման պարագայում[53][54][55][56]։

Էրլինգը իրեն կուռք է համարում Զլատան Իբրահիմովիչին և Կրիշտիանու Ռոնալդուին։ Նա նաև նշել է Միչույին, Ջեյմի Վարդիին, Սերխիո Ագուերոյին և Ռոբին վան Պերսիին, որպես իր ներշնչման աղբյուր, իսկ Վիջիլ Վան Դեյքի և Սերխիո Ռամոսի մասին նշել է որ նրանք ամենաուժեղ պաշտպաններն են, որ երբևե վիճակվել է նրանց դեմ խաղալ[57][58][59]։

Անձնական կյանք խմբագրել

Էրլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Ալֆա Ինգե Հոլանդի որդին է[60]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2023 թվականի հունիսի 10-ի դրությամբ
ՄասնակցությունԱռաջնություն[Ն 1]Գավաթներ[Ն 2]ԵվրոգավաթներԱյլ[Ն 3]Ընդհանուր
ԱկումբՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բրյունե 220153232
201611161116
Ընդհանուր14181418
Բրյունե201616000160
Մոլդե 220174242
Մոլդե201714262204
2018251200543016
Ընդհանուր391462545020
Ռեդ Բուլ Զալցբուրգ2018/1921201051
2019/20141624682228
Ընդհանուր161744782729
Բորուսիա Դորտմունդ2019/20151311221816
2020/21282743810114141
2021/2224222433103029
Ընդհանուր6762781315218986
Մանչեսթեր Սիթի2022/233536641112105352
Ողջ կարիերայի ընթացքում1911492318363931253207

Հանդիպումները հավաքականի կազմում խմբագրել

2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ

Ընդհանուր․ 25 հանդիպում, 24 գոլ, 15 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն։

Հեթ-տրիկներ խմբագրել

2023 թվականի մարտի 18-ի դրությամբ Էրլինգին հաջողվել է ձևակերպել 20 հեթ-տրիկ, այդ թվում երկու պոկեր, մեկ պենտա-տրիկ և մեկ նոնա-տրիկ[Ն 4]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային նվաճումներ խմբագրել

«Ռեդ Բուլ Զալցբուրգ»

«Բորուսիա Դորտմունդ»

«Մանչեսթեր սիթի»

Նորվեգիա (մինչև 17 տարեկաններ)

  • Սիրենկիի գավաթակիր․ 2016[81]
Ընդհանուր․ 9 գավաթ

Անհատական նվաճումներ խմբագրել

  • Էլիտսերիայի «Տարվա բացահայտում»․ 2018[82]
  • «Ավստրիայի տարվա ֆուտբոլիստ»․ 2019[83]
  • Ավստրիական բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ․ 2019/20[84]
  • Ավստրիական բունդեսլիգայի «Տարվա բացահյտում»․ 2019/20[85]
  • Երիտասարդական աշխարհի առաջնության մեջ մեկ հանդիպման ընթացքում գոլերի քանակով ռեկորդակիր․ 9[86]
  • Երիտասարդական աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու․ 2019[52]
  • Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ․ 2020/21[87]
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող (4)․ 2020 թվականի հունվար[88][89][90], 2020 թվականի նոյեմբեր[91], 2021 թվականի ապրիլ[92], 2021 թվականի օգոստոս[93]
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն նորեկ (2)․ 2020 թվականի հունվար, 2020 թվականի փետրվար[89]
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն գոլի հեղինակ (2)․ 2021 թվականի սեպտեմբեր[94], 2021 թվականի նոյեմբեր[94]
  • Ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (2)․ 2020/21[95], 2021/22[96]
  • VDV-ի վարկածով ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (3)։ 2019/20[97], 2020/2021[98], 2021/22[99]
  • «kicker»-ի վարկածով ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (2)։ 2020/21[100], 2021/22[101]
  • ESM-ի վարկածով ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․ 2019/20[102]
  • IFFHS-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի երիտասարդական հավաքականում (Մ 20)․ 2020[103]
  • «Golden Boy» մրցանակակիր․ 2020[104]
  • «Gullballen» մրցանակակիր (3)․ 2020[105], 2021[106], 2022[107]
  • Նորվեգիայի տարվա ֆուտբոլիստ․ 2020[108]
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (2)․ 2020/21[109], 2022/23[110]
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի լավագույն հարձակվող․ 2020/21[28]
  • Ընդգրկվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․ 2020/21[111]
  • ՈւԵՖԱ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու․ 2020/21[112]
  • ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է «Լավագույն հարձակվող»․ 2020/21[28]
  • FIFPro-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականում․ 2021[113]
  • IFFHS-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականում․ 2022[114]
  • Անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2)․ 2022 թվականի օգոստոս[115], 2023 թվականի ապրիլ[116]
  • Երկրպագուների վարկածով ճանաչվել անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (տվյալները ըստ PFA-ի) (3)․ 2022 թվականի օգոստոս[117], 2022 թվականի սեպտեմբեր[118], 2022 թվականի դեկտեմբեր[119]
  • Ֆուտբոլային լրագրողների ասոցացիայի վարկածով ճանաչվել է տարվա խաղացող․ 2022/23[120]
  • Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող․ 2022/23[121]
  • Անգլիական Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր․ 2022/23[122]
  • ՈւԵՖԱ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր․ 2022/23[122]
  • Անգլիական Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդակիր․ 36 (2022/23)[47][123]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. https://www.goal.com/en/news/where-erling-haaland-born-why-does-he-not-play-for-england/blt0056b25f754951a3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 FBref.com(բազմ․)
  5. 5,0 5,1 https://www.nrk.no/sport/haaland-tildelt-kniksens-hederspris-1.15301311
  6. https://www.aftenposten.no/sport/meninger/i/Ln6A9x/derfor-vinner-han-aftenpostens-gullmedalje-erling-braut-haaland-har-f
  7. https://www.dailymail.co.uk/sport/football/article-12076157/amp/Erling-Haaland-wins-Football-Writers-Association-Footballer-Year-award.html
  8. https://www.vg.no/sport/fotball/i/GMVePQ/erling-braut-haaland-kaaret-til-aarets-idrettsstjerne-av-bbc
  9. Sports Personality of the Year 2023: Manchester City's Erling Haaland wins World Sports Star — 1997.
  10. https://www.vg.no/sport/fotball/i/dw3wdw/haaland-og-graham-hansen-tildelt-nffs-gullball-for-2023
  11. Некоторыми российскими СМИ передаётся как Эрлинг Холанд.
  12. «How to pronounce erling braut håland» (անգլերեն) — youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  13. «The 100 best male footballers in the world 2022». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  14. «Top 50 Best Players». FootballCritic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Who is the best soccer player in the world? List of top footballers in 2022 and all-time». www.sportingnews.com. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Shearer: Haaland is the perfect center-forward». theScore.com. 2023 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  17. Ogden, Mark (2022 թ․ հոկտեմբերի 2). «Haaland is the best player in the world, and Man City should blow past everyone». ESPN.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  18. «Haaland breaks Premier League goalscoring record». Manchester City FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  19. «Ranheim - Bryne» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
  20. «Sarpsborg - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
  21. «Tromse - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
  22. «Brann - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 16 августа 2018 года-ին.
  23. KGaA, Borussia Dortmund GmbH & Co (2019 թ․ դեկտեմբերի 29). «BVB verpflichtet Erling Haaland». www.bvb.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  24. ««Аугсбург» — «Боруссия» Дортмунд 3:5. Championat.com» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  25. ««Боруссия» разгромила «Кельн», Холанн оформил дубль за 10 минут» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  26. «Haaland scores four as BVB come from behind to win in Berlin» (անգլերեն). BVB. 2020 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  27. «Холанн стал лучшим бомбардиром Лиги чемпионов» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 29 мая 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  28. 28,0 28,1 28,2 «Champions League Forward of the Season: Erling Haaland». www.uefa.com (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  29. «Club statement on Erling Haaland». mancity.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  30. «Erling Haaland: Manchester City agree to sign Norway striker from Borussia Dortmund for £51.2m» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  31. «Erling Haaland's Man City release clause 'worth €150million plus' and more transfer rumours» (անգլերեն). Manchester Evening News. 2022 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  32. «Erling Haaland 'born to score goals', says Pep Guardiola after City victory» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  33. «Haaland's 19-minute Manchester City hat-trick puts out Crystal Palace's fire» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  34. «Haaland scores hat-trick as Manchester City hit Nottingham Forest for six» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  35. «Haaland voted August EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2022 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  36. Sutcliffe, Steve (2022 թ․ սեպտեմբերի 6). «Sevilla 0–4 Manchester City: Erling Haaland scores twice in comfortable win for Pep Guardiola's side». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  37. Dawson, Rob (2022 թ․ սեպտեմբերի 6). «Erling Haaland, Man City's Champions League quest off to a flying start with big win over Sevilla» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  38. Gastelum, Andrew (2022 թ․ հոկտեմբերի 2). «Man City's Erling Haaland, Phil Foden Net Hat Tricks in Manchester Derby». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  39. Foster, Richard (2022 թ․ հոկտեմբերի 6). «Premier League records beware: Erling Haaland has landed» (անգլերեն). London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  40. Stone, Simon (2022 թ․ դեկտեմբերի 28). «Erling Haaland: Striker hungry for goals after missing out on World Cup». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  41. Moses, Martin (2023 թ․ հունվարի 22). «Erling Haaland: Manchester City Star Breaks Last Season's Golden Boot Tally of Mohamed Salah, Heung Min Son». Sports Brief (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  42. ««Манчестер Сити» — «Лейпциг»: Холанн оформил пента-трик» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2023 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  43. «Эрлинг Холанн прокомментировал свой первый пента-трик во взрослой карьере» (ռուսերեն). Чемпионат. 2023 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
  44. «Erling Haaland makes history! Man City striker lets his hair down to break Mohamed Salah's single-season Premier League goal record» (անգլերեն). Goal.com. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  45. «Уокер: «Холанн очень высок и силён, мы должны этим пользоваться»» (ռուսերեն). Euro-Football. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  46. «Erling Haaland smashes EPL record with 35th league goal of the season … and there's still 5 games to go» (անգլերեն). CNN. 2023 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  47. 47,0 47,1 «Холанн побил рекорд АПЛ по голам за один сезон» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2023 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
  48. McNulty, Phil (2023 թ․ օգոստոսի 11). «Burnley 0–3 Manchester City: Erling Haaland scores twice in opening win». BBC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  49. Jackson, Jamie (2023 թ․ օգոստոսի 16). «Manchester City secure Uefa Super Cup with shootout win over Sevilla». The Guardian. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  50. «Вундеркинд из Норвегии забил 9 голов в матче юношеского ЧМ. Парня хочет «МЮ», а его отцу мстил Кин» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  51. «Нападающий Норвегии (U-20) Эрлинг Холанн забил девять мячей Гондурасу, установив рекорд» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  52. 52,0 52,1 «Lee, Lunin headline award winners at Poland 2019» (անգլերեն). FIFA. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  53. 53,0 53,1 «Erling Haaland: Premier League Player Watch». The Coaches’ Voice (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  54. 54,0 54,1 «Player Analysis: Erling Haaland» (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  55. 55,0 55,1 «Erling Haaland – Player Analysis» (անգլերեն). 2021 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  56. 56,0 56,1 «Erling Braut Håland: A complete analytical breakdown of why he is so special» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  57. «Meet Erling Haaland, the teenage striker who idolizes Zlatan, eats like Ronaldo and scores goals like them both» (անգլերեն). ESPN. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  58. «Erling Braut Haaland has an unusual footballing hero in ex-Swansea star Michu». BBC Sport (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  59. «Erling Haaland: Borussia Dortmund striker on Jamie Vardy inspiration, Flow Kingz reunion and more». Sky Sports (անգլերեն). 2022 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  60. «Molde starlet Erling Braut Haland wants to follow father Alf-Inge and play for Leeds United» (անգլերեն) — talksport.com. Վերցված է 16 августа 2018 года-ին.
  61. «Шотландия U19 — Норвегия U19». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  62. «Бранн — Молде». socerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  63. «Норвегия U20 — Гондурас U20». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  64. «Парндорф 1919 — Ред Булл Зальцбург». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  65. «Ред Булл Зальцбург — Вольфсберг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  66. «Ред Булл Зальцбург — Хартберг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  67. «Ред Булл Зальцбург — Генк». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  68. «Вольфсберг — Ред Булл Зальцбург». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  69. «Аугсбург — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  70. «Норвегия — Румыния». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  71. «Герта Берлин — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  72. «Веен Висбаден — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  73. «Норвегия — Гибралтар». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  74. «Боруссия Дортмунд — Бохум». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  75. «Манчестер Сити — Кристал Пэлас». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  76. «Манчестер Сити — Ноттингем Форест». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  77. «Манчестер Сити — Манчестер Юнайтед». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  78. «Манчестер Сити — Вулверхэмптон Уондерерс». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  79. «Манчестер Сити — РБ Лейпциг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  80. «Манчестер Сити — Бёрнли». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  81. «G16: Historisk finaleseier» (նորվեգերեն). Norwegian Football Association. 2016 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին. {{cite web}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  82. «Alle vinnerne på fotballfesten» (նորվեգերեն). Eliteserien. 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  83. Eliasch, Christoph (2019 թ․ դեկտեմբերի 18). «Erling Haaland ist Österreichs Fußballer des Jahres». Sky Sport Austria (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  84. «Haaland Spieler des Jahres 2019». www.bundesliga.at (գերմաներեն). 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  85. red, ORF at/Agenturen (2020 թ․ նոյեմբերի 16). «Fußball: Bruno-Gala ganz im Zeichen von Salzburg». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  86. «FIFA U-20 World Cup 2019: Erling Haaland scores record triple hat-trick as Norway thrash Honduras 12–0». Fox Sports Asia (անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  87. «BVB: Erling Haaland zum Spieler der Saison in der Bundesliga gekürt». Goal (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  88. «Bundesliga Player of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  89. 89,0 89,1 «Bundesliga Rookie Award» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  90. «Bundesliga Goal of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  91. «Erling Haaland named Bundesliga Player of the Month for November». Bulinews (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  92. «Erling Haaland named April Player of the Month!». bundesliga.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  93. «Холанн признан игроком месяца в Бундеслиге». sport24.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  94. 94,0 94,1 «Bundesliga Goal of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  95. «The 2020/21 Bundesliga Team of the Season!» (անգլերեն). Bundesliga. 2021 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  96. «The EA Sports Bundesliga Team of the Season 2021/22 is here!» (անգլերեն). Bundesliga. 2022 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  97. «Die VDV 11 2019/2020 – Robert Lewandowski zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  98. «Robert Lewandowski zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  99. «Christopher Nkunku zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. 2022 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  100. «Sechs Klubs dabei: Die kicker-Elf der Saison (2020/21)». kicker.de (գերմաներեն). 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  101. «Sechs Klubs vertreten: Die kicker-Elf der Saison 2021/22». kicker.de (գերմաներեն). 2022 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  102. «ESM reveal Team of the Year for 2019/20» (անգլերեն). Marca. 2020 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  103. «World youth team of the year 2020 (U20)» (անգլերեն). IFFHS. 2021 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  104. «Холанн выиграл премию Golden Boy». sport-express.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  105. Fuentenebro, Pablo M. (2020 թ․ դեկտեմբերի 20). «Haaland gana el Balón de Oro noruego». Diario AS (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  106. Fotballforbund, Norges (2022 թ․ հունվարի 12). «Gullballen til Graham Hansen og Haaland». fotball.no (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  107. «Haaland and Reiten awarded the Golden Ball in Norwegian football for 2022». Norway Posts English (անգլերեն). 2023 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  108. Fotballforbund, Norges (2020 թ․ դեկտեմբերի 22). «Kniksens hederspris til Erling Braut Haaland». fotball.no (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  109. «Champions League top scorer: Haaland finishes out in front». UEFA.com (անգլերեն). 2021 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  110. «UEFA Champions League — Top Scorers». UEFA.com (անգլերեն). Union of European Football Associations. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  111. «UEFA Champions League Squad of the Season» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  112. «UEFA Nations League Top Scorers». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  113. «2020–2021 Men's FIFA FIFPRO World 11 revealed». fifpro.org (անգլերեն). 2022 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  114. «IFFHS Men's World team 2022». IFFHS (անգլերեն). 2023 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  115. «Erling Haaland Manchester City Forward, Profile & Stats | Premier League». www.premierleague.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
  116. «Haaland wins EA SPORTS Player of the Month award» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  117. Kelsey, George (2022 թ․ սեպտեմբերի 21). «Haaland wins PFA Fans' Player of the Month award». Manchester City (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  118. «Haaland wins another PFA Fans' Player of the Month award» (անգլերեն). Manchester City F.C. 2022 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  119. «The winner of the PFA Vertu Motors Premier League Fans' Player of the Month — December». 90min.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  120. «Erling Haaland named Football Writers' Association Men's Footballer of the Year for 2022/23» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  121. «Haaland voted 2022/23 EA SPORTS Player of the Season» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  122. 122,0 122,1 «Haaland claims 2022/23 Golden Boot» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  123. «Erling Haaland smashes EPL record with 35th league goal of the season … and there's still 5 games to go» (անգլերեն). CNN. 2023 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.

Նշումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրլինգ Հոլանդ» հոդվածին։