Գորիկ Հակոբյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գորիկ Գուրգենի Հակոբյան (փետրվարի 11, 1946(1946-02-11), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2017(2017-09-30)), ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ(2009)։

Գորիկ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1946(1946-02-11)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2017(2017-09-30) (71 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ «Հասարակական կարգի պահպանման բնագավառում գերազանց ծառայության համար» մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ «Մարտական խաչ» շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Վարդան Մամիկոնյան» շքանշան Արիության մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ Մարտական ծառայության մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1970-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
  • 1991-1995 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալը, 2-րդ գլխավոր վարչության պետը։
  • 1995-1997 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետը։
  • 1997-1999 թվականներին եղել է ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալը։
  • 1999-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալը։
  • 2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
  • ՀՀ Նախագահի 2011 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը[1]։
  • 2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ[2]։
  • 2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահի խորհրդական[3]։

Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Նախորդող
Կառլոս Պետրոսյան
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գորիկ Հակոբյան

8 նոյեմբերի 2004 թ. - 11 փետրվարի 2016 թ.
Հաջորդող
Գեորգի Կուտոյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Հակոբյանի մասին
  2. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «Մահացել է Գորիկ Հակոբյանը». news.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. Գ. Գ. Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին
  8. Գ. Գ. Հակոբյանին 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին
  9. Գ. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ