Երգող շահրիկ

Երգող շահրիկ (լատին․՝ Silvia hortensis), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Երգող շահրիկ
Երգող շահրիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՃնճղուկանմաններ
ԸնտանիքՇահրիկներ
ՑեղԻսկական շահրիկներ
ՏեսակԵրգող շահրիկ
Լատիներեն անվանում
Sylvia hortensis
Gmelin, 1789
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563192
NCBI 216225

Cuculus canorus bangsi + Sylvia hortensis

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 20-25 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ։ Խոշոր է, մոխրավուն փետրավորմամբ։ Պոչը երկար է, եզրային փետուրները՝ սպիտակ։ Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մեջքը՝ մոխրագույն, թևերը վերևից՝ մոխրագույն-դարչնագույն, գլխի սևավուն հատվածը՝ փոփոխական։ Մարմինը ներքևից սպիտակ է՝ վարդագույն և մոխրագույն փոփոխական երանգներով։ Էգն ավելի խամրած ու դարչնագույն է։ Հասունի աչքերը մուգ մոխրավուն-դարչնագույն են, գլխի և մեջքի ցայտերանգությունը՝ թույլ արտահայտված։

Կենսակերպ խմբագրել

Երկչոտ թռչուն է։ Արուն երգում է սրնգային ձայնով՝ թփուտի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում խմբագրել

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակի ընթացքում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի սկզբից (Խոսրովի արգելոցում արուի ժրաջան երգը լսվում է մինչև հունիսի 2-րդ տասնօրյակը)։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 96-104 մմ)՝ չոր բույսերից, բուսաթելերից։ Բնադրում է ցածր թփուտներում։ Ավարտուն բներում ձվերը հայտնվում են մայիսի 1-ին օրերին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի 1-ին կեսին։

Բազմացում և զարգացում խմբագրել

Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն։ Մայիսի վերջից հուլիսի 1-ին օրերին հայտնվում են բնից նոր հեռացած, ծնողների հետ ընտանեկան խումբ կազմած ձագեր։ Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսից սեպտեմբերի առաջին կեսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող շահրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող շահրիկ» հոդվածին։