Գրիգոր Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Վլադիմիրի Գրիգորյան (հունվարի 28, 1980(1980-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, արձակագիր։

Գրիգոր Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1980(1980-01-28) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրող և արձակագիր

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1996-1998 թվականներին սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում։ 1998 թվականին ընդունվել և 2002 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 2006-2010 թվականներին սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում։ Մինչև 2010 թվականը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 2010 թվականից մինչ օրս աշխատում է բանկային ոլորտում` որպես ֆինանսիստ-վերլուծաբան։

Գրականությամբ զբաղվում է 2018 թվականից։ Պատմվածքները հրապարակվել են «Գարուն» և «Կայարան» ամսագրերում, «Գրողուցավ»[1], «Երևանյան էսքիզ»[2] գրական կայքերում։

Գրիգոր Գրիգորյանը չորս գրքի հեղինակ է։

Հրատարակած գրքեր խմբագրել

«Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը», «Կարմիր կազմով գիրքը», «Սևուսպիտակ կազմով գիրքը»
  • «Կանաչ կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2018, 110 էջ
  • «Դեղին կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2019, 110 էջ
  • «Կարմիր կազմով գիրքը», պատմվածքների ժողովածու/վիպակ (9 պատմվածք), «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2020, 110 էջ[3]
  • «Սևուսպիտակ կազմով գիրքը», վեպ, «Մագաղաթ պլյուս» հրատարակչություն, 2021, 120 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրողուցավ». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ — ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ / ԳՐԱԿԱՆ & ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. views, Գիրք·16/09/2020·1 min read·72 (2020 թ․ սեպտեմբերի 16). «Նոր գիրք․ «Կարմիր կազմով գիրքը»». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել