Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայկական քաղաքական կուսակցություն հիմնադրված 1890 թվականին
(Վերահղված է Դաշնակցությունից)

Հայ Յեղափոխական Դաշնակցություն[Ն 1] (կրճատ՝ ՀՅԴ[Ն 2]), հայ ազգային սոցիալիստական կուսակցություն[1]։ Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից[2]։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում (Հայաստանում, Արցախում և Լիբանանում խմբակցության մակարդակով[3][4]

Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՀակոբ Տեր-Խաչատուրյան
ՀիմնադիրՔրիստափոր Միքայելյան, Ստեփան Զորյան և Սիմոն Զավարյան
Հիմնադրված1890
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ, հայկական ազգայնականություն, ձախ ազգայնականություն, հակասովետիզմ, Միացյալ Հայաստան, Իրրեդենտիզմ և հեղափոխական սոցիալիզմ
Քաղաքական հայացքձախ ուժեր
Պաշտոնական գույն(եր)     կարմիր և      դեղին
ՇտաբԵրևան, Հայաստան
ԹերթԱմսագիր «Դրօշակ»
Հեռուստաալիք
«Երկիր Մեդիա»
Ազգային պատկանելությունՀայաստան դաշինք (Հայաստանում)
Մարտի 8-ի դաշինք (Լիբանանում)
Միջազգային պատկանելությունՍոցիալիստական Ինտերնացիոնալ
Հայաստանի Ազգային ժողով
15 / 107
Լիբանանի խորհրդարան
3 / 128
ԼՂՀ Ազգային ժողով
3 / 33
Կայքarfd.am
 Armenian Revolutionary Federation Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ձևավորում խմբագրել

Ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում. ազգային երրորդ կուսակցությունն է։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թվականին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թվականին)։

ՀՅԴ-ի հիմնադիրները` Ստեփան Զորյան, Քրիստափոր Միքայելյան և Սիմոն Զավարյան

Դիրքերի ամրապնդում խմբագրել

ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը՝ կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին Արևելյան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Արցախ Գանձակ, Անդրկովկասի հայաշատ քաղաքներում՝ (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում՝ Մուշ, Սասուն, Վան, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում։

Օսմանյան Կայսրություն խմբագրել

Մինչև երիտթուրքական հեղափոխություն խմբագրել

ՀՅԴ-ն մեծ կարևորություն էր տալիս Հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկական հարցը։ 20-րդ դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 օրենքի կապակցությամբ։ 1905-1906-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ-ն շատ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց զինված գործողություններ անընդունելի ցարական իշխանավորների նկատմամբ։ Ցարական կառավարությունը դատական գործ («Դաշնակցության գործ») հարուցեց ՀՅԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։

Ֆիդայիներ, ովքեր կռվում էին ՀՅԴ-ի դրոշի տակ:

Երիտթուրքական հեղափոխությունից հետո խմբագրել

Ռուսական կայսրությունում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՅԴ-ն մոտ էր էսէռներին (2-րդ Պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907 թվականին ՀՅԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՅԴ վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ՀՅԴ-ն կապ հաստատեց Օսմանյան կայսրության հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի 1903 և 1907 թվականների համաժողովներին։ Հայ հասարա-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ[փա՞ստ] և ուղղված էր Աբդուլ Համիդ Բ-ի վարչակարգի դեմ։ 1908 թվականի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909 թվականի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ 1912 թվականին ՀՅԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Հայտնի դաշնակցական Արամ Մանուկյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։

Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ՀՅԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։

1917Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։

Հայաստանի Առաջին Հանրապետություն խմբագրել

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919 թվական: Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան: Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան:

Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները։ 1918-1919 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի գավառը՝ Շիրակն ու Լոռու հարավային մասը, Կարսի մարզը, Սուրմալուի, Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառները և վերականգնվեցին 1914 թվականի սահմանները։

1919 թվականի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունն ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մուսուլման բնակչության խռովություններով։ 1920 թվականին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920 թվականի աշնանը բռնկած հայ-թուրքական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

Դաշնակցությունը սփյուռքում խմբագրել

1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը հիմնականում շարունակեց արտասահմանում։ 1921 թվականի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՅԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդային իշխանության հետ։ Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՅԴ և ՌԿ (բ) կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի ՀՅԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդային Հայաստանի կառավարությանը, սակայն 1921 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՅԴ հետ որևէ բանակցություն վարելը։ Բողոքից հետո ՌԿ (բ) կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ [փա՞ստ]1923 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՅԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, իսկ 1933 թվականին ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում:[փա՞ստ]

9-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ հետևողականորեն իրականացնում էր Մեծ Եղեռնի երիտթուրք պատասխանատուների ահաբեկման Նեմեսիս գործողությունը:[փա՞ստ]

1925 թվականին Փարիզում կայացած ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովը որոշեց պահպանել ԽՍՀՄ հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադիրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։[փա՞ստ] ՀՅԴ հովանավորությամբ ստեղծվեցին բարեգործական, մշակութային, կրթական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՅԴ 13-րդ ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում՝ «Դաշնակցութիւնը իր պայքարին մէջ ելակէտ պէտք է ունենայ բացառաբար հայ ժողովուրդի ֆիզիքական փրկութեան հարցը և ըստ այնմ ալ վարէ իր քաղաքականութիւնը՝ զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմութիւններով»[5]։ Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արևելք հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՅԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ, սակայն ՀՅԴ տրամադրության տակ եղած որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին։ Պատերազմի վերջին փուլում ՀՅԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը։[փա՞ստ]

Հետպատերազմյան շրջան խմբագրել

14-րդ ընդհանուր ժողովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՅԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդային կողմնորոշում։

1959-ին կայացած ՀՅԴ 17-րդ ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած հակախորհրդային քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին 19-րդ ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թվականներին Արևելքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հասարա-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու համար։

ՀՅԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկական հարցի քննարկմանը Եվրոխարհրդարանում (1987-ի հունիս), Հայոց Ցեղասպանության հարցի քննարկմանը ԱՄՆ-ի Կոնգրեսում։

Հայաստանի Հանրապետություն խմբագրել

ՀՅԴ Գերագույն Մարմին՝ Սիմոն Վրացյան կենտրոնը Երևան քաղաքում, Հայաստան

Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, ՀՅԴ 24-րդ ընդհանուր ժողովը (1988 թ.) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով ՀՀ–ում ստեղծեց ՀՅԴ բջիջներ, իսկ հետագայում նաև՝ գրանցված կուսակցություն։ 1988 թվականի հոկտեմբերին ՀՅԴ–ն, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 1990 թվականի օգոստոսի 8-ին ՀՅԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը չեղյալ է հայտարարվել 1998 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ 2003 թվականին տեղի ունեցած երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա է կազմել Հայաստանի Հանրապետական և Օրինաց Երկիր կուսակցությունների հետ։ 2007 թվականին տեղի ունեցած չորրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա է կազմել Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս է եկել կոալիցիայից և դարձել ընդդիմություն։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական և համեմատաբար ավելի ցածր բազմաթիվ այլ պաշտոններ։

Ներկայությունը ՀՀ Ազգային ԺողովներումՆերկայությունը ԼՂՀ Ազգային ժողովներում
ՏարիՀամամասնական
մանդատ
Մեծամասնական
մանդատ
Ընդհանուր
մանդատ
+/-
1990
-
12
12/259
12
1995
0
1
1/190
11
1999
5
3
8/131
7
2003
11
0
11/131
3
2007
16
0
16/131
5
2012
5
0
5/131
11
2017
7
-
7/105
2
2018
0
-
0/132
7
2021
12
-
12/107
12
ՏարիՀամամասնական
մանդատ
Մեծամասնական
մանդատ
Ընդհանուր
մանդատ
+/-
1990
-
-
35/75
35
1995
-
-
-/33
2000
0
9
9/33
2005
3
0
3/33
6
2010
4
2
6/33
3
2015
4
3
7/33
1
2020
3
0
3/33
4

Ծրագիր խմբագրել

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային և մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու և Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։

Գաղափարախոսություն խմբագրել

ՀՅԴ ծրագրի կարևորագույն մասն է ազատ անկախ և միացյալ Հայաստանի կերտումը

Մարդկությունը հասել է ներկա հանգրվանին ընկերային, տնտեսական, քաղաքական և մշակութային նվաճումների հոլովույթով։ Մարդկության առաջադիմությունը, սակայն, անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկային մտքի և աշխատանքի նվաճումներն ի նպաստ իրենց բարօրության գործադրելու հավասար հնարավորություն չունեն բոլոր անհատները, ընկերային հավաքականությունները և ազգերը։ Պատմության ընթացքում դրսևորվել են մարդու նկատմամբ մարդու տիրապետությունը և աշխատանքի շահագործումը։ Տիրապետության և շահագործման տարբեր ձևերն են դրամատիրությունը, կայսերապաշտությունը, ամբողջատիրությունը, գաղութատիրությունը, որոնք դրսևորվում են ռազմապաշտությամբ, ցեղապաշտությամբ, սակավապետությամբ, տնտեսական, գաղափարական և մշակութային ծավալապաշտությամբ։ Դրանց հետևանքն են` տնտեսական մենաշնորհները, ազգային իրավունքների ոտնահարումները, մարդկային իրավունքների բռնաբարումը և այդ նույն մարդկային իրավունքների պաշտպանության անունով կատարվող քաղաքական շահարկումները, կենսոլորտի և բնական միջավայրի ավերումները։ Ազատագրության բնական ու գիտակից այդ պայքարն ընթանում է մարդու և հասարակության կյանքի զարգացման զույգ գործոնների` առարկայական և ենթակայական ազդակների փոխներգործությամբ։ Այդ պատմական ճանապարհին է, որ տեղի են ունենում և ազգային ազատագրական պայքարներ, և մարդկային ընկերության հոլովութային կամ հեղափոխական առաջընթաց դեպի քաղաքական, ընկերային և տնտեսական իրավունքների հավասարությունը կենսագործող արդար կարգեր։

  • Հայ Յեղափոխական Դաշնակցության համոզման համաձայն, ընկերվարության ճանապարհով է, որ մարդկության քաղաքական, տնտեսական և ընկերային զարգացումն օժտվում է արդար և համերաշխ հարաբերություններով։ Ընկերվարությունը ձգտում է ինչպես անհատի և նրա աշխատանքի ազատագրությանը, այնպես էլ ազգերի` իբրև հավաքական անհատականությունների ամբողջական ազատագրությանը, անկախությանը ու գերիշխանությանը և նրանց համերաշխ համակեցությանն ու իրավահավասար գործակցությանը։
  • Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասայական, կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային և տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից և շահագործումից։ Ընկերվարությունը առաջադրում է ժողովրդավարության կիրարկումով ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը՝ հանուն ընկերային համերաշխության տնտեսական հարաբերությունների կանոնակարգման։ Ազգային հարստություն են և ռազմավարական նշանակություն ունեն մշակույթը, հողը և ընդերքը, բնական միջավայրը և պաշարները։ Ընկերվարությունն ընդունում է բազմաձև սեփականատիրություն՝ պետական, հավաքական-համագործակցական և մասնավոր-անձնական։
  • Հայ Յեղափոխական Դաշնակցության համար ազգը՝ իբրև պատմական-մշակութային, լեզվական և ընկերային-քաղաքական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է և համամարդկային զարգացման ու հոգեմտավոր բազմակողմանի հարստացման էական գործոն։ Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակենսունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք է բերում հոգեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիակատար հաղորդակցության և սեփական կարողությունների զարգացման առավելագույն հնարավորություն։
  • Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է և սահմանափակ՝ առանց ընկերվարության։ Ժողովրդավարությունը խարսխվում է մարդկային և քաղաքացիական իրավունքները և ազատությունները հարգելու վրա։ Այն օրենքով պաշտպանում է բազմակարծությունը, բազմակուսակցականությունը և խոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործության և աշխատանքի լիակատար ազատությունը։
  • Ժողովրդավարությունը հատկանշվում է անհատի ազատ և հավասար քվեի իրավունքով և ազատ քաղաքացիների՝ օրենքի առջև հավասարությամբ։ Այն ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը և, հաստատութենական ու ներկայացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական և լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին՝ այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովրդի և պետության փոխհարաբերությունը։ Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների տարանջատումով և փոխադարձ հակակշռումով։

Կանոնադրություն խմբագրել

1890 թվականի հիմնադիր ժողովից մինչև օրս տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության 28 ընդհանուր ժողով։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կանոնադրությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովն իրավասու է ՀՅԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՅԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։ Ընդհանուր ժողովն իրավասու է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կատարելու։ ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները և ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ավելի օպերատիվ գործելու համար միաժամանակ ունեցել է երկու (և նույնիսկ երեք) բյուրոներ։ Միաբյուրո կարգը վերջնականապես հաստատվել է 1919 թվականին։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը տարածքային առումով բաժանվում է շրջանների։ 500-ից ավելի անդամ ունեցող շրջանները ընտրում են իրենց կենտրոնական կոմիտեները, որոնք ինքնուրույնաբար վարում են տեղական գործերը, տնօրինում իրենց շրջաններում օտար և ազգային իշխանությունների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները՝ ռազմավարական հարցերում մնալով ենթակա ընդհանուր ժողովի որոշումներին։

Ընդհանուր Ժողովներ[6] խմբագրել

ԺողովԱմսաթիվՎայրԵրկիր
Հիմնադիր Ժողովներ1890 թ. հուլիս-օգոստոսԹբիլիսի Ռուսական Կայսրություն (Վրաստան)
1-ին Ընդհանուր Ժողով1892 թ. հուլիս-սեպտեմբերԹբիլիսի Ռուսական Կայսրություն (Վրաստան)
2-րդ Ընդհանուր Ժողով1898 թ. ապրիլ-հունիսԹբիլիսի Ռուսական Կայսրություն (Վրաստան)
3-րդ Ընդհանուր Ժողով1904 թ. փետրվար-մարտՍոֆիա  Բուլղարիա
4-րդ Ընդհանուր Ժողով1907 թ. փետրվարի 22-մայիսի 4Վիեննա Ավստրո-Հունգարիա
5-րդ Ընդհանուր Ժողով1909 թ. օգոստոս-սեպտեմբերՎառնա  Բուլղարիա
6-րդ Ընդհանուր Ժողով1911 թ. օգոստոսի 17-սեպտեմբերի 17Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) Օսմանյան Կայսրություն
7-րդ Ընդհանուր Ժողով1913 թ. օգոստոսի 17-25Կարին Օսմանյան Կայսրություն (Արևմտյան Հայաստան)
8-րդ Ընդհանուր Ժողով1914 թ. հուլիս-օգոստոսԿարին Օսմանյան Կայսրություն (Արևմտյան Հայաստան)
9-րդ Ընդհանուր Ժողով1919 թ. սեպտեմբերի 27-հոկտեմբերի 30Երևան Հայաստանի Առաջին Հանրապետություն
10-րդ Ընդհանուր Ժողով1924 թ. նոյեմբերի 17-1925 թ. հունվարի 17Փարիզ  Ֆրանսիա
11-րդ Ընդհանուր Ժողով1929 թ. մարտի 17-մայիսի 2Փարիզ  Ֆրանսիա
12-րդ Ընդհանուր Ժողով1933 թ. փետրվարի 4-մարտի 21Փարիզ  Ֆրանսիա
13-րդ Ընդհանուր Ժողով1938 թ. հուլիսի 14-սեպտեմբերի 12Կահիրե  Եգիպտոս
14-րդ Ընդհանուր Ժողով1947 թ. սեպտեմբեր-հոկտեմբերԿահիրե  Եգիպտոս
15-րդ Ընդհանուր Ժողով1951 թ.Կահիրե  Եգիպտոս
16-րդ Ընդհանուր Ժողով1955 թ. ապրիլ-մայիսԿահիրե  Եգիպտոս
17-րդ Ընդհանուր Ժողով1959 թ.Կահիրե  Եգիպտոս
18-րդ Ընդհանուր Ժողով1963 թ. հոկտեմբեր-նոյեմբերԲեյրութ  Լիբանան
19-րդ Ընդհանուր Ժողով1967 թ. նոյեմբեր-դեկտեմբերԲեյրութ  Լիբանան
20-րդ Ընդհանուր Ժողով1972 թ. ԴեկտեմբերՎիեննա  Ավստրիա
21-րդ Ընդհանուր Ժողով1977 թ. դեկտեմբեր-1978 թ. հունվարԲեյրութ  Լիբանան
22-րդ Ընդհանուր Ժողով1981 թ. դեկտեմբերՎիեննա  Ավստրիա
23-րդ Ընդհանուր Ժողով1985 թ.Աթենք  Հունաստան
24-րդ Ընդհանուր Ժողով1988 թ.Աթենք  Հունաստան
25-րդ Ընդհանուր Ժողով1992 թ. հոկտեմբերՓարիզ  Ֆրանսիա
26-րդ Ընդհանուր Ժողով1995 թ. նոյեմբերԼաքլուք  Լիբանան
27-րդ Ընդհանուր Ժողով1998 թ. հունվարի 26-փետրվարի 5Բեյրութ  Լիբանան
28-րդ Ընդհանուր Ժողով2000 թ. հունվարի 31-փետրվարի 12Ծաղկաձոր  Հայաստան
29-րդ Ընդհանուր Ժողով2004 թ. փետրվարի 6-17Ծաղկաձոր  Հայաստան
30-րդ Ընդհանուր Ժողով2008 թ. մայիսի 21-26Ծաղկաձոր  Հայաստան
31-րդ Ընդհանուր Ժողով2011 թ. հունիսի 24-հուլիսի 1Ծաղկաձոր  Հայաստան
32-րդ Ընդհանուր Ժողով2015 թ. հունվարի 16-24Դիլիջան  Հայաստան
33-րդ Ընդհանուր Ժողով2019 թ. հունվարի 16-24Ստեփանակերտ  Արցախ

Կազմակերպություներ խմբագրել

ՀՅԴ-ն գործում է այնտեղ, որտեղ կա Հայկական սփյուռք

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կազմակերպությունուները առաջին հերթին գործում է հայկական սփյուռքում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և իր ուղեկից կազմակերպությունները համարվում են հայության հիմնական շարժիչ ուժը Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գլխավոր ուժ չի հանդիսանում նախկին ԽՍՀՄ անդամ պետություններում բացի Վրաստանից։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստեղծվել է բազմաթիվ հայկական դպրոցներ, համայնքային կենտրոններ, հետախուզուական և մարզական խմբեր, Երիտասարդական Միություների խմբեր, ճամբարներ, և այլ օրգաններ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Արգենտինայում, Ավստրիայում, Կանադայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Լիբանանում, Շվեյցարիայում, Ուրուգվայում և այլ երկրներում շատ լուրջ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում[7]։

ԱՄՆ և Կանադա խմբագրել

Հայ Դատի Ամերիկյան Հանձնախումբ, Հ.Յ.Դ.-փոխկապակցված կազմակերպություն, ամենաուժեղ հայկական լոբբիստական կազմակերպությունն է Միացյալ Նահանգներում[8]։ Նրա քույրը կազմակերպությունը Հայ Դատի Հանձնախումբ Կանադայում[9]։

Հայ Դատ խմբագրել

Հայ դատը՝ որպես համապարփակ ծրագիր, ձևավորվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի առանձին տարածքներ նրանից խլվեցին և կցվեցին հարևան հանրապետություններին։
Հայ դատն ունի քաղաքական, բարոյական, տարածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ հայեցակետեր։ Դրանց լուծումն առանձին-առանձին հետամտելու և ի վերջո ամբողջական լուծման հասնելու նպատակով 1944-ից Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ձևավորել է Հայ դատի շարժումը. կազմավորվել են նույնանուն կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախմբեր (գրասենյակներ), Հայ ազգային կոմիտեներ են ստեղծվել ԱՄՆ-ում՝ (Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում), հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, 1991 թ-ից՝ Երևանում։
Հայ դատի հանձնախմբերը Հայկական հարցի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում պատմական Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին։ Նրանց ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (1975, 1984, 1996 թթ.), Եվրոպայի խորհրդարանը (1987 թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ ԱՄՆ-ի Սենատը՝ կարևոր հանձնարարական (1989 թ.) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ ԱՄՆ-ի 42 նահանգներում ապրիլի 24-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան։ Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ։

Հայ Դատի Հանձնախմբեր կան աշխարհի ավելի քան 30 երկրներում[փա՞ստ]։

ՀանձնախումբԵրկիր(ներ)Կայք Էջ
Մերձավոր Արևելքի Հանձնախումբ  Լիբանան,  Սիրիա,  Իրաք,  Քուվեյթ,  Եգիպտոս,  Հորդանան
և Մերձավոր արևելքի այլ երկրներ
http://www.ancme.net
Իրանի Հանձնախումբ  Իրանhttp://hoosk.net
Եվրոպայի Հանձնախումբ  Գերմանիա,  Իտալիա,  Բուլղարիա,  Ավստրիա,  Չեխիա,  Հունգարիա,  Շվեդիա,http://www.eafjd.eu
Հունաստանի Հանձնախումբ  Հունաստանhttp://ancg.gr
Կիպրոսի Հանձնախումբ  Կիպրոս
Ֆրանսիայի Հանձնախումբ  Ֆրանսիաhttp://www.cdca.asso.fr Արխիվացված 2016-01-09 Wayback Machine
Իսպանիայի Հանձնախումբ  Իսպանիաhttp://cnarmenio.es Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
Նիդեռլանդների Հանձնախումբ  Նիդերլանդներhttp://haytad.nl
Մեծ Բրիտանիայի Հանձնախումբ  Միացյալ Թագավորությունhttp://ancuk.org.uk
Բելգիայի Հանձնախումբ  Բելգիա
ԼԵհաստանի Հանձնախումբ  Լեհաստան
ԱՄՆ-ի Հանձնախումբ  ԱՄՆhttps://anca.org
Կանադայի Հանձնախումբ  Կանադաhttp://www.anccanada.org
Հարավային Ամերիկայի Հանձնախումբ  Արգենտինա,  Բրազիլիա,  Չիլի,  Վենեսուելա,  Կոլումբիաhttp://cna.org.ar
Ուրուգվայի Հանձնախումբ  Ուրուգվայhttp://www.causaarmenia.org
Ավստրալիայի Հանձնախումբ  Ավստրալիա,  Նոր Զելանդիաhttp://www.anc.org.au

Մամուլ խմբագրել

1890 թվականից սկսած ՀՅԴ տարբեր մարմինների, ինչպես նաև անհատ դաշնակցականների հրատարակած պաշտոնաթերթերի, կիսապաշտոնաթերթերի ու պարբերականների ընդհանուր թիվը շուրջ 250 է։ Այսօր լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակ»-ը, «Ասպարեզ»-ը, «Հուսաբեր»-ը, «Ազդակ»-ը, «Ալիք»-ը, «Արմենիա»-ն, «Ազատ օր»-ը, «Հորիզոն»-ը, «Երկիր»-ը, «Հայոց աշխարհ»-ը։

ԱնունՏեսակըՏարեթիվՎայրԼեզուԿայք էջ
ԵրկիրՇաբաթաթերթ1991  Հայաստան, ԵրևանՀայերենyerkir.am
Երկիր ՄեդիաՀեռուստալիք2003  Հայաստան, ԵրևանՀայերենyerkirmedia.am Արխիվացված 2020-01-30 Wayback Machine
ԱպառաժՇաբաթաթերթ  Արցախ, ՍտեփանակերտՀայերենaparaj.am
ԱլիքՕրաթերթ1931  Իրան, ԹեհրանՀայերենalikonline.ir Արխիվացված 2020-01-30 Wayback Machine
Ա-ԻՆՖՈԼրատվական Գործակալություն2002  Վրաստան, ՋավախքՀայերեն
ՅուսաբերՕրաթերթ1913  Եգիպտոս, ԿահիրեՀայերեն
Ռատիո ԵանԱռցանց ռադիո2011  Լիբանան, ԲեյրութՀայերենwww.radioyan.com
ԱզդակՕրաթերթ1927  Լիբանան, ԲեյրութՀայերենwww.aztagdaily.com
Վանայ ՁայնՌադիոկայան1927  Լիբանան, ԲեյրութՀայերենwww.voiceofvan.net
ԱսպարեզՕրաթերթ1908  ԱՄՆ, ԳլենդելՀայերեն, Անգլերենasbarez.am
ՀայրենիքՇաբաթաթերթ1899  ԱՄՆ, ՎատերտաունՀայերենwww.hairenikweekly.com
Արմինիըն ՈւիքլիՇաբաթաթերթ1934  ԱՄՆ, ՎատերտաունԱնգլերենwww.armenianweekly.com
ՀայդուկԵրիտասարդական1978  ԱՄՆ, ԳլենդելՀայերեն, Անգլերենwww.haytoug.org Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
Հորիզոն ՀԸԱռցանց հեռուստալիք  ԱՄՆ, ԿալիֆորնիաՀայերեն, Անգլերենwww.horizonarmeniantv.com
ՀորիզոնՇաբաթաթերթ1979  Կանադա, ՄոնրեալՀայերեն, Անգլերեն, Ֆրանսերենwww.horizonweekly.ca
Նոր Հայ Հորիզոն ՀԸԱռցանց հեռուստալիք1993  Կանադա, ՏորոնտոՀայերեն, Անգլերենwww.horizontv.ca
ԱրծիվԵրիտասարդական1991  Կանադա, ՏորոնտոՀայերեն, Անգլերենwww.ardziv.org Արխիվացված 2013-07-25 Wayback Machine
ԱրմենիաՇաբաթաթերթ1931  Արգենտինա Բուենոս ԱյրեսՀայերեն, Իսպաներենhttp://www.diarioarmenia.org.ar
Հայ ԼուրՌադիո  Արգենտինա Բուենոս ԱյրեսԻսպաներենhttp://www.am680.com.ar Արխիվացված 2015-08-04 Wayback Machine
Հայկական ՌադիոժամՌադիո2001  Բրազիլիա Սան ՊաուլոՀայերեն, Պորտուգալերենhttp://armeniaeterna.com.br
ԱրմենիաԿայքէջ  Ավստրալիա ՍիդնեյՀայերեն, Անգլերենhttp://www.armenia.com.au/
ԱրձագանքՇաբաթաթերթ1983  Կիպրոս, ՆիկոսիաՀայերեն, Անգլերենwww.artsakank.com.cy Արխիվացված 2014-11-01 Wayback Machine
Ազատ ԽոսքՊարբերաթերթ  Կիպրոս, ՆիկոսիաՀայերենhttp://azadkhosk.com
Ազատ օրՇաբաթաթերթ1945  Հունաստան, ԱթենքՀայերեն, Հունարենwww.azator.gr
Ազատ ալիքԱռցանց ռադիո  ՀունաստանՀայերենwww.azatalik.gr Արխիվացված 2014-10-04 Wayback Machine
ՀայաստանՇաբաթաթերթ  Հունաստան, ԱթենքՀայերեն Հունարենhttp://www.armenika.gr
ԳանձասարՇաբաթաթերթ1978  Սիրիա, ՀալեպՀայերենwww.kantsasar.com
ԱզդարարՇաբաթաթերթ2009  Քուվեյթ Էլ ՔուվեյթՀայերենhttp://www.aztarar.com

Ներկայիս անդամներ խմբագրել

2019 թ. հունվարին ընտրված ՀՅԴ Բյուրոյի անդամներ են[10].

Անուն ԱզգանունԿարգավիճակԵրկիր
Հակոբ Տեր-ԽաչատուրյանԲյուրոյի ներկայացուցիչ  Կանադա
Կիրո ՄանոյանԲյուրոյի Հայ Դատի հանձնախմբի Ներկայացուցիչ  Հայաստան
Արմեն ՌուստամյանԲյուրոյի քաղաքական ներկայացուցիչ  Հայաստան
Սպարտակ ՍեյրանյանԲյուրոյի հասարակական ներկայացուցիչ  Հայաստան
Արսեն ՀամբարձումյանԲյուրոյի անդամ  Հայաստան
Արամ ԳալուստյանԲյուրոյի անդամ  ԱՄՆ
Վիգեն ՀակոբյանԲյուրոյի անդամ  ԱՄՆ
Բենյամին ՊչաքճյանԲյուրոյի անդամ  Լիբանան
Հակոբ ԽաչերյանԲյուրոյի անդամ  Լիբանան
Վիգեն ԲաղումյանԲյուրոյի անդամ  Իրան
Րաֆֆի ՏոնապետյանԲյուրոյի անդամ  Կանադա
Մուրադ ՓափազյանԲյուրոյի անդամ  Ֆրանսիա
Հովսեփ Տեր-ԳևորգյանԲյուրոյի անդամ  Ֆրանսիա

2016 թվականի Ապրիլի 29-ից Մայիսի 1-ը կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին հետևյալ կազմով.[11]

Անուն Ազգայունկարգավիճակ
Իշխան ՍաղաթելյանԳՄ ներկայացուցիչ
Հրաչ ԹադևոսյանԳՄ նախագահ
Սիմոն Սիմոնյան]ԳՄ անդամ
Կարեն ՄնացականյանԳՄ անդամ
Արթուր ԵղիազարյանԳՄ անդամ
Արթուր ՂազարյանԳՄ անդամ
Արմեն ԳրիգորյանԳՄ անդամ
Սպարտակ ՂարաբաղցյանԳՄ անդամ
Վահագն ՄատինյանԳՄ անդամ

ՀՅԴ ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ նախնական կազմը (2017-2018)

Անուն ԱզգանունԸնտրակարգ
Արմեն ՌուստամյանՀամապետական
Աղվան ՎարդանյանՀամապետական
Արմենուհի ԿյուրեղյանՀամապետական
Արմեն ԲաբայանՀամապետական
Անդրանիկ ԿարապետյանՏարածքային (6-րդ ընտրատարածք)
Ռոմիկ ՄանուկյանՏարածքային (11-րդ ընտրատարածք)
Սուրեն ՄանուկյանՏարածքային (13-րդ ընտրատարածք)

ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության թիվը կազմում է 7[12]

Անուն ԱզգանունԸնտրակարգՊաշտոն
Դավիթ ԻշխանյանՄեծամասնականԽմբակցության ղեկավար
Ռիտա ՄնացականյանՀամամասնականԽմբակցության քարտուղար
Վահրամ ԲալայանՄեծամասնականԽմբակցության անդամ
Ալյոշա ԳաբրիելյանՀամամասնականԽմբակցության անդամ
Լեռնիկ ՀովհաննիսյանՄեծամասնականԽմբակցության անդամ
Գեորգի ՊետրոսյանՀամամասնականԽմբակցության անդամ
Արմեն ՍարգսյանՀամամասնականԽմբակցության անդամ

Լիբանան-ի խորհրդարանում Մարտի 8-ի դաշինքի անդամներից երկուսը ՀՅԴ ներկայացուցիչներ են։

Անուն ԱզգանունԸնտրակարգՊաշտոն
Հակոբ ԲագրատունիՀամամասնականխմբակցության անդամ
Արմեն ՆազարյանՀամամասնականԽմբակցության անդամ

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. դասական ուղղագրությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիուն, ժամանակակից ուղղագրությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն
  2. ժամանակակից ուղղագրությամբ՝ ՀՀԴ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն». Պորտալ Կենտրոնական և Արևելյան Բալկանյան Եվրոպայում. Բոլոնիայի, Իտալիա։ Բոլոնիայի համալսարան. Արխիվացված օրիգինալից 7 սեպտեմբերի 2014 Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը Ազգայնական-սոցիալիստական կուսակցություն է։
  2. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հիմնադրվել, Հայ պատմության ժամանակացույցը»: Արխիվացված 2018-07-09 Wayback Machine Վերցված է 2006-12-25.
  3. «Կուսակցությունը զբաղեցնում է 2 տեղ Լիբանանի Ազգային ժողովում»: Արխիվացված օրիգինալից հունիսի 29-ին, 2007 թ. Վերցված է 2006-12-30.
  4. «ՀՅԴ-ն կուսակցությունների միջեւ մասնակցում ԼՂՀ նախագահական ընտրությունների»: Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 3-ին, 2006 թ. Վերցված է 2007-01-03.
  5. «Դրոշակ», 1986, նոյեմբերի 12, էջ 30։
  6. «ՀՅԴ Բյուրոյի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  7. «Հայ դատի հանձնախումբ»: Արխիվացված 2004-10-19 Wayback Machine Հայ ազգային կոմիտե։ Վերցված 10 Հունիսի 2013։
  8. Karentz, Varoujan (2004). Mitchnapert the Citadel: A History of Armenians in Rhode Island. iUniverse. p. 162. ISBN 978-0-595-30662-6.
  9. «Հայ ազգային կոմիտե Կանադայում»: Վերցված 10 Հունիսի 2013։
  10. ՀՅԴ դաշնակցությունը նոր բյուրո է ընտրել. (կազմը)
  11. http://www.arfd.info/hy/?p=29183 Արխիվացված 2016-05-03 Wayback Machine ՀՅԴ ԳՄ նոր կազմը
  12. ԼՂՀ ԱԺ պաշտոնական կայք

Աղբյուրներ և գրականություն խմբագրել

  • Վալադեան Վալադ, Հ. Յ. Դաշնակցութեան Չորրորդ ընդհանուր ժողովը,,,Հայրենիք'' ամսագիր, 1957, թիւ 4, էջ 9-22, թիւ 5, էջ 36-44, թիւ 6, էջ 42-52, թիւ 7, էջ 40-52։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1984, 302 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1985, 395 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 2007, 358 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1982, 384 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007, 529 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Զ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 559 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Է. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 384 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ը. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2011, 496 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2012, 560 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ժ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2014, 544 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԱ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2015, 448 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԲ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2016, 464 էջ։
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած,,Հայրենիք՛՛ ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, 1934,395 էջ։
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած,,Հայրենիք՛՛ ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Բ., Պոսթըն, 1938, 464 էջ։
  • Յայտարարագիր և որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան 5-րդ ընդհանուր ժողովին, Ժընև, 1910, 32 էջ։
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. I. 1890-1914, Լոս-Անճելոս, 1992։
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. II. 1914-1921, Լոս-Անճելոս, 1992։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Ա., Աթէնք, 1991, Երևան, 2001։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Բ., Աթէնք, 1991, Երևան, 2001։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1991, Երևան, 2001։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Դ., Աթէնք, 1991, Երևան, 2001։
  • Գրիգորյան Հովիկ, Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թվականներին, Երևան, 2002, 96 էջ, - http://www.armin.am/images/menus/1084/H-Grigoryan.pdf
  • Գրիգորյան Հովիկ, Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը /1890-1908 թթ./, Երևան, 2004, 112 էջ։
  • Գիւզալեան Գ., Հայ քաղաքական մտքի զարգացումը և Հ. Յ. Դաշնակցութիւնը, Փարիզ, 1927, 158 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ, - http://www.armin.am/images/menus/1989/Azatagr_payqar.pdf
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, 528 էջ - http://www.armin.am/images/menus/2005/Kovkasyan_Chakat.pdf
  • Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
  • Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000, 227 էջ։
  • Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը/, Երևան, 2006, 439 էջ, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf Արխիվացված 2017-12-15 Wayback Machine
  • Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908 թթ., Երևան, 1999, 478 էջ։
  • Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում, Երևան, 1999, 130 էջ։
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. /1898-1908 թթ./, Պէյրութ, 2008, 400 էջ։
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. /1908-1918 թթ./, Պէյրութ, 2011, 360 էջ։
  • Նորեան Ա., Դրուագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնից. Ա. տասնամեակ, Բոստոն, 1917, 492 էջ։
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երևան, 1992, 536 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Տասնապետեան Հր., Պատմութիւն հայ յեղափոխական շարժման և Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի,,Ջրաբերդ՛՛ կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904-1912 թվականներին,,,Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/, Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Բ., էջ 133-151։
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի և Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու և Երկիր փոխադրելու ուղղությամբ /1892-1908 թթ./, Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/, Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Ա., էջ 108-119։
  • Պողոսյան Կարո, Պողոսյան Ստեփան, Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1, Երևան, 2000։
  • Ղազարյան Հայկ, Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, հատ. 1, Երևան, 2004։
  • Վրացեան Սիմոն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982։ - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968։ - http://www.historyofarmenia.am/images/menus/347/Alexandr%20Xatisyan-HH%20cagumn%20u%[email protected]
  • Հակոբյան Արարատ, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, Երևան, 1994։
  • Հակոբյան Արարատ, Հայաստանի Խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները /1918-1920 թթ./, Երևան, 2005։ - http://www.historyofarmenia.am/images/menus/285/Hayastani%20Khorhrdaynacum@%20ev%20qaxaqakan%[email protected]
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. /փաստաթղթերի և նյութերի ժողովածու/, Երևան, 2000։
  • Հ. Յ. Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները, խմբ. Ա. Հարությունյան,,,Վէմ (համահայկական հանդես)՚', Երևան, 2009, թիւ 1 (26), էջ 155-172, թիւ 2 (27), էջ 144-170, թիւ 3 (28), էջ 165-185, 2010, թիւ 1 (29), էջ 149-165, թիւ 2 (30), էջ 166-184, թիւ 3 (31), էջ 184-196, թիւ 4 (32), էջ 186-194, 2011, թիւ 1 (33), էջ 193-205, թիւ 2 (34), էջ 193-216, թիւ 3 (35), էջ 221-240, թիւ 4 (36), էջ 182-209։
  • Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս-հուլիս), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009։
  • Վաթսունամեակ Հ. Յ. Դաշնակցութեան (1890-1950), խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1950։
  • Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատ. 1, Երևան, 2005, 604 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/934/Hayastani_harapetutyun.pdf
  • Հ. Յ. Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը /փաստաթղթերի և նյութերի ժողովածու/, կազմեց՝ Վլ. Ղազախեցյան, Երևան, 1999, 370 էջ - http://www.historyofarmenia.am/images/menus/325/HYD_ev%20Khorhrdayin%[email protected]
  • Հրաչ Տասնապետեան, Պատմութիւն Հայ հեղափոխական շարժման և Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 285