Գոռ Ագբալյան

հայ ֆուտբոլիստ

Գոռ Ագբալյան (հոլ.՝ Gor Agbaljan; ապրիլի 25, 1997(1997-04-25)[1][2], Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս հանդես է գալիս հոլանդական «Հերակլես» ֆուտբոլային ակումբում։

Գոռ Ագբալյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 25, 1997(1997-04-25)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրՀայաստան
Հասակ183 սմ
Քաշ78 կիլոգրամ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՆիդերլանդներ Հերակլես
Պատանեկան կարիերա
—2008Նիդերլանդներ Ֆլեվո Բոյս
2008—2016Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2016—Մ.ՀՆիդերլանդներ Հերակլես1 (0)
Ազգային հավաքական
2015—2016Նիդերլանդներ Հայաստան (մինչև 19)6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ագբալյանը ծնվել է Հայաստանում։ Վաղ մանկական տարիքից Ագաբալյանը ծնողների հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Տաս տարեկան հասակից մարզվում է «Հերևենա» ֆուտբոլային ակումբում։ 2016 թվականի ամռանը պայմանագիր է ստորագրել «Հերակլես» ակումբի հետ[3]։ Հանդես է գալիս թիմի երկրորդ կազմում։ 2016/17 մրցաշրջանում իր տեղն է ամրագրել հիմնական կազմում։ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին նշեց իր նորամուտը՝ «Գրոնինգենի» դեմ խաղի 86-րդ րոպեին փոխարինելով Թոմաս Բրյունսին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Gor Agbaljan en Sander Thomas nieuwe spelers bij Heracles Almelo» (հոլանդերեն) — Официальный сайт ФК «Хераклес». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 5 октября 2016-ին.
  4. «Groningen - Heracles» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 5 октября 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել