Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգ (այլ կիրառումներ)
Եղեգ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀացածաղկավորներ (Poales)
ԸնտանիքՀացազգիներ (Poaceae)
ԵնթաընտանիքԵղեգնաբուսայիններ (Arundinoideae)
ՏրիբաArundineae
ՑեղԵղեգ (Phragmites)
Adans., 1763

Եղեգ (լատին․՝ Phrágmites), լայնորեն տարածված բազմամյա խոտաբույս, պատկանում է հացազգիների ընտանիքին։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է՝ երկար սողացող կոճղարմատներով։ Ցողունը սնամեջ է, ամուր, ունենում է մինչև 5 մետր բարձրություն։ Տերևները գծավոր են։ Ծաղկաբույլը խիտ հուրան է։

Տարածում և կենսակերպ խմբագրել

Տաք և հաստատուն կլիմա ունեցող երկրներում գետաբերաններում և գետերի ափերին կազմում են լայնատարած շամբուտներ։

Հաճախ հանդիպում են հյուսիսային կիսագնդի անտառային և անտառատափաստանային շրջաններում։

Լայնորեն տարածված է Հայկական լեռնաշխարհում և մասնավորապես Հայաստանի տարածքում։ Այս բույսի անվամբ են կոչվել Հայաստանի մի շարք բնակավայրեր, որտեղ այն հատկապես տարածված է եղել, օրինակ՝ Եղեգնաձոր, Եղեգիս, Եղեգնուտ, Եղեգ։

Մեծ տարածում ունի նաև Ուկրաինայում մեծ և փոքր ջրամբարների մոտ։ Դնեպրի և Դունայի գետաբերաններում տարվում են սովորական եղեգի արդյունաբերական մթերումներ։

Խոնավասեր բույս է, աճում է ջրամբարների ափերին, հաճախ նշանակալի խորությամբ՝ մինչև մեկուկես մետր, հանդիպում է ճահիճներում և խոնավ մարգագետրիններում, աղուտներում։

Օգտագործում խմբագրել

Բույսով սնվում են շատ վայրի կենդանիներ՝ մշկամուկը, ճահճակուղբը, եղնիկը, եղջերուն, բնակության բնական պայմաններում հանդիսանում է սնման բազայի կարևոր բաղադրիչ։

Երիտասարդ բույսերի շիվերը օգտագործվում են որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար։

Ավանդաբար եղեգը մարդու կողմից օգտագործվում է շինարարության մեջ՝ տանիքներ, ցանկապատներ, ամբարների պատեր պատրաստելու համար, օգտագործվել է նաև որպես ջերմամեկուսիչ։

Եղեգից պատրաստում են հյուսված իրեր, խսիրներ, թղթի որոշ տեսակներ, եղեգը կարող է օգտագործվել նաև որպես վառելիք, փողային երաժշտական գործիքների համար եղեգից պատրաստում են պիպիչներ։

Երբեմն եղեգը աճեցնում են ավազային տարածքները ամրացնելու համար կամ դեկորատիվ նպատակներով։

Տեսակներ խմբագրել

Միավորում է ավելի քան չորս[1] տեսակներ.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Тростник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգ» հոդվածին։