Գնարբուկ

բույսերի տեսակ
Գնարբուկ
Գնարբուկ
Գնարբուկ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀավամրգածաղկավորներ (Ericales)
ԸնտանիքԳնարբուկազգիներ (Primulaceae)
ՑեղԳնարբուկ (Primula)
ՏեսակԳնարբուկ (P. elatior)
Միջազգային անվանում
Primula elatior

Գնարբուկ (լատին․՝ Primula elatior, hայկական տարանունները`գարնանածաղիկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն), գնարբուկազգիների ընտանիքի բույս։

Դեղաբույսի նկարագրություն խմբագրել

(լատին․՝ primulaԳնարբուկազգիների ընտանիքի բույս։ Տերևներն արմատամերձ են, ծաղիկները երկսեռ՝ կանոնավոր հավաքված հովանոցավոր կամ գլխիկավոր ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ՝ տարածված Եվրոպայի ու Ասիայի բարեխառն շրջաններում և լեռների ալպիական գոտում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ՝ Հայաստանի անտառային և վերին լեռնային գոտում (առավելապես՝ Primula macrocalyx Bge)[1]։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։ Հանդիպում է ամենաբազմազան գունավորումներով։ Հայտնի են նաև այս ծաղկի լիաթերթիկ ձևերը։ Մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը՝ անտառային և վերին անտառային գոտիներում, բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր[2]։

Քիմիական բաղադրություն խմբագրել

Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին։ Արմատում բացի վերոնշյալ բացադրիչներից կան նաև դաբաղանյութեր։ C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713 մգ%-ի։ դեղաբույսը հարուստ է մանգանով։

Բուժական նշանակություն խմբագրել

Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը։ Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը։ Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում։ Նրա պիտանելիությունը 2 տարի է։ Ծաղիկների եփուկը կիրառվում է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ։ Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն։

Այլ օգտակար խմբագրել

Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք։ Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ։ Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ՝ կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս։

Անվանումների բազմազանություն ըստ մարզերի խմբագրել

ՄարզՇրջան/քաղաք/գյուղԱնվանում
Գեղարքունիքի մարզՄարտունի

Երանոս

Ն․ Գետաշեն

Վ․ Գետաշեն

Մադինա

Սևան

Դդմաշեն

վիճակ

վիժգի ծացիկ

վիջիկ

վիջիկ

համբարձման ծաղիկ

ջանգյուլում

փիլավուկ

Վայոց ձորի մարզԽաչիկ գյուղ

Սերս գյուղ

Վայք

ջանգյուլում

մեղվի լալա

շուշան, գարունածաղիկ, թավրնջուկ, սոսուն, կովացնծուկ, ծովածաղիկ, նարգիզ

Սյունիքի մարզՄեղրի

Կապան

Գորիս

Սիսիան, գ. Շաղատ

մարգարիտ

ձնծաղիկ

կուժկոտրուկ, կըժըկոտրի

մայիսյան

Տավուշի մարզՆոյեմբերյանլեգզածաղիկ, հավի աչք
Շիրակի մարզԱրթիկ

Գյումրի

համբարձվա ծաղիկ

հորոտ

Արագածոտնի մարզԱպարան

Թալին, գ. Իրինդ

Թալին,Վերին Բազմաբերդ

Թալին, Կաթնաղբյուր

Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն

Ագարակավան

փլավախոտ

գինարբուկ

շուշան, հովտաշուշան

նունուֆար

սոսենբայբուն, սուսանբար

խնձորուկ

Լոռու մարզՎանաձոր

Դսեղ

Օձուն

կովածաղիկ, պապի, համբարձում, գնարբուկ, հավի աչք, հորոտ

կովի աչք

կատվափոխան

Կոտայքի մարզՀրազդանջյանգյուլում
Արցախկուժկոտրուկ կամ կժըկոտրե, կըժնըկոլա
Գարդմանա աշխարհխնջլուզ
ԱդրբեջանԳանձակ, Դաշկեսանի շրջանկժըկոտրուկ
Վրաստան, Քվեմո Քարթլիի մարզՄառնեուլի շրջան, գ. Աղքյորփիբուլու (սագի) աչք, խնջլուզի
Սամցխե-Ջավախեթի մարզԱխալցխաթութիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kosenkova, Yu. S.; Polovinka, M. P.; Komarova, N. I.; Korchagina, D. V.; Morozov, S. V.; Vyalkov, A. I.; Kurochkina, N. Yu.; Cheremushkina, V. A.; Salakhutdinov, N. F. (2008 թ․ սեպտեմբերի 1). «Fatty-acid composition and secondary metabolites from slightly polar extracts of the aerial part of Primula macrocalyx». Chemistry of Natural Compounds (անգլերեն). 44 (5): 564–568. doi:10.1007/s10600-008-9145-5. ISSN 1573-8388.
  2. Հայաստանի դեղաբույսերը, Ա. Թորոսյան, «Հայաստան» հրատարալկություն, Երևան-1983

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138
Ընթերցե՛ք «գնարբուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։