Գլխոտանիներ

Գլխոտանիներ
Գլխոտանիներ
Նկարազարդումը «Kunstformen der Natur» գրքից, Հեկկել Էռնստ (1904).
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԲաժինՓափկամարմիններ
ԿարգԳլխոտանիներ
ՑեղԳլխոտանիներ
Լատիներեն անվանում
Cephalopoda


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գլխոտանիներ (լատին․՝ Cephalopoda, հին հունարեն՝ ϰεφαλή «գլուխ» և հին հունարեն՝ πούς «ոտք»), փափկամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ազատ լողացող, շարժուն կենդանիներ են։ Ռուսաստանում հայտնի են մոտ 70 տեսակ[1]։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինը երկսիմետրիկ է, 1-ից մինչև 18 մ երկարությամբ։

Հայտնի է մոտ 600 տեսակ։ Ունեն կատարելագործված արյունատար համակարգ և գլխուղեղ՝ շրջապատված կռճիկային գանգով։ Աչքերը լավ են զարգացած։ Շնչառությունը կատարվում է 1-2 զույգ փետրաձև խռիկներով։ Բերանի շուրջ ունեն

Խեցիներ չունեն, բայց ունեն ոտքերին փոխարինող շոշափուկներ, որոնք տեղադրված են գլխին։ Երբ ութոտնուկը քնած է, նրա 6 շոշափուկներն անշարժ են, իսկ 2-ը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան։ Խոշոր ութոտնուկի յուրաքանչյուր շոշափուկի վրա կա 300 ծծիչ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բռնած պահել մի քանի կիլոգրամ ծանրության բեռ։

Կաղամարը հայտնի է նրանով, որ ունի «ռեակտիվ շարժիչ». նրա կաշվե թիկնոցի տակ ջուր է լցվում, և նա, մկանները կծկելով, ջուրը դուրս է մղում ձագարաձև խողովակով և հրման ուժի ազդեցությամբ «հրթիռի» պես սլանում է առաջ՝ ժամում 40 կմ արագությամբ։ Վտանգի դեպքում նա թանաքի իր պարկից նաև հեղուկ է արտազատում և պղտորում ջուրը՝ «ծխածածկույթ» ստեղծելով։

Տարածում խմբագրել

Գլխոտանիները տարածված են բոլոր օվկիանոսների խորքերում, սակայն նրանց մեծ մասը նախընտրում է ապրել ներքևի շերտում։ Նրանք ապրում են աղի ջրամբարներում։ Բայց կան բացառություններ։ Lolliguncula brevis կալմարը, հայտնաբերվել է Չեսապիսկի ծովածոցում, որը կարող է ապրել աղի ջրում՝ աղայնության - մինչև 17 պրոմիլե[2][3]։

Դասակարգում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ZOOINT Part21
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Bartol, I.K., R. Mann & M. Vecchione (2002). Distribution of the euryhaline squid Lolliguncula brevis in Chesapeake Bay: effects of selected abiotic factors. Mar. Ecol. Prog. Ser. 226: 235—247

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխոտանիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխոտանիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 99