Դոմոդեդովո օդանավակայան

Դոմոդեդովո (ռուս.՝ Домоде́дово (IATA: DME, ICAO: UUDD))՝ միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը։ Գտնվում է Դոմոդեդովո քաղաքային օկրուգի և Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի սահմանին, Մոսկվայի կենտրոնից 45 կմ դեպի հարավ-արևելք, Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 22 կմ հեռավորության վրա։ Պաշտոնական անվանումն է՝ «Մոսկվա (Դոմոդեդովո)»[3]։

Դոմոդեդովո օդանավակայան

IATA: УУДД (UUDD) – ԻԿԱՕ: DME
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական, Միջազգային
ՍեփականատերОАО «Միջազգային օդանավակայան «Դոմոդեդովո»
Ծառայում էՄոսկվա
ՏեղագրությունՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մակերես167 մ
Տեղական ժամանակUTC +3
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
Կայքwww.domodedovo.ru
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
ֆտմ
14/323794х53Բետոն
14/323500x60Բետոն
Վիճակագրություն (2014)
Ուղևորներ-
Տարեթիվ
33 400 000
Վիճակագրություն[1][2]։

2014 թվականի տվյալներով ուղևորափոխադրումների ծավալով համարվում է ռուսական օդանավակայաններից ամենախոշորը, ինչպես նաև մտնում է Եվրոպայի խոշորագույն 20 օդանավակայանների մեջ[4]։

Օդանավակայանը ներառում է երկու իրարից անկախ զուգահեռ թռիչքուղիներ։ Դրանք իրարից գտնվում են երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Դոմոդեդովո օդանավակայանը դարձնում է Մոսկովյան ավիացիոն հանգույցի միակ օդանավակայանը, որը կարող է իր երկու թռիչքուղիների վրա իրականացնել երկու գործողություն միաժամանակ՝ և՛ թռիչք, և՛ վայրէջք։ Երկու թռիչքուղիները սերտիֆիկացված են ICAO CAT IIIА կատեգորիայով։ Առաջին թռիչքուղու վերակառուցումը Դոմոդեդովո օդանավակայանը դարձրել է առաջինը, որը հնարավորություն ունի ընդունել ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը[5]։

Դոմոդեդովո օդանավակայանի ուղևորատար տերմինալը ունի «С» IATA սերտիֆիկատը և համարվում է առաջինը Ռուսաստանում, որը անցել է սերտիֆիկացում ISO 9001:2000 որակի միջազգային ստանդարտներով[6]։

Մոսկվայի ընդհանուր ուղևորահոսքի մեջ օդանավակայանի բաժինը կազմում է 46%։ Դոմոդեդովոյից չվերթները իրականացնում են 82 ավիաընկերություններ աշխարհի 247 ուղղություններով, որոնցից 83-ը եզակի են մոսկովյան ավիացիոն հանգույցի համար[7]։ Օդանավակայանի գործընկերների կազմում կան 48 արտասահմանյան (նրանցից 12-ը ներկայացնում են ԱՊՀ երկրները) և 28 ռուսական ավիաընկերություններ։ 2014 թվականին Դոմոդեդովո օդանավակայանը սպասարկել է 33,4 միլիոն ուղևոր[8]։

Օդանավակայանի սեփականատերը համարվում է «Իսթ Լայն» ընկերությունը։ Փաստացի օդանավակայանը պատկանում է կիպրական East Line ընկերությանը, որը իր հերթին պատկանում է Մեն կղզում գրանցված FML ընկերությանը[9][10]։

Պատմություն խմբագրել

Օդանավակայանը 1974 թվականին

Օդանավակայանի պատմությունը սկսվել է 1954 թվականի նոյեմբերի 13-ին, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել կառուցել մոսկովյան երկրորդ քաղաքացիական օդանավակայանը, որը պետք է գտնվեր Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանում։ Դոմոդեդովո օդանավակայանի «ծննդյան օրն» է համարվում 1962 թվականի ապրիլի 7-ը։

1964 թվականի մարտի 25-ին Ту-104 ինքնաթիռով իրականացվել է առաջին ուղևորատար Մոսկվա-Սվերդլովսկ չվերթը։ 1964 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել օդակայանի համալիրի բացումը։ Կանոնավոր ուղևորատար չվերթները սկսեցին իրականացվել 1966 թվականին։ 2011 թվականին «World Airport Awards» մրցանակաբաշխության շրջանակներում օդանավակայանը ճանաչվել է լավագույնը Արևելյան Եվրոպայում[11]։

Վիճակագրություն խմբագրել

Տեղափոխված ուղևորների քանակը։
Տարեթիվ19902008200920102011201220132014
Ուղևորներ, մլն ուղևոր.16,6[12]20,4[13]18,7[14]22,3[15]25,728,2[16]30,733,4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аэропорт Домодедово подвел итоги работы в 2013 году». 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. World Aero Data Արխիվացված 2015-05-04 Wayback Machine (անգլ.)
  3. Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
  4. European Airport Traffic Trends | anna.aero
  5. Итоговый отчёт о проведённых исследованиях: Существующее состояние аэропортов МАУ и перспективы их развития до 2030 года Արխիվացված 2010-11-05 Wayback Machine, Группа компаний «Прогресстех».
  6. Домодедово подтвердил сертификацию пассажирского терминала по стандарту ISO 9001:2000 Արխիվացված 2011-12-25 Wayback Machine, сайт аэропорта Домодедово.
  7. Аэропорт сегодня (официальный сайт аэропорта Домодедово)
  8. «Московский аэропорт Домодедово подвёл итоги деятельности за 2012 год - Московский аэропорт Домодедово». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Ответственные за авиаколлапс прячутся за хитрыми схемами». // news.mail.ru со ссылкой на «Вести.Ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  10. ФСБ разрешат выяснить владельцев Домодедово — Газета Труд
  11. ««Skytrax World Airport Awards», «Best Airport Eastern Europe»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  12. «Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  13. 30 крупнейших аэропортов России 2008
  14. 30 крупнейших аэропортов России 2009
  15. 30 крупнейших аэропортов России 2010
  16. «Домодедово подвёл итоги деятельности за 2012 год». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմոդեդովո օդանավակայան» հոդվածին։