Գյուտ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուտ (այլ կիրառումներ)

Գյուտ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գյուտ՝ «գտնված բան» բառից։ Տարածված է եղել հոգևորականների շրջանում։ Այժմ դուրս է եկել գործածությունից[1]։

Գյուտ
Գյուտ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունգտնված բան
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԳյուտիկ
Կապված հոդվածներ«Գյուտ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գյուտ, որդի Շաբաթի, իշխան Գողթն գավառի, ում օգնությամբ Մեսրոպը տարածեց լուսավորությունն այս գավառում[2][3]։
  • Գյուտ Վահևունի, նախարար, ով 449 թվականի մասնակցեց Արտաշատի ժողովին։ Մնացած նախարարների հետ կանչեցին Հազկերտ, առերես ուրացավ և ազատ արձակվեց։ Անցավ Վասակի կողմը՝ ընդդեմ ուխտապահների[4]։
  • Գյուտ, կաթողիկոս Հայոց 461-478 թվականներին։ Տայոց Արահեզայ գյուղից էր, աշակերտ Ղևոնդյանց, ապա եպիսկոպոս Մամիկոնյանց։
  • Գյուտ, եպիսկոպոս Վանանդի, ստորագրում է այն 2 թղթերը, որոնք Հովհաննես Բ Գաբեղյան կաթողիկոսը (557-574) գրեց Սյունյաց Վրթանես եպիսկոպոսին և Աղվանից Աբաս կաթողիկոսին՝ նեստորականների տարածման առթիվ։
  • Գյուտ, վանահայր, Գողթան Շաբիթայ իշխանի թոռը, նախապես կոչվում էր Վասակ։ Որդուատի ժառանգության համար կռվելով եղբոր հետ՝ մահացու վիրավորեց նրան, ապա զղջալով՝ դարձավ ճգնավոր՝ Գյուտ անունով։ Հիմնեց Գյուտայ վանքը՝ որպես ուրուկների բնակավայր, օգնեց Երիցակին կառուցել Նոր Երուսաղեմի վանքը, նահատակվեց պարսից ձեռքով (6-րդ դար)[5][6]։
  • Գյուտ, ով Գյուտեն ձևով հիշատակված է Վանևանի անթվական մի արձանագրության մեջ որպես նվիրատու[7]։
  • Գյուտ ավագ քահանա Աղանյանց, (մարտի 1, 1856, Թիֆլիս - դեկտեմբեր, 1919, Թիֆլիս), մշակութային, եկեղեցական ու հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, թարգմանիչ, բանասեր, ազգագրագետ, պատմաբան, հրատարակիչ, խմբագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 475-476 — 634 էջ։
  2. Կորյուն 14
  3. Խորենացի Գ, կ․
  4. Եղիշե 33, 71
  5. Օրբ․ ԺԹ, ի
  6. Manus. bibl. nat., էջ 103
  7. Սիսական 61