Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թ.-ին`  դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով։ Ինստիտուտի առաջին տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը։  Տարբեր տարիների ինստիտուտում դասավանդել են արվեստի և մշակույթի  անվանի գործիչներ` Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հայկուհի Գարագաշը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Ռուբեն Զարյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գրիգոր Բոյաջիևը, Հայկ Գյուլիքեխվյանը, Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլք։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Изображение логотипа
ՀապավումԵԹԿՊԻ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն և համալսարան
Հիմնադրված է1944[1]
ՌեկտորՍառա Նալբանդյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, 0002, ք. Երևան, Ամիրյան փող., 26.
Կայքysitc.am
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (Հայաստան)##
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (Հայաստան)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստան
 Yerevan State Institute of Theater and Cinematography Վիքիպահեստում

2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետ` Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության, կառավարման։ ԵԹԿՊԻ-ում գործում է հեռակա ուսուցման բաժինը, նախապատրաստական բաժինը։  Բուհն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում։ Սկսած 1961 թ.-ից մեր բուհում սովորում են  օտարերկրացի ուսանողներ` այդ թվում սփյուռքահայեր։ ԵԹԿՊԻ-ն սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ։ ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ։    

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և  տեսա-սրահներում, տաղավարներում։ Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ։ Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն։

1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի։ Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է նշանակվում Արամ Իսաբեկյանը, իսկ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ 1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2005 թվականին Սոս Սարգսյանը, թողնելով ռեկտորի աշխատանքը, ընտրվեց ԵԹԿՊԻ Խորհրդի նախագահի պաշտոնում։ 2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը։ Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է։ Պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ուսանողների թիվը մայր բուհում և մասնաճյուղերում անցնում է 750-ը, ինչն աննախադեպ է բուհի պատմության մեջ։ 2014 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը է նշանակվում Դավիթ Մուրադյանը։ 2018 թվականին ռեկտորի պաշտոնակատար, այնուհետև ռեկտոր է նշանակվում՝ Լիլիթ Արզումանյանը, 2023-ին՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, մշակութաբան Սառա Նալբանդյանը։

2018թ․-ից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի  Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։

Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով։

Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։

           ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին 2014թ.-ից ։

ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում։ Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը

ԵԹԿՊԻ բաժիններ խմբագրել

ԵԹԿՊԻ մասնաճյուղները և նրանց բաժինները խմբագրել

ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղ խմբագրել

  • Դերասանական արվեստ
  • Ռեժիսուրա
  • Պարարվեստ
  • Թատերական զարդարվեստ (դեկորատիվ արվեստ)
  • Կինոօպերատորություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը կազմավորվել է 1997 թ. ՀՀ կառավարության թիվ 231 որոշմամբ։ Այն Շիրակի մարզում գործող թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ 2007-2008 ուսումնական տարվանից մասնաճյուղն անցել է երկաստիճան ուսուցման  համակարգի` բակալավրիատի և մագիստրատուրայի, ներդրվել է կրեդիտային  համակարգը։  Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական  պլաններով և ծրագրերով։

Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ։

Մասնաճյուղը  գործում է հարմարավետ  մասնաշենքում։  Ապահովված է ընդարձակ լսարաններով, փորձասեյակներով, պարասրահով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով  հագեցած արվեստաբանության,  հումանիտար  առարկաների, կինոդիտումների,  բեմանկարչության, սեղանի շուրջ աշխատանքի  կաբինետ-լաբորատորիաներով, լուսանկաչության  սրահով,  գիտական  գրադարանով,  ուսանողական թատրոնի դահլիճով։  Մասնաճյուղի լավագույն շրջանավարտները  համալրում  են  Գյումրու Վ. Աճեմյանի անվան  դրամատիկական, Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների թատերախմբերը և տեղական հեռուստա և ռադիո ընկերությունները։   Շրջանավարտներից շատերն իրենց հետբուհական ուսումը շարունակում են ասպիրանտուրայում։ 2022-ին իրականացվել է համագործակցում Վանաձորի մասնաճյուղի հետ։

2020-ի փետրվարին մրցութային կարգով մասնաճյուղի տնօրեն վերընտրվեց մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Զիլֆիմյանը:

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղ խմբագրել

  • Դերասանական արվեստ
  • Թատերական ռեժիսուրա
  • Պարարվեստ
  • Հեռուստառեժիսուրա
ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղը կազմավորվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ջանքերի շնորհիվ։          
Երկար նախապատրաստական աշխատանքներն իրենց արդյունքն են տվել 2003 թվականին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ այդ տարիների Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի օգնությամբ տեղի է ունեցել մասնաճյուղի բացումը։ Տնօրեն է նշանակվել թատրոնի և կինոյի դերասան Հակոբ Ազիզյանը։ 2003 թվականին բացվեցին «Թատերական արվեստ», «Հեռուստառեժիսուրա», իսկ հաջորդ տարիներին նաեւ՝ «Պարարվեստ» բաժինները։ Հակոբ Ազիզյանի ջանքերով ձեռք բերվեցին որոշ բեմիրեր։ Սկզբնական շրջանում ինստիտուտը գործել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի տարածքում, իսկ այնուհետեւ Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի աջակողմյան թևի առաջին, երկրորդ, ապա նաև՝ երրորդ և չորրորդ հարկերում։ Վանաձորի մասնաճյուղը թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Լոռու մարզում, լավագույն դարբնոցը ապագա արվեստագետների համար։   Մասնաճյուղում երկաստիճան ուսուցման համակարգ է՝ բակալավրիատ և մագիստրատուրա, իսկ կրեդիտային համակարգը ներդրվել է 2012 թվականից։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններով և ծրագրերով։ Մինչև 2022 թվականը մասնաճյուղում գործում էր «Հեռակա» բաժինը, որը, ինչպես նաև «Հեռուստառեժիսուրա» բաժինները փակվեցին ռեկտոր Լ. Արզումանյանի հրամանով։              
2013 թվականից տնօրեն նշանակվեց դերասանուհի, ռեժիսոր Սոֆիա Սողոմոնյանը, որի ղեկավարման տարիներին պատգամավոր Է. Մարուքյանի և Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի շնորհիվ կոսմետիկ վերանորոգվեց բուհի անմխիթար տարածքը։ Ս. Սողոմոնյանը մասնակիորեն համալրեց գրադարանը, ավելացրեց ջեռուցման սարքերը։ Կազմակերպվեց մի քանի վարպետության դաս և հանդիպում։ Կառավարության որոշմամբ 2019-2022 թթ. կատարվեց շենքի ամբողջական վերանորոգում։ Բուհը ժամանակավորապես տեղակայվեց Վանաձորի թիվ 10 դպրոցում։ Բուհը մի քանի անգամ համագործակցեց Ֆորտունա հեռուստաընկերության հետ։          
  2019 թվականի երկրորդ կեսից մասնաճյուղի տնօրեն է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու, արտիստ, գրող Էլֆիք Զոհրաբյանը, որի շնորհիվ կազմակերպվեցին վարպետության բազմաթիվ դասեր, հանդիպումներ, համակարգեց «Օկտավա» հեռուստանախագիծը՝ համագործակցելով Լոռի հեռուստաընկերության հետ, տեղի ունեցան դասախոսների վերապատրաստման դասընթացներ, մասնաճյուղի դասախոսները մասնակցեցին հանրապետական ու միջազգային գիտաժողովների՝ գրանցելով հաջողություններ։ Բուհը թևակոխեց զարգմացման նոր փուլ, կրթական որակի նկատելի աճ գրանցվեց։ 2022-ին մագիստրատուրայում բացվեց «Պարարվեստ» բաժինը։ Նոր, բարձրակարգ մասնագետների համալրում տեղի ունեցավ, ավելի քան տասներկու դասախոս հրավիրվեց մայրաքաղաքից, բուհը համագործակցեց Գյումրու մասնաճյուղի հետ։ Է. Զոհրաբյանի նախաձեռնությամբ մասնաճյուղը մասնակցել է նաև միջբուհական մրցույթի և հաղթող ճանաչվել «Թատրոն» անվանակարգում, «Պարարվեստ» բաժնում ավելացան տեղերը, իսկ մագիստրատուրայում բացվեց «Պարարվեստ» բաժինը, կամընտրական առարկաների ընտրությունը թողնվեց ուսանողներին։ Ստեղծվեց որակի ապահովման հանձնաժողովը, որն իրականացնում է դասալսումներ և վերահսկում է կրթության որակը։ Ստեղծվեց դասախոսների տարակարգի անցկացման ավանդույթ։ Համագործակցումների արդյունքում անհրաժեշտ իրերի ձեռքբերվեցին բուհի համար, ստեղծվեցին մասնաճյուղի ֆեյսբուքյան էջը, յութուբյան ալիքը։ ԵԹԿՊԻ-ի Միջազգային բաժնի հետ համագործակցության արդյունքում ամերիկացի բարձակարգ մասնագետներ անցկացրին վարպետության դասեր՝ մասնաճյուղը գնահատելով որպես «լավագույն մասնակից»  և այլն։ «Պարարվեստ» բաժնի մի քանի առարկաների քննություններ անցկացվում են բեմում՝ որպես բաց քննություն-համերգ։ 2023-ին Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին Ծաղկաձորում տեղի ունեցող վարպետաց դասերին՝ ГИТИС-ից ժամանած մասնագետների կողմից։ Է. Զոհրաբյանի ղեկավարած մեկ այլ կառույց՝ ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան, մեկ տասնամյակից ավել տարիներ կադրեր է տրամադրում ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղին «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» բաժինների համար։ Ներբուհական աշխատանքներին հաճախ նպաստել է տնօրենի անձնական ներդրումը։ 2023-ին «Ուսանողական գարուն» փառատոնում Վանաձորի մասնաճյուղը «Թատրոն» անվանակարգում գրավեց առաջին տեղը։                     
Մասնաճյուղի շրջանավարտներն ու բարձր կուրսերի ուսանողները աշխատում են քաղաքի առաջատար ստեղծագործական օջախներում՝ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի անսամբլում և կամերային երգչախմբում, «Բոհեմ» կամերային թատրոնում, տիկնիկային թատրոնում և իհարկե տեղական և հանրապետական հեռուստա և ռադիո ընկերություններում, Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Լոռվա գյուղական տարբեր համայնքների մշակութային օջախներում, կրթական հաստատություններում, նկարահանվում են ֆիլմերում ու սերիալներում, զբաղեցնում պաշտոններ։  Բուհը համագործակցում է բազմաթիվ մշակութային օջախների հետ։
Այստեղ դասավանդել են և դասավանդում են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ռեժիսոր Մայիս Ռաֆաելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Սիրանույշ Ղուկասյանը, դերասանուհի Արմինե Անդրեասյանը, բալետմայստեր Արայիկ Գևորգյանը և ուրիշներ[2]։

ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղ խմբագրել

  • Դերասանական արվեստ

ԵԹԿՊԻ ռեկտորներ խմբագրել

ԵԹԿՊԻ դասախոսական անձնակազմ խմբագրել

Ռեժիսուրա խմբագրել

  • Վիգեն Չալդրանյան
  • Ռուբեն Բաբայան
  • Գրիգոր Մկրտչյան
  • Արտաշես Հովսեփյան
  • Ալեքսանդր Քոչարյան
  • Ռաֆայել Ջրբաշյան
  • Երվանդ Ղազանչյան
  • Հակոբ Ղազանչյան
  • Նիկոլայ Ծատուրյան
  • Արմեն Էլբակյան
  • Արմեն Մելիքսեթյան
  • Հրաչյա Ղազարյան
  • Վահե Շահվերդյան
  • Հրաչյա Գասպարյան
  • Ժիրայր Դադասյան
  • Գրիգոր Խաչատրյան
  • Գոռ Մարգարյան

Բեմական խոսք

Էլզա Գյուլեսերյան

Սիրվարդ Մեսրոպյան

Հրաչուհի Ջինանյան

Աննա Հեքեյան

Գրետա Մեջլումյան

Լալա Մնացականյան

Զարուհի Ներսեսյան

Սոֆիկ Սարգսյան

Արմինե Անդրեասյան

Կինոօպերատորություն խմբագրել

Պարարվեստի ռեժիսուրա խմբագրել

  • Վիլեն Գալստյան
  • Թերեզա Գրիգորյան
  • Վանուշ Խանամիրյան
  • Զարեհ Մուրադյան
  • Նադեժդա Դավթյան
  • Լուիզա Ղևոնդյան
  • Աննա Կարապետյան
  • Պետրոս Կարապետյան
  • Հասմիկ Մարկոսյան
  • Գագիկ Կարապետյան
  • Գևորգ Մարկոսյան
  • Լիանա Հակոբյան
  • Ռիմա Պիպոյան

ԵԹԿՊԻ ուսանողներ խմբագրել

ԵԹԿՊԻ-ում դասախոսություն անցկացրած մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. History of Yerevan State Institute of Theatre and Cinematography
  2. Առաքելյան, Ռուզան. «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ». ysitc.am. Վերցված է 20.11.2022-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» հոդվածին։