Դեբետ և կրեդիտ

Դեբետ և կրեդիտ, հաշվապահական հաշիվ, այն երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում՝ հաշվի գումարի նվազեցումը։ Հաշվի ձախ կողմը կոչվում է Դեբիտ (դտ), իսկ աջ կողմը՝ Կրեդիտ (կտ)։

Դեբետ, (լատին․՝ debet - նա պարտք է), հաշվապահական հաշիվների ձախ կողմի անվանում։ Բոլոր տնտեսական գործառնությունները գրանցվում են մի հաշվի դեբետում, մյուսը՝ կրեդիտում։ Ակտիվ հաշիվներում դեբետը նշանակում է հաշվառվող գումարների ավելացում, պասիվում՝ նվազում։

Կրեդիտ (լատին․՝ credit - նա հավատում է), հաշվապահական հաշվի երկկողմանի աղյուսակի աջ կողմը։ Ակտիվային հաշվի կրեդիտը ցույց է տալիս տվյալ տեսակի հիմնական կամ շրջանառու միջոցների նվազումը, պասսիվային հաշվինը՝ աճը։ Օրինակ, արտադրության հաշվարկի կրետիդը արտացոլում է թողարկված արտադրանքի փաստացի ինքնարժեքը, իսկ իրացման համադրող հաշվի կրետիդը՝ իրացված արտադրանքի դիմաց ստացված հասույթը և վնասը։

Հայաստանի մուտքը շուկա նշանակալից չափով կապված է վարկային զարգացման և կայացման հետ։ Այդ իսկ պատճառով շուկայի ձևավորման պարտադիր պատճառներից մեկը համարվում է դրամաշրջանառության և վարկային համակարգի ընդհանուր վերակառուցումը։

Գրականություն խմբագրել

  • Falter, Manuel: Die Praxis des Kreditgeschäfts, 17. Auflage, Deutscher Sparkassenverlag, 2007, ISBN 3-09-301364-X
  • Borchert, Manfred: Geld und Kredit, Oldenbourg Wissenschaftsverlag, 2003, ISBN 3-486-27420-1

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 322
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683