Եղևին

բույսերի ցեղ

Եղևին, բալասանի (Abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերև ծառերի ցեղ է։

Կորեական եղևին (Gusang namu)
Եղևին
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԲաժինՄերկասերմեր
ԴասՄերկասերմեր
ԿարգԱսեղնատերևավորներ
ԸնտանիքՍոճազգիներ
ՑեղԵղևին
Լատիներեն անվանում
Abies


Բունը ուղիղ է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևները մեկական են, տափակ՝ դասավորված պարուրաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղկելու տարին։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարարության մեջ։ Եղևինից ստացվող յուղն օգտագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։

Հայաստանում հանդիպում են կովկասյան եղևինը (Abies nordmanniana) (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական եղևինը (Abies sibirica), իսպանական եղևինը (Abies pinsapo), և ալժիրյան եղևինը (Abies numidica)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. njwuz, Eko. «Եղևին. ՀՀ Բույսեր». econews.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 504
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևին» հոդվածին։