Դողս

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4 կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8 կմ² (381 հեկտար)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013)[4][5]:

Գյուղ
Դողս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ԳյուղապետՄեսրոպ Ադամյան
Մակերես3,82 կմ²
ԲԾՄ870±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1339 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդողսեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1128[3]
Դողս (Հայաստան)##
Դողս (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Պատմություն խմբագրել

Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թվականին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է Սբ. Ստեփանոս եկեղեցին։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2-ից -3 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը 1915-1916 թթ. տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից՝ Ալաշկերտից, Մուշից, Վանից, Արծկեից։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 13%:

Դողսի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

ՏարիԲնակչություն
1831111 մարդ[7]
1873405 մարդ[8]
1897669 մարդ[7]
1926408 մարդ[7]
1939528 մարդ[7]
1959584 մարդ[7]
1970878 մարդ[7]
1979981 մարդ[7]
19891289 մարդ[9]
20011267 մարդ[7]
20111339 մարդ[1]


Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, քանդակագործ՝ Յուրի Մինասյան

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 289 առկա տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասախ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (18 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 34.8 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Առևտուր խմբագրել

Դողսում գործում է 6 առևտրի կենտրոն։ Գյուղի մթերքների մեծ մասը գյուղացին վաճառում է մոտակա քաղաքներում՝ Էջմիածնում, Երևանում և Արմավիրում։

Հասարակական կառույցներ խմբագրել

Ունի դպրոց[10], գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Դողսեցիներ խմբագրել

  • Հրաչիկ Կարապետյան-Դողսի գյուղապետ, Աղավնատան և Դողսի դեպուտատ, գյուղատնտես, անասնաբույժ։
  • Վարազդատ Ադամյան-Դողսի երկարամյա գյուղապետ։
  • Կարեն Հակոբյան-ՀՀ Զինված ուժերի աշխատակից։
  • Կարեն Հարությունյան - ռազմական դատախազ

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Համայնքի ղեկավար՝ Մեսրոպ Ադամյան[11]

Ավագանու անդամների ցուցակ

  1. Գրիգորյան Աբրահամ Ռազմիկի
  2. Հայրապետյան Սերժիկ Վրեժի
  3. Զաքարյան Էդգար Հարությունի
  4. Հարությունյան Աշոտ Սումբաթի
  5. Արսենյան Արսեն Եղիշեի
  6. Ադամյան Արսեն Վազգենի
  7. Պետրոսյան Ավագ Կոլյայի

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. http://armavir.mtad.am/about-communities/205/
  5. Դողս
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 660. — 4696 p.
  10. «Դողսի միջնակարգ դպրոցի մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  11. http://armavir.mtad.am/community-council-decisions/205/

Արտաքին հղումներ խմբագրել