Դոլորես Զոհրապ-Լիբման

Դոլորես Զոհրապ-Լիբման (հունվարի 13, 1896(1896-01-13), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 15, 1991(1991-09-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր, կանանց իրավունքների մարտիկ և գրող, մարդասեր[1]։

Դոլորես Զոհրապ-Լիբման
արմտ. հայ.՝ Տոլորես Զօհրապ-Լիպման
Ծնվել էհունվարի 13, 1896(1896-01-13)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1991(1991-09-15) (95 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԱՄՆ

Հայտնի գրող Գրիգոր Զոհրապի դուստրը։ Հիմնադրել է «Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամը»՝ համալսարանավարտ ուսանողների հետագա գիտական գործունեության համար[2][3]։

Կենսագրություն խմբագրել

Դոլորես Զոհրապը ծնվել է Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլիս մայրաքաղաքում՝ հայտնի գրող, խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի և Կլարայի ընտանիքում։ 19 տարեկանում Դոլորես Զոհրապ-Լիբմանը Հայոց ցեղասպանության ժամանակ ականատես եղավ հոր ձերբակալմանը և արտաքսմանը Կոստանդնուպոլսից[1]։ Այս իրադարձությունը խոր հետք թողեց նրա կյանքի վրա, քանի որ հայրն ավելի ուշ սպանվեց[1][4]։ Դոլորեսը, մայրն ու քույրը՝ Հերմինեն հետո տեղափոխվեցին Եվրոպա․ հատելով Ավստրիան և Ռումինիան՝ հասան Փարիզ, որտեղ Դոլորեսը վերամիավորվեց 2 եղբայրների՝ Արամի և Լեոնի հետ[5][6]։ Մոր մահից հետո Զոհրապը տեղափոխվեց Ռումինիա, որտեղ 1932 թվականին ամուսնացավ ամերիկացի գործարար Հենրի Լիբմանի հետ։ Նրանք տեղափոխվեցին ԱՄՆ և 1934 թվականին Դոլորես Զոհրապ-Լիբմանը ստացավ ամերիկյան քաղաքացիություն[1]։

Մարդասիրություն խմբագրել

Դոլորես Զոհրապ-Լիբմանը Թորգոմ Մանուկյանի և Վազգեն Ա-ի հետ «Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի» բացմանը, 1987

1950 թվականին մահացավ Հենրի Լիբմանը, և Դոլորեսն իր կյանքը նվիրեց բարեգործական գործունեությանը, մասնավորապես կրթական և հետազոտական բնագավառներում[5]։ Ֆինանսապես աջակցում էր հայագիտությանը նվիրված ակադեմիական ծրագրերը, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանում հիմնադրեց «Գրիգոր և Կլարա Զոհրապ ընկերություն» հիմնադրամը[1]։ Աջակցում էր նաև Ռոքֆելլեր համալսարանի և Նյու Յորքի հանրային գրադարանի ուսումնասիրությունները[1]։ 1987 թվականի նոյեմբերի 8-ին Նյու Յորքում ստեղծվեց «Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնը»։ Հարուստ գրադարանի և կրթական ծրագրերի շնորհիվ տեղեկատվական կենտրոնն աջակցում է հայագիտության բոլոր ոլորտների ուսումնասիրությունները։ Կենտրոնի բացմանը ներկա էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն և Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը։

Դոլորես Զոհրապ-Լիբմանը մահացել է 1991 թվականին։ Հետմահու հիմնադրվել է «Դոլորես Զոհրապ-Լիբման Հիմնադրամը»[1]։

Ժառանգություն խմբագրել

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ից ստացել է Սուրբ Ներսես Շնորհալի մեդալ[6]։

Դոլորես Լիբմանի մարդասիրական ժառանգությունը մինչ այժմ շարունակում է աջակցել բազմաթիվ կրթական ծրագրեր և մարդասիրական գործունեություններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Zohrab Center». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «Dolores Zohrab Liebmann Fellowship». Cornell University. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  3. «Dolores Zohrab Liebmann Fund Fellowships». Brown University. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  4. «Summer Interns Begin Projects at Zohrab Center». The Armenian Weekly. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  5. 5,0 5,1 Klitzner, Herbert. «The Liebmann Family and the New York Society for Ethical Culture» (PDF). Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. 6,0 6,1 «Eduard Jeamgocian aduce noi marturii despre eroii "Cartii soaptelor"» (Romanian). Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել