Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (այսուհետ՝ ԵԽԽՎ), Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) խորհրդարանական ձևաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Եվրոպայի պալատ, Ստրասբուրգ
Изображение логотипа

Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները
Տեսակparliamentary assembly?
ՀապավումPACE, APCE, PAKE, PVER, ПАСЕ, APCE, APCE, ZPRE, AKPM, ПАСЕ, AŞPA, ENPA, APCE, ЕКПА, АПША, APŞA, APKE, ПАРЄ, APCE, AŞPA, АШПА, ЭПЕС, EKPA, ەكپا և PSSE
Հիմնադրվածմայիսի 5, 1949
Գլխադասային գրասենյակPalace of Europe, Ստրասբուրգ և Եվրոպայի Խորհուրդ, Ֆրանսիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարTheodoros Roussopoulos?[1]
Կայքpace.coe.int/en/(անգլ.) և pace.coe.int/fr/(ֆր.)

Պատմություն խմբագրել

Վեհաժողովը ձևավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ։ Վերջինիս 22-րդ հոդվածով սահմանվում է, որ Վեհաժողովը ԵԽ-ի խորհրդակցական մարմինն է։ 1974 թվականից սկսած՝ խորհրդակցական վեհաժողովն անվանում են Խորհրդարանական վեհաժողով։Առաջին նիստը գումարվել է 1949 թվականի օգոստոսի 10-ին և համարվում է ժողովրդավարական ընթացակարգով ընտրված պատգամավորներից կազմված միջազգային ամենահին բազմակարծությամբ խորհրդանական վեհաժողովը։

Գործունեության ձև խմբագրել

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը։ Քննարկում է եվրոպական ու միջազգային իրադարձությունները և հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին։ Հիմնական կարևոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը։

ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տևողությամբ։ Իսկ ութ գլխավոր հանձնաժողովների նիստերը գումարվում են ողջ տարվա ընթացքում՝ զեկույցների պատրաստման և իրենց բնագավառներին ու իրավասություններին պատկանող բանաձևերի նախագծերի ու հանձնարարականների ընդունման նպատակով։

ԵԽԽՎ-ն օրենսդրական մարմին չէ։ Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգայի նխորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել ։

ԵԽԽՎ նիստերի կիսաշրջանաձև դահլիճը

Կազմ և տարբեր կառուցվածքներ խմբագրել

ԵԽԽՎ-ի անդամների ընդհանուր թիվը 648 է, որոնցից 324-ը՝ ներկայացուցիչներն են, իսկ 324-ը՝ նրանց փոխարինողները։ Ներկայացուցիչներն իրենց հերթին յուրաքանչյուր անդամ-պետության խորհրդարանի անդամ են։Հավասարապես պատվիրակներ կան նաև Ղրղզստանի ու Մարոկկոյի խորհրդարաններից, ինչպես նաև Պաղեստինի Օրենսդրական խորհրդից, որոնք ԵԽԽՎ-ում Գործընկեր ժողովրդավարության համար կարգավիճակ ունեն։Կանադայի, Իսրայելի ու Մեքսիկայի խորհրդարանների ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակ ունեն։Բելառուսի հատուկ հրավիրյալի կարգավիճակը դադարեցվել է 1997 թվականին։Յուրաքանչյուր երկրի մեծությունից կախված՝ որոշվում է վերջինիս ներկայացուցիչների ու քվեների թիվը։ Դրա փոխարեն, Նախարարների կոմիտեի կազմում յուրաքանչյուր երկիր մեկ ձայն ունի։Յուրաքանչյուր խորհրդարան ընտրում է ԵԽԽՎ-ում իր ներկայացուցիչների նշանակման ձևը։ Բացի այդ, յուրանքաչյուր ազգային պատվիրակության քաղաքական կազմը պետք է արտացոլի տվյալ խորհրդարանի տարբեր կուսակցությունների ներկայացվածությունը։

ԵԽԽՎ-ի նախկին անդամներ են եղել. խմբագրել

•Դիք Մարտին (Շվեյցարիա). նշանակվել է 2005 թվականի վերջին՝ որպես ՀԴԲ-ի արտակարգ փոխհատուցումների վեճի գործով քննության զեկուցող և
•Մարչելո Դել՛Ուտրին (Իտալիա). Վերաքննիչ դատարանի դատավճռով 2010 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մաֆիոզական միավորմանը հանցակցության համար.

Ըստ երկրի խմբագրել

Ըստ երկրի՝ խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչների թիվը.

ԵրկիրըՆստատեղերի թիվըԱնդամակցման տարեթիվը
Ալբանիա Ալբանիա41995
Գերմանիա Գերմանիա181951
Անդորրա Անդորրա21994
Հայաստան Հայաստան42001
Ավստրիա Ավստրիա61956
Ադրբեջան Ադրբեջան62001
Բելգիա Բելգիա71949
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա52002
Բուլղարիա Բուլղարիա61992
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս31961
Խորվաթիա Խորվաթիա51996
Դանիա Դանիա51949
Իսպանիա Իսպանիա121977
Էստոնիա Էստոնիա31993
Ֆինլանդիա Ֆինլանդիա51989
Ֆրանսիա Ֆրանսիա181949
Վրաստան Վրաստան51999
Հունաստան Հունաստան71949
Հունգարիա Հունգարիա71990
Իռլանդիա Իռլանդիա41949
Իսլանդիա Իսլանդիա31959
Իտալիա Իտալիա181949
Լատվիա Լատվիա31995
Լիխտենշտայն Լիխտենշտայն21978
Լիտվա Լիտվա41993
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ31949
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա31995
Մալթա Մալթա31965
Մոլդովա Մոլդովա51995
Մոնակո Մոնակո22004
Չեռնոգորիա Չեռնոգորիա32008
Նորվեգիա Նորվեգիա51949
Նիդերլանդներ Նիդերլանդներ71949
Լեհաստան Լեհաստան121991
Պորտուգալիա Պորտուգալիա71976
Չեխիա Չեխիա71991/1993
Ռումինիա Ռումինիա101993
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն181949
Ռուսաստան Ռուսաստան181996
Սան Մարինո Սան Մարինո21988
Սերբիա Սերբիա72003
Սլովակիա Սլովակիա51991/1993
Սլովենիա Սլովենիա31993
Շվեդիա Շվեդիա61949
Շվեյցարիա Շվեյցարիա61963
Թուրքիա Թուրքիա181949
Ուկրաինա Ուկրաինա121995

Ըստ խորհրդարանական խմբի խմբագրել

ԵԽԽՎ-ն նաև ունի հետևյալ խորհրդանարական խմբերը.

•Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբը. ունի 202 անդամ, նախագահն է Աքսել Ֆիշերը,

•Սոցիալիստների խումբը. ունի 194 անդամ, նախագահն է Անդրեաս Գրոսը,

•Եվրոպական պահպանողականների խումբը. ունի 66 անդամ, նախագահն է Քրիսթոֆեր Չոփը,

•Եվրոպայի ժողովրդավարների և ազատականների միություն. ունի 73 անդամ, նախագահն է Խորդի ԽուսիաԿոստան,

•Եվրոպական միացյալ ձախերի խումբը. ունի 37 անդամ, նախագահն է Թինի Քոքսը և
•Որևէ խմբակցության չհարող անդամները, որոնք թվով 53-ն են։

Յուրանքանչյուր ներկայացվածություն պետք է արտացոլի ԵԽԽՎ-ում գործող տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացվածությունը։ ԵԽԽՎ-ն կազմվում է ազգային պատվիրակություններից և անդրազգային խմբերից։ Վերջիններիս ներկայացվածությունը խրախուսվում է։ 1960-ական թվականների կեսին խրախուսվեց քաղաքական խմբերի ստեղծումը, որոնք հանձն առան հարգել ժողովրդավարական արժեքները։ Խորհրդարանական խմբի ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 6 երկրից ընդհանուր թվով 20 խորհրդարանական։

Լեզուներ խմբագրել

Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, բայց ԵԽԽՎ-ն միջաժամանակ որպես աշխատանքային լեզուներ է օգտագործում գերմաներենը, իտալերենն ու ռուսերենը։ Յուրաքանչյուր խորհրդարանական ունի անհատական ականջակալներ ու ստեղնաշարով վահանակ, որով կարող է ընտրել նիստերի լեզուն։ Այն դեպքում, երբ ելույթ ունեցողներն օտարերկացիներ են և թվարկած լեզուներից ոչ մեկով չեն խոսում, այդ պարագայում պետք է կամ խոսեն պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ էլ ելույթ ունենան իրենց անձնական բանավոր թարգմանչի օգնությամբ։Չնայած ըստ էության հարաբերականորեն ծախսատար այս գործելաոճին՝ ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում ելույթների մեծամասնությունն անգլերեն են։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով» հոդվածին։