Երանիկ (անձնանուն)

իգական անձնանուն

Երանիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն երանի՝ «երանելի» բառից։ Ժամանակին օգտագործվել է որպես իգական անուն 19-րդ դարում Կոստանդնուպոլսում[1]։ Այժմ օգտագործվում է հիմնականում որպես արական անուն։ Ժամանակակից իգական տարբերակ է համարվում Երանուհի անունը։

Երանիկ
Երանիկ
Տեսակիգական անձնանուն և անձնանուն
Սեռարական
Նշանակություներանելի
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Երանիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գործածված է Հեթում Ա թագավորի կնոջ՝ Զապել թագուհու անվան փոխարեն՝ մի արծաթյա սկիհի վրա․ «Պահեա՛ Տէ՜ր զՀեթում թագաւորն և զթագուհի կին նորա Երանիկն»։ Սկիհը գտնվել է Երուսաղեմի մոտ գտնվող Քերեք քաղաքի ավերակների 1878 թվականի պեղումների ժամանակ[2]։
  • Սղված Երնիկ ձևով գործածված է անթվական մի հիշատակարանում, որտեղ սեռը հայտնի չէ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 134 — 682 էջ։
  2. Պ․ սրկ․ Սարաճեան, ՀԱ 1898, էջ 57
  3. Թորոս աղբար Բ․ 335