Գյուրզա

Խոշոր իժերի ցեղի թունավոր օձ

Մոխրօձ (լատին․՝ Macrovipera lebetina), նաև՝ դագաղային իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի խոշոր իժերի (Macrovipera) ցեղի օձ։

Գյուրզա
Անդրկովկասյան Մոխրօձ (Macrovipera lebetina obtusa)
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասՍողուններ
ԿարգԹեփուկաթևավորներ
ԸնտանիքԻժեր
ԵնթաընտանիքԻժեր
ՑեղMacrovipera
ՏեսակՄոխրօձ
Լատիներեն անվանում
Macrovipera lebetina
Հոմանիշներ
  • Coluber Lebetinus LINNAEUS 1758
  • Vipera lebetina WALL 1908
  • Vipera lebetina SMITH 1943
  • Vipera xanthina (GRAY 1849)
  • Vipera mauritanica (GRAY 1849)
  • Vipera euphratica BOETTGER 1880
  • Vipera euphratica BOULENGER 1887
  • Daboia lebetina ENGELMANN et al 1993
  • Macrovipera lebetina MCDIARMID, 1999
  • Vipera lebetina SHARMA 2004
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 634977
NCBI 8709

Մարմինը հաստ է, երկարությունը՝ 22-180 սմ, պոչը՝ 8-10 անգամ կարճ։ Արուները խոշոր են էգերից։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով։ Մարմնի թեփուկները նույնպես կատարավոր են, անփայլ։ Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Աչքից դեպի հետ և դեպի ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի վերևի մակերեսը առանց նախշի է կամ մի քանի մանր սև կետիկներով։ Պարանոցից դեպի պոչի առջևի մասը ձգվում է մուգ գորշ, շեկ, մուգ մոխրագույն կամ գրեթե շագանակագույն լայնակի ձգված խոշոր խալերից բաղկացած շղթայաձև նախշ։ Մուգ խալերի մեկական կամ զույգ շարքեր են ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է, դեղնավուն կամ վարդագույն՝ բազմաթիվ մուգ կետիկներով ու բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները սպիտակ են։

Սնվում է հոդվածոտանիներով (մորեխներ, սարդակերպներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, մանր կրիաներ, թռչուններ, մանր ու միջին չափի կրծողներ

Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի վերջից հունիսի վերջը։ Հունիսի երկրորդ կեսից օգոստոսի սկիզբը էգը դնում է 8-25 ձու։ Ձվերը երկարավուն են (17-24x30-44, 5 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։

Օգտակար է. կարգավորում է վնասատու կրծողների թվաքանակը։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ։

Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Հայաստանում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Ընթերցե՛ք «գյուրզա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 135
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրզա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրզա» հոդվածին։
🔥 Top keywords: Հանրապետության օրԴեբեդԳլխավոր էջԲագրատ ԳալստանյանՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի առաջին հանրապետությունՍարդարապատի հերոսամարտՀայաստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱղստև (գետ)Հայաստանի գետերի ցանկՌոբերտ ՔոչարյանՍեռական հարաբերությունՄայիսի 28ՋրծաղիկՊապ թագավորՀայաստանի անկախության տոնԿառլես ՊուչդեմոնՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024/ՎիքիհավաքՍանահինի կամուրջՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վերաբերական (խոսքի մաս)Բաշ-Ապարանի ճակատամարտՔութեշՄակբայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՁորագետի ջրաէլեկտրակայանԱլավերդիՍևանա լիճՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024Հեշտոցի սնկային վարակԵրևանՀովհաննես Թումանյան