Դեքսամետազոն
Դեքսամետազոն, կորտիկոստերոիդների շարքի դեղամիջոց[2]։ Այն կիրառվում է մի շարք հիվանդությունների ու վիճակների բուժման համար՝ ռևմատիկ հիվանդություններ, մաշկային ախտահարումներ, սուր ալերգիա, ասթմա, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), կրուպ (սուր լարինգոտրախեիոբրոնխիտ), գլխուղեղի այտուց, տուբերկուլոզի ժամանակ հակաբիոտիկների հետ զուգահեռ կիրառում[2]։ Մակերիկամային անբավարարության ժամանակ օգտագործվում է միներալոկորտիկոիդ (հանքակորտիկոիդ) ազդեցություն ունեցող պրեպարատների հետ զուգահեռ, օրինակ՝ ֆլուդրոկորտիզոնի[2]։ Կիրառվում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ երեխաների մոտ հետագա հնարավոր բարդությոններից խուսափելու նպատակով[2]։ Այն կիրառվում է ինչպես ներքին ընդունման ձևով (բերանացի, պերօրալ), այնպես էլ միջմկանային (մ/մ) և ներերակային (ն/ե) ներարկումների միջոցով[2]։ Դեքսամետազոնը սկսում է ազդել առաջին օրվա ընթացքում, ազդեցության տևողությունը 3 օր է[2]։ Երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կանդիդոզի (բերանի սնկախտ), օստեոպորոզի (ոսկրերի քայքայում, նոսրացում), կատարակտի, կապտուկների վաղ առաջացման և մկանային թուլության[2]։ ԱՄՆ-ում անհրաժեշտ է հղիության C կատեգորիայի հաստատում, որպեսզի դեքսամետազոնի կիրառման ցուցումները գերազանցեն ռիսկերին[3]։ Իսկ Ավստրալիայում անհրաժեշտ է A կատեգորիայի հաստատում, որի դեպքում հղիության ընթացքում դեքսամետազոնի օգտագործումը գնահատվում է պտղի համար անվտանգ[4]։ Խորհուրդ չի տրվում կիրառել կրծքով կերակրման ժամանակ[2]։ Այն ունի հակաբորբոքային և իմունաճնշիչ (իմունոսուպրեսոր) ազդեցություն։
Դեքսամետազոն | |
---|---|
![]() Դեքսամետազոնի քիմիական բանաձևը | |
![]() | |
Տեսակ | քիմիական միացություն և type of chemical entity? |
Հոմանիշներ | գլյուկոկորտիկոիդներ |
Կիրառում | Հակաբորբոքային, իմունաճնշիչ, հակաքաղցկեղային, փոխարինիչ թերապիա, հակափսխումային |
Գործածության եղանակ | Ներքին ընդունման ձևով(բերանացի, պերօրալ),ներերակային (ն/ե), միջմկանային (մ/մ), ենթամաշկային (ե/մ), ներոսկրային (ն/ո) |
Ազդեցության մեխանիզմ | Կապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալիչների հետ |
Քիմիական դասակարգում | Ստերոիդներ, գլյուկոկորտիկոիդներ |
Զանգված | 6,5E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₂₂H₂₉FO₅[1] |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Monograph |
Դեքսամետազոնը առաջին անգամ սինթեզվել է 1957 թ․, իսկ 1961 թ․ թույլատրվել է բժշկական կիրառման[5][6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Այն թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 $-ից պակաս է[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 $ է[8]։ Այն բավականին հասանելի դեղամիջոց է[8]։ 2016թ դրությամբ դեքսամետազոնը ԱՄՆ-ի դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքում 259-րդն էր՝ ավելի քան մեկ միլիոն դուրս գրմամբ[9]։
Բժշկական կիրառում
Հակաբորբոքային ազդեցություն
Դեքսամետազոնը կիրառվում է մի շարք բորբոքային վիճակների և աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և բրոնխոսպազմը[10]։ Իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան իրենից ներկայացնում է իմուն խանգարման հետևանքով առաջացած թրոմբոցիտոպենիա, որի ժամանակ օգտագործվում է օրական 40 մգ դեքսամետազոն 14 օր ժամկետով։ Չկան հավաստի տվյալներ, որոնք փաստում են դեքսամետազոնի, ի համեմատ այլ գլյուկոկորտիկոիդների, ավելի էֆեկտիվ լինելը այս վիճակի բուժման հարցում[11]։
Այն փոքր դեղաչափով տրվում է որոշակի ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ[12], մասնավորապես իմաստության ատամների հեռացման և շրջակա հյուսվածքի այտուցով և ուռածությամբ ուղեկցվող վիրաբուժական միջամտությունների ժամանակ։
Կիրառվում է երեխաների շրջանում սուր կրուպի բուժման համար։ Մեկ դեղաչափը զգալիորեն իջեցնում է շնչուղիների այտուցը, բարելավում շնչառությունը և նվազեցնում շնչարգելությունը[13]։
Ներբանային (պլանտար) ֆասցիտի բուժման համար այն ներարկվում է կրնկի շրջանում, հաճախ տրիամցինոլոն ացետոնիդի հետ միասին։
Բարձր դեղաչափերով դեքսամետազոնը էֆեկտիվ է անաֆիլակտիկ շոկի դեմ։
Այն հասանելի է աչքի կաթիլների (կիրառվում է աչքի վրա կատարվող վիրաբուժական միջամտություններից հետո), քթային սպրեյների, ինչպես նաև ականջի կաթիլների տեսքով (հաճախ՝ զուգակցված հակաբիոտիկների և հակասնկային պրեպարատների հետ)։ Դեքսամետազոնի ապակենման մարմնում տեղադրվող ստերոիդ իմպլանտները (ինտրավիտրեալ իմպլանտներ) հաստատված են FDA-ի կողմից (ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիա) հետևյալ ակնային ախտահարումների բուժման համար՝ դիաբետիկ մակուլյար այտուց, ցանցենու կենտրոնական երակի խցանում և ուվեիտ[14]։ Այն անտիբիոտիկների հետ համակցված կիրառվում է սուր էնդոֆթալմիտի բուժման համար[15]։
Դեքսամետազոնը կիրառվում է միջերակային (տրանսվենոզ) ճանապարհով տեղադրվող ռիթմավարներում սրտամկանի կողմից բորբոքային պատասխանը թուլացնելու նպատակով։ Ստերոիդը անցնում է սրտամկանի մեջ ռիթմավարի ներդրման ժամանակ և նվազեցնում է բորբոքային պատասխանը՝ կանխելով սուր գործընթացի զարգացումը։ Սովորական դեղաչափը կազմում է 1,0 մգ-ից պակաս։
Բակտերիալ մենինգիտի ժամանակ անտիբիոտիկներից առաջ կարելի է նշանակել դեքսամետազոն։ Այն նվազեցնում է հակաբիոտիկներով բակտերիաների ոչնչանալուց հետո օրգանիզմի բորբոքային պատասխանը, քանի որ բակտերիաների ոչնչացումը բերում է բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, որոնք պայմանավորում են ուժեղ բորբոքային պատասխան։ Սա կարող է հանգեցնել ականջի ախտահարումների և նյարդաբանական խնդիրների, որոնք կանխվում են դեքսամետազոնի միջոցով[16]։
Քաղցկեղ
Քաղցկեղով պացիենտներին, ովքեր ստանում են քիմիոթերապիա, հաճախ տրվում է դեքսամետազոն, քանի որ վերջինս նվազեցնում է հակաուռուցքային դեղերի կողմնակի էֆեկտները։ Այն պոտենցում է 5-HT3 ընկալիչների անտագոնիստների շարքի հակափսխումային դեղերի էֆեկտը, օրինակ՝ օնդանսետրոնի[17]։ Դրա հստակ մեխանիզմը դեռ վերջնականորեն ուսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ այն պրոստագլանդինների սինթեզի ընկճման, հակաբորբոքային, իմունաճնշիչ ազդեցության, էնդոգեն օփիոիդների սինթեզի ընկճման կամ այս բոլորի համադրության հետևանք է[18]։
Գլխուղեղի ուռուցքների դեպքում (հիմնականում մետաստատիկ) դեքսամետազոնը կիրառվում է այտուցի զարգացումը կանխելու նպատակով, քանի որ զարգացող այտուցը կարող է ճնշել ուղեղի կենսական կարևոր կառույցները։ Այն ցուցված է նաև ուռուցքի կողմից ողնուղեղի ճնշման դեպքում։
Դեքսամետազոնը որպես ուղղակի քիմիոթերապևտիկ պրեպարատ ցուցված է արյան որոշ չարորակ հիվանդությունների բուժման համար, մասնավորապես՝ բազմակի միելոմայի։ Այն կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ այլ քիմիոթերապևտիկ դեղերի հետ համակցված տեսքով, հաճախ՝ թալիդոմիդի (Thal-dex), լենալիդոմիդ, բորտեզոմիբ (Velcade, Vel-dex)[19]։ Այն նաև կարող է կիրառվել դոքսոռուբիցինի (Adryamycin) և վինկրիստինի հետ կոմբինացված կամ բորտեզոմիբ/լենալիդոմիդ/դեքսամետազոն համակցման տեսքով։
Ներզատիչ համակարգի խանգարումներ
Դեքսամետազոնը կիրառվում է գլյուկոկորտիկոդների նկատմամբ շատ հազվադեպ հանդիպվող ռեզիստենտականության ժամանակ[20][21]։
Մակերիկամային անբավարարության և Ադիսոնի հիվանդության ժամանակ դեքսամետազոն ցուցված է այն դեպքերում, երբ պրեդնիզոնն ու մեթիլպրեդնիզոլոնը ոչ էֆեկտիվ են։
Այն ցուցված է դեռահասների ու մեծահասակների մոտ մակերիկամների բնածին հիպերպլազիայի (գերաճ) ժամանակ ԱԿՏՀ-ի (մակուղեղի ադրենոկոտրիկոտրոպ հորմոն) արտադրությունը ընկճելու նպատակով։ Այն տրվում է գիշերը[22]։
Հղիություն
Դեքսամետազոն ցուցված է վաղաժամ ծննդաբերության ռիսկով կանանց, պտղի թոքերի հասունացումը խթանելու նպատակով։ Այն կարող է բերել նորածնի փոքր քաշի առաջացման, բայց չի բարձրացնում նորածնային մահացության աստիճանը[23]։
Դեքսամետազոնը, չնայած որպես չհաստատված դեղամիջոց (off-label), բայց կարող է օգտագործվել հղի կանանց շրջանում աղջիկ երեխաների բնածին մակերիկամային հիպերպլազիան (ԲՄՀ) բուժելու համար։ ԲՄՀ-ն մի շարք ֆիզիկական արատների պատճառ է հանդիսանում, մասնավորապես խանգարվում է սեռական օրգանների բնականոն զարգացումը (ինտերսեքս)։ Վաղ նախածննդյան ԲՄՀ-ի բուժման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել մի շարք ախտանիշներից, սակայն հիմքում ընկած բնածին խանգարումը բուժել չի հաջողվում։ Այնուամենայնիվ, այս դեպքում դեքսամետազոնի կիրառումը վիճահարույց է՝ այն չունի բավարար ապացուցաողական հիմք, բուժում ստացող 10 կանանց հաշվարկով միայն մեկի մոտ է նկատվում այս վիճակի առաջացման բարձր ռիսկ, իսկ կիրառման պարագայում արձանագրվել են բավականին վտանգավոր կողմնակի էֆեկտներ[24]։ Շվեդիայում դադարեցվել է դեքսամետազոնի փորձնական կիրառումը պտղի ԲՄՀ-ի բուժման համար, երբ յուրաքանչյուր 5 դեպքի հաշվարկով 1-ի մոտ արձանագրվել են ծանր կողմնակի էֆեկտներ[25]։
Համաձայն մեկ փոքր կլինիկական հետազոտության նախածննդյան շրջանում դեքսամետազոնով բուժում ստացած երեխաների մոտ հետագայում արձանագրվել է վերբալ հիշողության վրա դրական ազդեցություն, սակայն ելնելով հետազոտության ոչ մեծ խումբ ներառելու հանգամանքից, այն չի կարող հանդիսանալ որպես հավաստի հիմք[26][27]։
Բարձրալեռնային հիվանդություններ
Դեքսամետազոնը կիրառվում է գլխուղեղի և թոքերի բարձրալեռնային այտուցի բուժման։ Այն ընդգրկված է լեռնագնացների առաջին բուժօգնության հավաքածուի կազմում բարձրալեռնային հիվանդության ծանր բարդությունները կանխարգելելու և բուժելու համար[28][29]։
Սրտխառնոց և փսխում
Ն/ե դեքսամետազոնը էֆեկտիվ է վիրահատություն տարած այն պացիենտների շրջանում, ովքեր հետվիրահատական շրջանում ծանր ցավը մեղմելու համար ստացել են երկարատև ողնուղեղային կամ էպիդուրալ թմրաբեր (ափիոնային) ցավազրկողներ[30]։
Հետվիրահատական սրտխառնոցն ու փսխումը կանխարգելելու համար դեքսամետազոնի և 5-HT3 ընկալիչների անտագոնիստների համակցումը (օր․՝ օնդանսետրոն) ավելի արդյունավետ է, քան միայն 5-HT3 ընկալիչների անտագոնիստների կիրառումը[31]։
Վիրահատությունների ժամանակ դեքսամետազոնի՝ որպես հակափսխումային միջոց, կիրառման ժամանակ չի նկատվել վերքերի ինֆեկցում կամ ուշ լավացում, և դեռևս վերջնականորեն պարզ չէ, արդյոք նրա ընդունումը ունի որևէ ազդեցություն վերքերի լավացման վրա[32]։
Կոկորդի ցավ
Դեքսամետազոնի (կամ մեկ այլ ստերոիդի) մեկ դեղաչափը արագացնում է կոկորդի ցավի լավացման գործընթացը[33]։
Հակացուցումներ
Դեքսամետազոնի կիրառման հակացուցումներն են[34][35]․
- Առկա անկառավարելի ինֆեկցիա,
- Դեքսամետազոնի նկատմամբ գերզգայունություն,
- Ցերեբրալ (գլխուղեղի, կեղևային) մալարիա,
- Համակարգային սնկային ախտահարում,
- Կենդանի վիրուսային պատվաստումների հետ զուգահեռ կիրառում (այդ թվում՝ ջրծաղիկի)։
Կողմնակի ազդեցություններ
Կոնկրետ դեքսամետազոնի ունեցած կողմնակի էֆեկտները հայտնի չեն, սակայն դրանք համընկնում են այլ կորտիկոստերոիդների կողմնակի էֆեկտների հետ[34][35][36][37][38][39]․
Տարածված կողմնակի ազդեցություններ
- Ակնե
- Անքնություն
- Գլխապտույտ
- Ախորժակի բարձրացում
- Քաշի ավելացում
- Վերքերի լավացման ուշացում
- Դեպրեսիա
- Էյֆորիա
- Գերճնշում
- Ինֆեկցիայի բարձր ռիսկ
- Ներակնային ճնշման բարձրացում
- Փսխում
- Դիսպեպսիա
- Ուշագնացություն
- Ամնեզիա
- Գերգրգռվածություն
- Սրտխառնոց
- Ընդհանուր թուլություն
- Գլխացավ
- Կատարակտ (երկարատև կիրառման ժամանակ այն հանդիպվում է 10% հաճախականությամբ)
Այլ կողմնակի ազդեցություններ
- Տեսողական պտկիկի այտուց
- Մակերիկամային անբավարարություն
- Աճի հապաղում (երեխաների մոտ)
- Կուշինգի համախտանիշ
- Խոցային հիվանդություն
- Օստեոպորոզ
- Միոպաթիա (մկանների ախտահարում)
- Շաքարային դիաբետ
- Հիպերգլիկեմիա
- Պանկրեատիտ
- Նատրիումի և ջրի պահում
- Մանիա
- Փսիխոզ
- Գլաուկոմա
- Կարդիոմիոպաթիա
- Լարված որովայն
- Եղջերաթաղանթի և սկլերաների բարակում
- Կանդիդոզ
- Մաշկի ատրոֆիա
- Կապտուկներ
- Տելեանգիոէկտազիա (անոթային աստղիկներ)
- Ստրիաներ
- Լեյկոցիտոզ
- Թրոմբոէմբոլիա
- Հոգեբանական կախվածության համախտանիշ
- Ողնուղեղային կոլապս
- Կերակրափողի խոց
- Ցնցումներ
- Տրիգլիցերիդների քանակի շատացում
- Ներգանգային ճնշման բարձրացում (երկարատև բուժում)
- Դեմքի պլեթորա
- Հիպոկալեմիա
- Հիպոկալցեմիա
- Մկանների ատրոֆիա
- Սպիտակուցների ակտիվ կատաբոլիզմի հետևանքով ազոտի սպառում
- Ալերգիկ ռեակցիաներ (այդ թվում՝ անաֆիլաքսիա)
Հանման համախտանիշ
Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործելուց հետո նրանց կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել[35].
- Մակերիկամային անբավարարություն
- Հիպոտենզիա
- Տենդ
- Միալգիա (մկանացավ)
- Արթրալգիա (հոդացավ)
- Ռինիտ
- Կոնյուկտիվիտ
- Մաշկի քորվող, ցավոտ հանգուցիկներ
- Քաշի կորուստ
- Մահ
Դեղերի փոխազդեցություն
Հայտնի դեղային փոխազդեցություններն են[35]․
- Լյարդային միկրոսոմալ էնզիմների ակտիվացնողներ, ինչպիսիք են բարբիտուրատները, ֆենիտոինը և ռիֆամպիցինը, որոնք կարճացնում են դեքսամետազոնի կիսատրոհման պարբերությունը։
- Օրալ հակաբեղմնավորիչների հետ զուգահեռ կիրառումը բերում է դեքսամետազոնի բաշխման ծավալի մեծացման։
Ազդեցության մեխանիզմ
Որպես գլյուկոկորտիկոիդ, դեքսամետազոնը կապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալչի հետ[40][41]։ Այն չունի միներալոկորտիկոիդներին բնորոշ ազդեցություն։
Քիմիա
Դեքսամետազոնը սինթետիկ պրեգնան կորտիկոստերոիդ է, որի նախանյութը կորտիզոլն է (հիդրոկորտիզոն), այն հայտնի է նաև որպես 1-դեհիդրո-9α-ֆլյուրո-16α-մեթիլհիդրոկորտիզոն կամ 9α-ֆլյուրո-11β,17α,21-տրիհիդրոքսի16α-մեթիլպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[42][43]։
Սինթեզ
16β-մեթիլպրեդնիզոլոնի ացետատը դեհիդրատացվում է և վերածվում 9,11-դեհիդրո ածանցյալի[44][45]։ Ապա այն փոխազդում է հիպոբրոմիտի աղբյուրի հետ (հիմնականում՝ N-բրոմոսուկցինատի) և վերածվում 9α-բրոմո-11β-հիդրին ածանցյալի, որը իր հերթին, շղթան փակվելով, վերածվում է էպօքսիդի։ Հետո ջրածնի ֆտորիդի (տետրահիդրոֆուրան) մասնակցությամբ տեղի է ունենում շղթայի բացում, որի արդյունքում ստացվում է դեքսամետազոն։
Պատմություն
Առաջին անգամ դեքսամետազոնը սինթեզվել է 1957 թվականին[5]։ Այն ներկայացվել է բժշկական կիրառման 1958 թվականին[41]։
Մշակույթ և հասարակություն
Արժեք
Դեքսամետազոնը թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 ԱՄՆ $-ից պակաս է կազմում[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 ԱՄՆ $ է[8]։ Այն աշխարհի գրեթե ցանկացած երկրի համար բավականին հասանելի դեղամիջոց է[8]։
Ընդունման ձևը
Այն կարող է ընդունվել ներքին ընդունման ձևով, դեղահաբի կամ հեղուկի, ինչպես նաև միջմկանային (մ/մ) կամ ներերակային (ն/ե) ներարկման տեսքով։ Կարող է օգտագործվել նաև աչքի կաթիլների տեսքով[2]։
Ոչ բժշկական կիրառում
Բանգլադեշում հասարակաց տներում թույլատրված է դեքսամետազոնի կիրառումը մարմնավաճառների շրջանում՝ հաճախորդների և ոստիկանության աչքերում նրանց քաշը ավելացնելու և տարիքից մեծ երևալու համար[46]։
Դեքսամետազոնը մի շարք այլ գլյուկոկորտիկոիդների հետ միասին արգելվել է մի շարք սպորտային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Աշխարհի հակադոպինգային գործակալության [47]։
Հետազոտություններ
COVID-19
2020 թվականի հունիսին, Օքսֆորդի համալսարանի RECOVERY Trial-ը հայտարարել, ապա հրապարարկել է հետազոտության նախնական արդյունքներ, համաձայն որի դեքսամետազոնը կարող է նվազեցնել COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների մահացությունը, հատկապես նրանց, ովքեր ստանում են թթվածին (մոտ 20%-ով) կամ միացված են արհեստական օդափոխության սարքին (մոտ 30%-ով)։ Ռանդոմիզացված հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից շուրջ 2,104 մասնակից, որոնք օրական ստանում էին դեղամիջոցի միանվագ 6 մգ դեղաչափ, 10 օր շարունակ, իսկ ստուգիչ խումբը բաղկացած էր 4,321 պացիենտից, ովքեր ստանում էին սովորական բուժում, առանց դեքսամետազոնի[48][49]։ Դրական տեղաշարժեր են արձանագրվել մեծամասամբ շնչառական օժանդակության կարիք ունեցող պացիենտների շրջանում[50]։ Մի շարք մասնագետներ հանդես են եկել կոչով, պահանջելով հնարավորինս կարճ ժամկետներում հրապարակել առկա բոլոր տվյալները, որպեսզի ապահովվի արդյունքների վերլուծության համար բավարար հիմք[51][52]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ դեքասամետազոն պետք է ստանան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, ովքեր գտնվում են ստացիոնարում և ստանում են COVID-19-ի կապակցությամբ բուժում[53]։
Անասնաբուժություն
Մարբոֆլոքսացինի և կլոտրիմազոլի հետ զուգակցված, դեքսամետազոնը (վաճառքային անուն՝ Aurizon) կիրառվում է ականջի սուր ինֆեկցիան, մասնավորապես շների մոտ, բուժելու համար։ Այն տրիքլորմեթիազիդի հետ կոմբինացված կիրառվում է ձիերի վերջույթների այտուցը և գեներալիզացված կապտուկները բուժելու համար[54]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 dexamethasone
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Dexamethasone»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-31-ին։ Վերցված է Jul 29, 2015
- ↑ «Dexamethasone Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2016-ին։ Վերցված է հունիսի 9, 2016։ «Dexamethasone is only recommended for use during pregnancy when there are no alternatives and benefit outweighs risk.»
- ↑ «Prescribing medicines in pregnancy database»։ Australian Government։ մարտի 3, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 8, 2014-ին։ Վերցված է ապրիլի 22, 2014։ «Drugs which have been taken by a large number of pregnant women and women of childbearing age without any proven increase in the frequency of malformations or other direct or indirect harmful effects on the fetus having been observed.»
- ↑ 5,0 5,1 Rankovic Zoran, Hargreaves Richard, Bingham Matilda (2012)։ Drug discovery and medicinal chemistry for psychiatric disorders։ Cambridge: Royal Society of Chemistry։ էջ 286։ ISBN 9781849733656։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին
- ↑ Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 485։ ISBN 9783527607495
- ↑ World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «DEXAMETHASONE FOR ACCELERATING LUNG MATURATION IN PRETERM BABIES»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2015-ին։ Վերցված է հուլիսի 29, 2015
- ↑ «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է դեկտեմբերի 22, 2018
- ↑ Till John։ «Paramedic Clinical Training Aid»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 31, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2011
- ↑ «International consensus report on the investigation and management of primary immune thrombocytopenia»։ Blood 115 (2): 168–86։ January 2010։ PMID 19846889։ doi:10.1182/blood-2009-06-225565
- ↑ «Prevention of postoperative swelling and pain by dexamethasone after operative removal of impacted third molar teeth»։ European Journal of Clinical Pharmacology 44 (3): 275–7։ 1993։ PMID 8491244։ doi:10.1007/BF00271371
- ↑ «Croup- Diagnosis & Treatment»։ Mayo Clinic։ Վերցված է հոկտեմբերի 13, 2017։ «Dexamethasone is usually recommended because of its long-lasting effects (up to 72 hours).»
- ↑ «Corticosteroid implants for chronic non-infectious uveitis»։ Cochrane Database Syst Rev 2: CD010469։ 2016։ PMC 5038923 ։ PMID 26866343։ doi:10.1002/14651858.CD010469.pub2
- ↑ «Adjunctive steroid therapy versus antibiotics alone for acute endophthalmitis»։ Cochrane Database Syst Rev 2: CD012131։ 2017։ PMC 5419424 ։ PMID 28225198։ doi:10.1002/14651858.CD012131.pub2
- ↑ Brouwer Matthijs C., McIntyre Peter, de Gans Jan, Prasad Kameshwar, van de Beek Diederik (2010-09-08)։ «Corticosteroids for acute bacterial meningitis»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004405։ ISSN 1469-493X։ PMID 20824838։ doi:10.1002/14651858.CD004405.pub3
- ↑ «Dexamethasone Alone or in Combination with Ondansetron for the Prevention of Delayed Nausea and Vomiting Induced by Chemotherapy»։ N Engl J Med 342 (21): 1554–9։ May 2000։ PMID 10824073։ doi:10.1056/NEJM200005253422102
- ↑ «Perioperative single-dose glucocorticoid administration: pathophysiologic effects and clinical implications»։ J Am Coll Surg 195 (5): 694–712։ Nov 2002։ PMID 12437261։ doi:10.1016/s1072-7515(02)01491-6
- ↑ «Bortezomib plus dexamethasone as induction treatment prior to autologous stem cell transplantation in patients with newly diagnosed multiple myeloma: results of an IFM phase II study»։ Haematologica 91 (11): 1498–505։ November 2006։ PMID 17043025
- ↑ «Syndromes of glucocorticoid resistance»։ Ann. Intern. Med. 119 (11): 1113–24։ December 1993։ PMID 8239231։ doi:10.7326/0003-4819-119-11-199312010-00009
- ↑ «Generalized glucocorticoid resistance: clinical aspects, molecular mechanisms, and implications of a rare genetic disorder»։ J. Clin. Endocrinol. Metab. 93 (5): 1563–72։ May 2008։ PMC 2386273։ PMID 18319312։ doi:10.1210/jc.2008-0040
- ↑ Dan L. Longo, Anthony Fauci, Dennis Kasper, Stephen Hauser, J. Jerry Jameson and Joseph Loscalzo, Harrison's Principles of Internal Medicine, 18th edition, p.3055
- ↑ «Antenatal dexamethasone and decreased birth weight»։ Obstet Gynecol 97 (4): 485–90։ April 2001։ PMID 11275014։ doi:10.1016/S0029-7844(00)01206-0
- ↑ Time Archived 2016-08-31 at the Wayback Machine.
- ↑ Hirvikoski Tatja, Nordenström Anna, Wedell Anna, Ritzén Martin, Lajic Svetlana (June 2012)։ «Prenatal Dexamethasone Treatment of Children at Risk for Congenital Adrenal Hyperplasia: The Swedish Experience and Standpoint»։ The Journal of Clinical Endocrinology & Metabolism 97 (6): 1881–1883։ PMID 22466333։ doi:10.1210/jc.2012-1222
- ↑ «Cognitive functions in children at risk for congenital adrenal hyperplasia treated prenatally with dexamethasone»։ J. Clin. Endocrinol. Metab. 92 (2): 542–8։ February 2007։ PMID 17148562։ doi:10.1210/jc.2006-1340
- ↑ «Long-term outcome of prenatal dexamethasone treatment of 21-hydroxylase deficiency»։ Endocr Dev։ Endocrine Development 20: 96–105։ 2011։ ISBN 978-3-8055-9643-5։ PMID 21164263։ doi:10.1159/000321228
- ↑ «Medical Problems in High Mountain Environments. A Handbook for Medical Officers»։ USARIEM-TN94-2։ US Army Research Inst. of Environmental Medicine Thermal and Mountain Medicine Division Technical Report։ 1994։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2010-09-06
- ↑ «First-line therapy for hypertension»։ Annals of Internal Medicine 146 (8): 615։ April 2007։ PMID 17438328։ doi:10.7326/0003-4819-146-8-200704170-00021
- ↑ «Intravenous dexamethasone for prophylaxis of postoperative nausea and vomiting after administration of long-acting neuraxial opioids: a systematic review and meta-analysis»։ Anaesthesia 73 (4): 480–489։ April 2018։ PMID 29226971։ doi:10.1111/anae.14166
- ↑ «Meta-analysis of the use of rescue antiemetics following PONV prophylactic failure with 5-HT3 antagonist/dexamethasone versus single-agent therapies»։ Ann Pharmacother 40 (5): 873–87։ May 2006։ PMID 16670361։ doi:10.1345/aph.1G338
- ↑ Cochrane Anaesthesia Group, ed. (November 2018)։ «Adverse side effects of dexamethasone in surgical patients»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD011940։ PMC 6426282 ։ PMID 30480776 ։ doi:10.1002/14651858.CD011940.pub3
- ↑ «Corticosteroids for treatment of sore throat: systematic review and meta-analysis of randomised trials»։ BMJ 358: j3887։ September 2017։ PMC 5605780 ։ PMID 28931508։ doi:10.1136/bmj.j3887
- ↑ 34,0 34,1 «Decadron, Dexamethasone Intensol (dexamethasone) dosing, indications, interactions, adverse effects, and more»։ Medscape Reference։ WebMD։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 «PRODUCT INFORMATION DEXMETHSONE® (dexamethasone)» (PDF)։ TGA eBusiness Services։ Aspen Pharmacare Australia Pty Ltd։ օգոստոսի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 28, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ «PRODUCT INFORMATION DEXMETHSONE INJECTION» (PDF)։ TGA eBusiness ServicesAspen Pharmacare Australia Pty Ltd։ Aspen Pharmacare Australia Pty Ltd։ մարտի 2, 2011։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 29, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ «DEXAMETHASONE tablet [ECR Pharmaceuticals]»։ DailyMed։ ECR Pharmaceuticals։ December 2010։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ «Dexamethasone Tablet BP 2.0 mg – Summary of Product Characteristics (SPC)»։ electronic Medicines Compendium։ Merck Sharp & Dohme Limited։ դեկտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ «Dexamethasone 4.0 mg/ml injection – Summary of Product Characteristics (SPC)»։ electronic Medicines Compendium։ Merck Sharp & Dohme Limited։ դեկտեմբերի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2013
- ↑ «Glucocorticoid Therapy and Adrenal Suppression»։ 2000։ PMID 25905379
- ↑ 41,0 41,1 «Antedrugs: an approach to safer drugs»։ Curr. Med. Chem. 12 (19): 2227–39։ 2005։ PMID 16178782։ doi:10.2174/0929867054864840
- ↑ The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies։ Springer։ նոյեմբերի 14, 2014։ էջեր 366–։ ISBN 978-1-4757-2085-3։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 15, 2017-ին
- ↑ Index Nominum 2000: International Drug Directory։ Taylor & Francis։ January 2000։ էջեր 310–։ ISBN 978-3-88763-075-1։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին
- ↑ «16β-Methyl cortical steroids»։ Journal of the American Chemical Society 80 (16): 4435։ 1958։ doi:10.1021/ja01549a095
- ↑ «16-Methylated steroids. II. 16α-Methyl analogs of cortisone, a new group of anti-inflammatory steroids. 9α-Halo derivatives»։ Journal of the American Chemical Society 80 (12): 3161–3163։ 1958։ doi:10.1021/ja01545a063
- ↑ Dummett, Mark (2010-05-30), «Bangladesh's dark brothel steroid secret», BBC News, արխիվացված օրիգինալից 2012-02-22-ին, https://web.archive.org/web/20120222194217/http://www.bbc.co.uk/news/10173115.
- ↑ «Prohibited In-Competition: Glucocorticoids»։ World Anti-Doping Agency։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին։ Վերցված է 2020-02-01
- ↑ «Dexamethasone reduces death in hospitalised patients with severe respiratory complications of COVID-19»։ University of Oxford։ հունիսի 16, 2020։ Վերցված է հունիսի 16, 2020
- ↑ «Low-cost dexamethasone reduces death by up to one third in hospitalised patients with severe respiratory complications of COVID-19»։ Recovery Trial։ հունիսի 16, 2020։ Վերցված է հունիսի 16, 2020
- ↑ «Dexamethasone in COVID-19»։ www.gpni.co.uk։ հունիսի 16, 2020։ Վերցված է հունիսի 18, 2020
- ↑ «Steroid drug hailed as 'breakthrough' for seriously ill COVID-19 patients»։ Reuters։ հունիսի 17, 2020։ Վերցված է հունիսի 18, 2020
- ↑ Ducharme Jamie։ «A Low-Cost Steroid Shows Promise for Treating COVID-19. But Take the News With a Grain of Salt»։ Time։ Վերցված է հունիսի 18, 2020
- ↑ «Important to use dexamethasone only for serious COVID cases - WHO»։ հունիսի 17, 2020։ Վերցված է հունիսի 18, 2020
- ↑ «Trichlormethiazide and Dexamethasone for veterinary use»։ Wedgewood Pharmacy։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-12-ին։ Վերցված է 2008-01-23
Արտաքին հղումներ
![]() | Դեքսամետազոն Վիքիպահեստում |
---|
- «Understanding Dexamethasone and Other Steroids»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-15-ին։ Վերցված է 2006-09-15
- «Dexamethasone»։ U.S. National Library of Medicine: Drug Information Portal