Էպիմետեյ (արբանյակ)

Էպիմեթևս (հին հունարեն՝ Ἐπιμηθεύς), Սատուրնի արբանյակն է, հայտնաբերվել է Ռիչարդ Ուոկերի կողմից 1966 թվականին։

Էպիմետեյ
Հայտնաբերումը
Հայտնաբերել էՌիչարդ Ուոկեր
Հայտնաբերման ամսաթիվը18 դեկտեմբեր 1966
Ուղեծրի տվյալները
Ուղեծրի միջին շառավիղը151 410 կմ
Էքսցենտրիսիտետը0, 0098
Սիդերիկ պարբերությունը0, 694333517 Երկրային օր
Թեքվածությունը0, 351° (Սատուրնի հասարակածի նկատմամբ)
ԱրբանյակըՍատուրնի
Ֆիզիկական տվյալները
Չափերը135×108×105 կմ
Զանգվածը(5, 304 ± 0, 013) × 1017 կգ
Միջին խտությունը0, 69 ± 0, 11 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողությունը~0, 0078 մ/վ2
Առանցքի թեքումը0օ
Ալբեդոն0, 73±0, 03

Անուն խմբագրել

Անունն ստացել է հին հունական դիցաբանության հերոսներից Պրոմեթևսի եղբայր Էպիմեթևսի պատվին։

Հայտնաբերումը խմբագրել

1966 ֆրանսիացի աստղագետ Օդուեն Դոլֆյուսը (ֆրանսերեն` Audouin Dollfus) հետևելով Սատուրնի արբանյակներից մեկին, նրա անունը դրեց Յանուս։ Երեք օր անց Ռիչարդ Ուոքերը (անգլերեն` Richard L. Walker) նույնպես հետևում էր այդ ուղեծրով շարժվող օբյեկտին։ Այդ ժամանակ ենթադրվում էր, թե դա միևնույն արբանյակն է։ Սակայն, տասներկու տարի անց 1978 թ. հոկտեմբերին Սթիվեն Լարսոնն ու Ջոն Ֆաունթինը (անգլերեն` John W. Fountain) բացահայտեցին, որ իրականում դրանք շատ մոտ ուղեծրերով շարժվող երկու տարբեր օբյեկտներ են։ Այդ բանը հաստատվեց «Վոյաջեր-1» կայանի ուղարկած տվյալներով։

Էպիմեթևսի և Յանուսի ուղեծրերի կապը խմբագրել

Էպիմեթևսի ու Յանուսի ուղեծրերը չափազանց մոտ են։ Յանուսի ուղեծրի շառավիղն ընդամենը 50 կիլոմետրով է փոքր Էպիմեթևսինից։ Այս տարբերությունն անհամեմատ փոքր է այս երկու արբանյակների չափսերից։ Չորս տարին մեկ այս երկու արբանյակները փոխանակում են իրենց ուղեծրերը։ Նրանց վերջին մոտեցումները կայացել են 2006-ի հունվարի 21-ին և 2010-ին, երբ Յանուսի ուղեծիրը փոքրացավ ~20 կմ-ով, իսկ Էպիմեթևսինը մեծացավ ~80 կմ-ով։ Յանուսի ուղեծիրն ավելի պակաս չափով է փոփոխվում, քանի որ Էպիմեթևսից չորս անգամ ավելի զանգվածով է։ Ըստ եղած հավաստի տվյալների այս հարմարվածությունը եզակի երևույթ է Արեգակնային համակարգում։

Բնութագրական տվյալները խմբագրել

Էպիմեթևսը հատում է Սատուրնի F օղակի ստվերը, ինչպես պատկերված է Վոյաջեր-1-ի արած լուսանկարում։

Էպիմեթեսն ունի 30 կմ-ից մեծ մի քանի խառնարան։ Խառնարանների առատությունն ապացույց է այն բանի, որ այս արբանյակը բավականին տարիքով է։ Հնարավոր է, որ Յանուսն ու Էպիմեթևսն առաջացել են միևնույն մարմնի ճեղքումից, սակայն, եթե այսպիսի բան եղել է, ապա` արբանյակների համակարգի պատմության վաղ շրջանում։ Էպիմեթևսի շատ փոքր խտությունից, որը ցածր է ջրինից և ~0.69 գ/սմ3 է և բարձր ալբեդոյից հնարավոր է հետևություն անել, որ ունի շատ ծակոտկեն սառցե կառուցվածքով մարմին։