Գոդֆրուա Կնելլեր

գերմանացի նկարիչ

Գոդֆրուա Կնելլեր (գերմ.՝ Gottfried Kneller, օգոստոսի 8, 1646(1646-08-08)[1][2][3][…], Լյուբեկ, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 19, 1723(1723-10-19)[4][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորությունգերմանացի գեղանկարիչ, դիմանկարիչ։

Գոդֆրուա Կնելլեր
գերմ.՝ Gottfried Kneller
Ի ծնեգերմ.՝ Gottfried Kniller
Ծնվել էօգոստոսի 8, 1646(1646-08-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբեկ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1723(1723-10-19)[4][3][5][…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա[6]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of Cornelis de Bruyn, Draughtsman and Traveler?, Portrait of the first Earl of Albemarle? և An old scholar?
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն և Ֆերդինանդ Բոլ
ԱշակերտներJacob van der Roer van Dordrecht?, Friedrich Wilhelm Weidemann? և John Vanderbank?[7]
Պարգևներ
Ասպետ-բակալավր
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրZacharias Kniller?
 Godfrey Kneller Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գոդֆրուա Կնելլերը ծնվել է 1646 թ.օգոստոսի 8-ին, Լյուբեկ քաղաքում[8]։ Ամստերդամում Ֆերդինանդ Բոլի աշակերտն էր, մի քանի տարի ապրել է Վենետիկում, այնտեղ ուսումնասիրել է Տիցիանի և Տինտորետտոյի ստեղծագործությունները[9]։

1674 թվականին հաստատվել է Լոնդոնում և մինչև կյանքի վերջին տարիները թագավորական պալատական գեղանկարիչ էր և կատարում էր բոլոր պատվերները։ Գեորգ I շնորհել էր նրան բարոնի տիտղոս։

Կնելլերը կտավներում նկարում էր բավականին արագ և միայն գլուխներ, մնացածը վերջացնում էին նրա աշակերտները և օգնականները։

Ռուսական արքա Պետրոս Մեծի առաջին ճանապարհորդության ժամանակ Ուտրեխում վրձնեց նրա դիմանկարը (բնօրինակը գտնվում է Հեմփթոն Քորթում, Բելլի կրկնօրինակը՝ Էրմիտաժում)։ Էրմիտաժում են գտնվում նաև նկարչի այլ աշխատանքների օրինակներ՝ փիլիսոփա Ջոն Լոքի Պ. Ի. Պոտյոմնիկի և փորագրիչ, քանդակագործ Գ. Գիբբոնսի դիմանկարները։

Գոդֆրուա Կնելլերը մահացել է 1723 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական մայրաքաղաքում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այդ ժամանակ Լոնդոնում ապրող պակաս հայտնի նկարիչ Շառլ Դագարը սովորություն չուներ ստորագրել իր աշխատանքները։ Նկարելու ոճի նմանության արդյունքում նրա կտավներից որոշները վերագրվում էին Գոդֆրուա Կնելլերին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Gottfried later Godfrey KnellerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Gottfried (Sir) Kneller (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. https://www.npg.org.uk/collections/search/person/mp04602/john-vanderbank?role=art
  8. Кнеллер // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  9. Ренне Е. П. Британская живопись XVI—XIX веков: Каталог коллекции. Государственный Эрмитаж. — СПб., 2009. — С. 144–148.

Գրականություն խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրուա Կնելլեր» հոդվածին։