Եղիսաբեթ Պատկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիսաբեթ Հովհաննեսի Պատկանյան (մարտի 6, 1862, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Եղիսաբեթ Հովհաննեսի Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | 1862 մարտի 6 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Վախճանվել է | մարտի 4, 1942 | (տարիքը 79)
Մահվան վայր | Թբիլիսի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմանկար նատյուրմորտ |
Հայր | Հովհաննես Պատկանյան |
Ազգականներ | Գաբրիել Պատկանյան |
Կենսագրություն խմբագրել
Եղիսաբեթ Պատկանյանը ծնվել է Թիֆլիսում գեղանկարիչ Հովհաննես Պատկանյանի ընտանիքում։ Եղիսաբեթի առաջին ուսուցիչը եղել է հայրը։ 1880-ական թվականներին սովորել է Պետերբուրգի Ալեքսանդրյան իգական ուսումնարանում։ Հոր հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Դասավանդել է գեղանկարչություն։ Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս և դասավանդել հայկական և ռուսական դպրոցներում։
Ստեղծագործել է դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում, ձևավորել է գրքեր։ Հայտնի են նրա «Վարդեր» (1914), «Արագածը Լենինականից», «Շուշան Աթաբեկյանի դիմանկարը», «Եֆիմյա Կագրամանի Պատկանյանի դիմանկարը», «Նադեժդա Թոմասի (Թոմասյան) դիմանկարը», «Հայկական տառեր» (1899, Թիֆլիս, գրաֆիկա) և այլ կտավներ[1]։
Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Եղիսաբեթ Պատկանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Եղիսաբեթ Պատկանյանի գործերից ՀԱՊ կայքում