Էդուարդ Շարմազանով

ՀՀ քաղաքական գործիչ

Էդուարդ Հովսեփի Շարմազանով (նոյեմբերի 8, 1975(1975-11-08), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական ծագմամբ հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (2011-2019)[1], ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։

Էդուարդ Շարմազանով
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 6, 2011 - 2019
ՆախորդողՍամվել Նիկոյան
ՀաջորդողԼենա Նազարյան
Դրոշ
Դրոշ
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության մամուլի խոսնակ
դեկտեմբերի 6, 2011 - 2019
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
հուլիսի 11, 2008 - դեկտեմբերի 6, 2011
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
հունիսի 19, 2007 - հուլիսի 17, 2008
Դրոշ
Դրոշ
Հայաստանի վարչապետի օգնական
Դրոշ
Դրոշ
հունիսի 1, 2005 - հունիսի 6, 2007
 
Կուսակցություն՝Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Հայկական պետական մանկավարժական համալսարան (2000) և Moscow School of Civic Education? (2006)
Գիտական աստիճան՝Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրնոյեմբերի 8, 1975(1975-11-08) (48 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Թումանյանի շրջանի (ներկայումս՝ Լոռու մարզ) Ալավերդի քաղաքում[1], հունական ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թվականին` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, իսկ 2006 թվականին` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը[1]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Հունաստանի ԱԳ փոխնախարար Կիրիակոս Գերոնտոպուլոսի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, 2013 թվականի դեկտեմբերի 12։

2005 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետ՝ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական[1][2]։ 2007 թվականի հունիսի 6-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից[1][3]։

2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։ 2008-2011 թվականներին եղել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2011-2019 թվականներին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ[1]։

2011 թվականի դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[5]։

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը[1][6]։

2019 թվականից այլևս պատգամավոր չէ։

Գիտական գործունեություն խմբագրել

Մանկավարժական գիտությունների թեկնածու է, որի ատենախոսական թեման եղել է՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»[1]։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է[1]։ 1995 թվականին հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թվականներին եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը[1]։ 1999-2002 թվականներին աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թվականներին` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ[1]։

Պարգևներ խմբագրել

  • 2003 թվականին արժանացել է Հայաստանի վարչապետի շնորհակալագրին և մրցանակին՝ Հայաստանի Հանրապետության երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար[1]։
  • 2005 թվականին արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար[1]։
  • 2006 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով[1]։
  • 2008 թվականին պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով[1]։
  • 2009 թվականին պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով[1]։
  • 2011 թվականին պարգևատևվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով[1]։
  • 2015 թվականին պարգևատևվել է Մխիթար Գոշի մեդալով[7]։
Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար
Էդուարդ Շարմազանով

մայիսի 18, 2009 - դեկտեմբերի 6, 2011
Հաջորդող
Գագիկ Մելիքյան
Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Էդուարդ Շարմազանով

դեկտեմբերի 6, 2011 - 2019
Հաջորդող
Լենա Նազարյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  7. Է. Հ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել