Երվանդ Մանարյան

հայ գրող, դերասան, սցենարիստ

Երվանդ Քրիստափորի Մանարյան (օգոստոսի 10, 1924(1924-08-10), Արաք, Կենտրոնական նահանգ, Իրան - փետրվարի 19, 2020(2020-02-19), Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2018)[1]։ Երևանի պատվավոր քաղաքացի (2019)[2][3]։

Երվանդ Քրիստոփորի Մանարյան
Ծնվել էօգոստոսի 10, 1924(1924-08-10)
ԾննդավայրԱրաք, Կենտրոնական նահանգ, Իրան
Մահացել էփետրվարի 19, 2020(2020-02-19) (95 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումդերասան
ռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0541294

Ռեժիսոր Արման Մանարյանի եղբայրը, Քրիստ Մանարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանի Արաք քաղաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում[4]։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին[4]։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը[5]։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում[5]։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն[6]։

Մահացել է 2020 թվականի փետրվարի 20-ին Երևանում, 96 տարեկան հասակում[5]։

Ստեղծագործական ուղի և ճանաչում խմբագրել

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսին են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն[5]։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ[7]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Բեմադրություններ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

ՏարեթիվՖիլմԴեր
1999Արմենիկում ՈՒՊՍԱՄաեստրո
1997Հարսնացուն Ջերմուկից
1992Ընկեր ՓանջունիՍարսափունի
1985Կապիտան ԱռաքելԿապիտան Առաքել
1983Մասնավոր դեպք
1978Եվս հինգ օրԱթայան
1978ԱրևիկՄարտուն
1977Խոհարարները եկել են մրցույթիԵրվանդ
1967Նորից ամառ եկավՍողո
1975Հարսնացուն հյուսիսիցԵրվանդ
1973ՔաոսՍուլյան
1972Վերադարձպրոֆեսոր Բաբկեն Սեթյան
1969Մորգանի խնամինԲեռնար
1967Կարինելուսանկարիչ
1966Մեր քաղաքի մարդիկ. Քայլերթ

Ռեժիսոր խմբագրել

ՏարեթիվՖիլմ
1976Ժառանգները
1975Նորից ամառ եկավ
1975Ծիածանի բոլոր գույները
1971Մարգարի ակոսը
1969Լույս
1968Միքայել Նալբանդյան
1968Կրպակ կառամատույցում
1967Դեղանյութի ծնունդը
1967Հոկտեմբերյան օրերը Հայաստանում
1967Քննություններ
1966Հայկական մանրանկարներ

Սցենարիստ խմբագրել

ՏարեթիվՖիլմ
1985Կապիտան Առաքել
1977Խոհարարները եկել են մրցույթի
1975Նորից ամառ եկավ
1975Հանապազօրյա մեր ջուրը
1973Լույսը և ստվերները
1968Ларёк на перроне
1968Հանդիպում ցուցահանդեսում
1967Դեղանյութի ծնունդը
1967Հոկտեմբերյան օրերը Հայաստանում
1967Քննություններ
1962Տերն ու ծառան
1961Տժվժիկ
1959Հայրենի հողի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել
  2. 2,0 2,1 «Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Երևանը ես եմ». Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյան
  4. 4,0 4,1 ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ ՍԻՄՎՈԼԸ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ճանաչենք Մերոնց․ Երվանդ Մանարյան
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  7. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 284.