Զապել

Կիլիկիայի թագուհի

Զաբել Ա Ռուբենյան (գրբ.՝ Զապել, անգլ.՝ Isabella I, Isabel I[1], Zabel I[2], հունվարի 25, 1216, հունվարի 25, 1217, 1212 կամ 1213, Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - հունվարի 23, 1252, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագուհի (1222-1252, Լևոն Բ-ի և Սիբիլ Լուսինյանի դուստրը, Ռուբինյանների թագավորական տոհմի վերջին շառավիղը։

Զաբել Ա Ռուբենյան
Զաբէլ թագուհի
Կիլիկիայի թագուհի
Վարդգես Սուրենյանց, «Զաբել թագուհու վերադարձը» (1909)
Իշխանություն1219 - 1252, (1226-ի հունիսից Հեթում Ա-ի հետ)
Թագադրում14 մայիսի, 1226 (չափահաս դառնալուց հետո)
Ծնվել է՝հունվարի 25, 1216, հունվարի 25, 1217, 1212 կամ 1213
ԾննդավայրՍիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Մահացել է՝հունվարի 23, 1252
Վախճանի վայրՍիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Դրազարկի վանք
Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
ՆախորդԼևոն Բ
ՀաջորդողՀեթում Ա
ՏոհմՌուբինյաններ
քաղաքական գործիչ և իշխող թագուհի
ՀայրԼևոն Բ
ՄայրՍիպիլ Լուսինյան
ԵրեխաներԼևոն Գ, Սիբիլ Հեթումյան, Ֆիմի Հեթումյան, Մարիամ Հեթումյան, Թորոս Հեթումյան, Ռիթա Հեթումյան և Զաբել Հեթումյան
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

Կենսագրություն խմբագրել

Զաբելի ծնվելու թվականի հետ կապված կան մի քանի տարբերակներ՝ 1212 թվականան[փա՞ստ], 1213 թվական[փա՞ստ], 1215 թվական[3][4][5], 1216 թվականի[4][6] հունվարի 25, 1216 թվականի հունվարի 27[2] և 1217 թվականի հունվարի 25[2]։ Ծնվել է Սիս քաղաքում[5]։

Կիլիկիայի գահաժառանգ խմբագրել

1219 թվականին[2] Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլիկիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին[5]։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի[5]։

Կիլիկիայի թագուհի խմբագրել

Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղբայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին[2] իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում[7]։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի[1][7], բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին[7]։

Գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 (1225[5]) թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր[5]։

Շինարարական աշխատանքներ խմբագրել

Զաբելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց[5]։

Հիշատակությունը աղբյուրներում խմբագրել

Աղբյուրներում հիշվում է իբրև «ողջախոհ», «առաքինաջան», որը հմուտ է եղել ուսման, գիտության մեջ։

Ընտանիքը խմբագրել

Կիլիկյան Հայաստան

Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։

Զաբելը թաղվել է Դրազարկում[5]։

Պահպանվել են Զաբելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ[5]։

Գրականություն խմբագրել

  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956:
  • Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վնտ., 1885:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սթիվեն Ռիչման, A History of the Crusades – Volume III.: The Kingdom of Acre and the Later Crusades, հ. 3, «Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն», ISBN 9780521347723։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cawley, Charles (2009-04-01), Lords of the Mountains, Kings of (Cilician) Armenia (Family of Rupen), Foundation for Medieval Genealogy, Վերցված է հունվար, 2019-ին {{citation}}: External link in |publisher= (օգնություն)
  3. ՀՍՀ, հատոր 3, էջ 659.
  4. 4,0 4,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 5, Ցուցակ 1, Էջ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Զաբել թագուհի
  6. «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 97 ա․
  7. 7,0 7,1 7,2 Վահան Մ․ Քուրքջյան (2005 թ․ ապրիլի 5). «A History of Armenia». Website. Bill Thayer. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զապել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 659