Էյզա Գրիգս Քենդլեր

Էիզա Գրիգս Քենդլեր (անգլ.՝ Asa Griggs Candler, դեկտեմբերի 30, 1851(1851-12-30)[1][2][3], Վիլա Ռիքա, Ջորջիա - մարտի 12, 1929(1929-03-12)[1][2][3], Ատլանտա), ամերիկացի ձեռնարկատեր, «Կոկա-Կոլա» ընկերության հիմնադիր։ Եղել է նաև Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի քաղաքապետ։

Էյզա Գրիգս Քենդլեր
անգլ.՝ Asa Griggs Candler
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1851(1851-12-30)[1][2][3]
ԾննդավայրՎիլա Ռիքա, Ջորջիա
Մահացել էմարտի 12, 1929(1929-03-12)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրԱտլանտա
ԳերեզմանՋորջիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Ծնողներմայր՝ Martha Bernetta Candler?[4]
ԵրեխաներԼյուսի Բիլ Քենդլեր Օվենս Հայնց Լեիդ
 Asa Griggs Candler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քենդլերն իր կարիերան սկսել է որպես դեղատան սեփականատեր։ 1887 թվականին նա 2300 դոլարով գնել է Ջոն Պեմբերթոնի հայտնագործած «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը։ «Կոկա-Կոլայի» հաջողությունները նրան բերել են մեծ հարստություն։ 1892 թվականին նա հիմնադրել է «Կոկա-Կոլա» ընկերությունը։ Մեկ տարի անց Քենդլերը պաշտպանել է «Կոկա-Կոլա» բրենդը և 1895 թվականին սկսել է վաճառել իր ապրանքը Միացյալ Նահանգներում, իսկ 1896 թվականից՝ նաև հարևան երկրներում։

Քենդլերը եղել է հարավում Եպիսկոպոս մեթոդիստական եկեղեցու անդամ (BMKS), ավետարանական մեթոդիստական եկեղեցու նախահայր։ Նա միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել եկեղեցուն և մի հողակտոր՝ Էմորիի համալսարանը կառուցելու համար, որպեսզի այն Օքսֆորդից տեղափոխվի Ատլանտա։ Աստվածաբանության դպրոցը անվանվել է Քենդլերի անունով:Նա նաև միլիոնավոր դոլարներ է նվիրել Էմորիի հիվանդանոցին։

1917 թվականին Քենդլերը հեռացել է ընկերությունից և դարձել Ատլանտայի քաղաքապետ (1917-1919)։ Հունվարին Էիզա Քենդլերը բիզնեսի կառավարումը հանձնել է որդուն՝ Հովարդին։ Ծննդյան տոներին Քենդլերը բաժնետոմսերի 90 % բաժանել է իր հարազատներին՝ բացառությամբ յոթ հոգու։ Այնուամենայնիվ, 1919 թվականին Հովարդ Քենդլերը ընկերությունը 25 միլիոն դոլարով վաճառել է Էռնեստ Վուդրաֆի և Յուջին Ստեթսոնի ղեկավարած կոնսորցիումին։

1926 թվականին Քենդլերը կաթված է ստացել և 1929 թվականին մահացել։ Նրա անունով է կոչվել Ատլանտայի օդանավակայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Asa Griggs Candler
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.

Գրականություն խմբագրել

  • Kemp, Kathryn W.: God's Capitalist. Asa Candler of Coca-Cola. Mercer University Press, 2002.
  • Diverse Autoren: „Asa Candler“, in: The New Georgia Encyclopedia. 2002 (online)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյզա Գրիգս Քենդլեր» հոդվածին։