Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։
Անանասային անվանումն ստացել է իր արտաքին տեսքի պատճառով. այն նման է փոքրիկ անանասի (ananassa): Այն անվանում են բանջարանոցային, որովհետև հիմնականում աճեցվում են բանջարանոցներում և ցուցաբերում են հատուկ խնամք, սակայն վայրի հատապտուղները տարբերվում են իրենց չափսերով (շատ մանր են)[1]։ 19-րդ դարում առաջին անգամ հանդիպեցի ելակի երկու տեսակները՝ Fragaria vesca կոչվում է «հողի ելակ», և Fragaria moschata -սովորական ելակ։ Հողի ելակը (Fragaria ananassa Duchesne) անգլերեն լեզվով կոչվում է «Strawberry», ֆրանսերենով՝ «Fraise»:
Բուսաբանական նկարագիր
Խոշոր եռակի տերևներն աճում են 20-25 սմ բարձրության վրա։ Ծաղիկները սովորական հինգ թերթիկներց կազմված սպիտակ ծաղիկներ են, որոնք պատված են երկշերտ կանաչ հիմնային «վահանիկներով»։ Շատ են առէջներն ու վարսանդները։ Ծաղիկների համար նվազագույն դիմանալու ջերմաստիճանը 1,5°С է։ Բանջարեղենի պտուղները (mnogoreoshki) կոչվում են հատապտուղներ։ Նախնական պտուղները (ընձյուղ)` փոքր, դարչնագույն պտուղ է, մակերեսին փոքր-ինչ մազիկներով։ Հատապտուղները սովորաբար կարմիր են (տարբեր երանգների), երբեմն վարդագույն կամ սպիտակ, կարմրավուն[2]։
Կիրառում
Անանասային ելակը արտադրության մասշտաբով ամենաշատ մշակված հատապտուղն է։ Սննդարդյունաբերության մեջ նրա գլոբալ արտադրության մասնաբաժինը կազմում է մոտ 70%, ինչը կազմում է տարեկան ավելի քան 4 մլն տոննա։ Անանասային ելակի ավելի քան երկու հազար տեսակներ մշակվում են հիմնականում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում։Սելեկցիայի արդյունքում ելակի զանգվածը մեծացել է (3-5 գ-ից մինչեւ 50-75 գ), Գինեսի ռեկորդների գրքում նշված են 231.6 գ զանգվածով հատապտուղներ (Անգլիա, 1983 թ.)[3]:Հատապտուղները սպառվում են թարմ, սառեցված և վերամշակված (ջեմ, պաստիլ, հյութեր և այլն) վիճակում։Թարմ պտուղների քիմիական բաղադրությունը միջինում (% -ով)՝ ջուր (80-90), շաքար (4,5-10), թթուներ (0,8-1,6), ազոտային (0,9-1,2 ), պեկտինային (1.0-1.7), տանինային (0.16-0.25) նյութեր, մանրաթել (1.0-1.6), զոլա (0.4-0.8), վիտամին C (50-80 մգ)։ Կան նաև սորտեր, որոնք բերված են դեկորատիվ նպատակներով, օրինակ` վարդագույն ծաղիկներով ելակները։ Որոշ մարդիկ չեն կարողանում ելակ օգտագործել. Նրանց մոտ առաջանում են ալերգիկ և ակնհայտորեն ախտաֆունկցիոնալ ցնցումներ, որովայնի շրջանում լարվածություն, ցավ, շնչառության խանգարում, սրտխառնոց, գլխացավ[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 493)։