Զուբր, Անտառացուլ (անգլ.՝ Bison bonasus), սնամեջ եղջերավորների ընտանիքի, զուբրերի սեռի, եվրոպական անտառային վայրի ցուլ։ Արուների մարմնի երկարությունը մոտ 3,5 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,6-1,9 մ, կենդանի քաշը՝ 700-900 կգ։ Էգերն ավելի փոքր են (400-600 կգ)։ Գույնը՝ գորշ, տարբեր երանգներով։ Էգերը սեռահասուն են դառնում 3-4 տարեկանում, իսկ արուները՝ մի փոքր ավելի վաղ։ Ապրում են հոտերով, սեռահասուն արուները հոտին միանում են միայն բեղմնավորման շրջանում։ Սնվում են որոշ ծառատեսակների կեղևով, շվերով, խոտով և թփերով։ 20-րդ դարում զուբրը գրեթե անհետացել էր։ Այժմ բուծում են մոտ 25 երկրներում։

Արու զուբրերի մենամարտ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուբր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուբր» հոդվածին։