Երկիր հայրենի (հերոսական դրամա)

Երկիր հայրենի, Դերենիկ Դեմիրճյանի պատմական դրամաներից, որ գրվել է 1939 թվականին։ Բեմադրվել է 1941 թվականին։

Երկիր հայրենի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական դրամա և դրամա
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1939
Առաջին ներկայացում1941

Սյուժեն խմբագրել

Պիեսի գործողությունները կատարվում են XI դարի առաջին կեսին Անի քաղաքում։ Քաղաքում նշում են Անիի պարիսպների վերանորոգման ավարտը։ Քաղաքի մեծահարուստ Բարունակ Հոնենցն իր գումարով բուրգ է կառուցել։ Հունաց կայսեր դեսպանը, տեսնելով Հոնենցի բուրգը, ասում է, թե նման կառույցները վայել են Բյուզանդիային, ոչ թե մի անուժ երկրի։

Քաղաք է մտնում Գագիկ թագավորը. ժողովուրդը հանդիսավորությամբ դիմավորում է քսանամյա արքային։ Գագիկը մերժում է վերանորոգել Բյուզանդիայի հետ կնքված հետկարը։

Աղբյուրներ խմբագրել

  • Դերենիկ Դեմիրճյան, Պիեսների ժողովածու, գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1950, 484 էջ։