Զիվան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիվան (այլ կիրառումներ)
Զիվան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Զիվան (Cephalaria) Roem. & Schult., 1818 |
Զիվան կամ ղանթափա (լատին․՝ Cephalaria), ակքանազգիների ընտանիքի[1] միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայերեն անունը զիվան է, ղանթափա կամ ղանթափար (ğаntаpа, թուրք․՝ «խայթ»)։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Ցողունի բարձր, մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի)։ Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական։ Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է։ Ծաղիկները դեղնավուն են կամ երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է։
Նշանակություն խմբագրել
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ։ Չոր ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շնչառական օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոցներ։
Տարածում խմբագրել
Զիվան Նախիջևանին (C. nachiczevanica) հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Ջերմուկ քաղաքի շրջակայքում)՝ կաղնու անտառների խոտածածկ թեք լանջերին, սորուն ավազոտ վայրերում, միջին և վերին լեռն, գոտիներում, զիվան Չիխաչովի (C. tchihatchewii)՝ Արագածոտնի (Արտենի լեռան վրա), Սյունիքի (Շիկահողի արգելոցում) մարզերում և Շիրակի մարզի Հարթաշեն և Սարագյուղ գյուղերում:Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ զիվան հայկական, (C.armeniaca), զիվան հսկայական (C. giganthea), զիվան Կոչիի (C. kotshyi), զիվան բարձր (C. procera), զիվան տրանսիլվանյան (C. transisylvanica) և այլն։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին։ Հաճախ առաջացնում է թփուտներ։
- Cephalaria alpina (L.) Roem. & Schult.
- Cephalaria ambrosioides (Sibth. & Sm.) Roem. & Schult.
- Cephalaria aristata C.Koch
- Cephalaria armeniaca C.Koch
- Cephalaria coriacea (Willd.) Roem. & Schult. ex Steud.
- Cephalaria flava (Sibth. & Sm.) Szabó
- Cephalaria gigantea (Ledeb.) Bobrov
- Cephalaria joppica (Spreng.) Bég.
- Cephalaria laevigata (Waldst. & Kit.) Schrad.
- Cephalaria leucantha (L.) Roem. & Schult.
- Cephalaria linearifolia Lange
- Cephalaria litvinovii Bobrov
- Cephalaria pastricensis Dörfl. & Hayek
- Cephalaria procera Fisch. & Avé-Lall.
- Cephalaria radiata Griseb. & Schenk
- Cephalaria setulifera Boiss. & Heldr.
- Cephalaria squamiflora (Sieber) Greuter
- Cephalaria scabra (L.f.) Roem. & Schult.
- Cephalaria syriaca (L.) Roem. & Schult.
- Cephalaria tchihatchewii Boiss.
- Cephalaria transylvanica (L.) Roem. & Schult.
- Cephalaria uralensis (Murray) Roem. & Schult.
Արտաքին հղումներ խմբագրել
- Flora Europaea: Cephalaria
- Flora of Pakistan: Cephalaria
- Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
Գրականություն խմբագրել
- Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
- Yasin J. Nasir: Flora of West Pakistan 94: Dipsacaceae. Stewart Herbarium, Rawalpindi 1975, S. 11, OCLC 311348861 (online).
- I. K. Ferguson: Cephalaria. In: T. G. Tutin, V. H. Heywood, N. A. Burges, D. M. Moore, D. H. Valentine, S. M. Walters, D. A. Webb (Hrsg.)։ Flora Europaea. Volume 4: Plantaginaceae to Compositae (and Rubiaceae), Cambridge University Press, Cambridge 1976, ISBN 0-521-08717-1, S. 57–58 (eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Cephalaria», The Plant List (version 1.1), Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19–ին-ին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվան» հոդվածին։ |