Զինվորական փառքի քաղաք

Զինվորական փառքի քաղաք (ռուս.՝ Го́род во́инской сла́вы), պատվավոր կոչում, որը շնորհվում է Ռուսաստանի Դաշնության առանձնահատուկ քաղաքներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «քաղաքի պաշտպանների՝ Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում ցուցաբերած տղամարդկության, կայունության և զանգվածային հերոսության համար»։

Արխանգելսկ քաղաքին՝ «Զինվորական փառքի» պատվոգրի շնորհման արարողությունը (ձախից՝ ՌԴ նախագահ Դ․ Մեդվեդև, աջից՝ Արխանգելսկի քաղաքապետ՝Վ․ Պավլենկո), 2010։

Ստեղծվել է 2006 թ.ապրիլի 26-ին՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հրամանով։ Համաձայն այդ հրամանի, «զինվորական փառքի» կոչման արժանացած քաղաքներում պետք է դրվեն հիշատակի ստելաներ (հուշակոթողներ)՝ քաղաքի զինանշանով և հրամանի տեքստով, ինչպես նաև, անցկացվեն հասարակական միջոցառումներ, տոնական հրավառություն փետրվարի 23-ին (Հայրենիքի պաշտպանի օր), մայիսի 9-ին (Հաղթանակի օր) և Քաղաքի օրը։

Առաջին պատվոգրերը շնորհվել են 2007մայիսի 7-ին՝ Բելգորոդ[1], Կուրսկ[2] և Օրյոլ քաղաքներին[3]։

2011 թ.-ին Ռուսաստանի Բանկը (ռուս.՝ Банк России) սկսել է անվանական մետաղադրամների թողարկումը՝ նվիրված «զինվորական փառքի» կոչումը կրող քաղաքներին[4]։

2015 թ.-ի ապրիլի 6-ի դրությամբ Ռուսաստանի 45 քաղաքներ կրում են «զինվորական փառքի» կոչումը։

Զինվորական փառքի քաղաքների ցուցակ խմբագրել

ՔաղաքՇնորհման տարեթիվ
1Բելգորոդապրիլի 27, 2007
2Կուրսկապրիլի 27, 2007
3Օրյոլապրիլի 27, 2007
4Վլադիկավկազհոկտեմբերի 8, 2007
5Մալգոբեկհոկտեմբերի 8, 2007
6Ռժևհոկտեմբերի 8, 2007
7Ելնյահոկտեմբերի 8, 2007
8Ելեցհոկտեմբերի 8, 2007
9Վորոնեժփետրվարի 16, 2008
10Լուգամայիսի 5, 2008
11Պոլյարնիմայիսի 5, 2008
12Դոնի Ռոստովմայիսի 5, 2008
13Տուապսեմայիսի 5, 2008
14Վելիկիյե Լուկիհոկտեմբերի 28, 2008
15Վելիկի Նովգորոդհոկտեմբերի 28, 2008
16Դմիտրովհոկտեմբերի 28, 2008
17Վյազմաապրիլի 27, 2009
18Կրոնշտադտապրիլի 27, 2009
19Նարո-Ֆոմինսկապրիլի 27, 2009
20Պսկովդեկտեմբերի 5, 2009
ՔաղաքՇնորհման տարեթիվ
21Կոզյոլսկդեկտեմբերի 5, 2009
22Արխանգելսկդեկտեմբերի 5, 2009
23Վոլոկոլամսկմարտի 25, 2010
24Բրյանսկմարտի 25, 2010
25Նալչիկմարտի 25, 2010
26Վիբորգմարտի 25, 2010
27Դոնի Կալաչմարտի 25, 2010
28Վլադիվոստոկնոյեմբերի 4, 2010
29Տիխվիննոյեմբերի 4, 2010
30Տվերնոյեմբերի 4, 2010
31Անապամայիսի 5, 2011
32Կոլպինոմայիսի 5, 2011
33Ստարի Օսկոլմայիսի 5, 2011
34Կովրովնոյեմբերի 3, 2011
35Լոմոնոսովնոյեմբերի 3, 2011
36Կամչատկայի Պետրոպավլովսկնոյեմբերի 3, 2011
37Տագանրոգնոյեմբերի 3, 2011
38Մալոյարոսլավեցմայիսի 7, 2012
39Մոժայսկմայիսի 7, 2012
40Խաբարովսկնոյեմբերի 3, 2012
ՔաղաքՇնորհման տարեթիվ
41Ստարայա Ռուսսաապրիլի 6, 2015
42Գրոզնիապրիլի 6, 2015
43Գատչինաապրիլի 6, 2015
44Պետրոզավոդսկապրիլի 6, 2015
45Թեոդոսիաապրիլի 6, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել