Գլենդել (Կալիֆոռնիա)
Գլենդել (անգլ.՝ Glendale, արմտ. հայ.՝ Կլէնտէյլ), հայաշատ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում։ Մոտ 80.000 հայեր են ապրում Գլենդելում, որտեղ գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2020 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 196․543, որի մոտ 40 տոկոսը հայեր են։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի Կապան, Գյումրի, Արցախի Մարտունի քաղաքների հետ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1884 թ. | ||||
Մակերես | 79,155776 կմ², 79,211766 կմ² | ||||
ԲԾՄ | 522 ֆուտ | ||||
Բնակչություն | ▲196 543 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 818 | ||||
Պաշտոնական կայք | glendaleca.gov(անգլ.) | ||||
| |||||
Պատմություն
Գլենդելի տարածքում պատմականորեն բնակվել է թոնգվա բնիկ ժողովուրդը։
1798 թվականին իսպանական բանակի եֆրեյտոր Խոսե Մարիա Վերդուգոն Կալիֆոռնիաների նահանգապետից ստացել է Ռանչո Սան Ռաֆայել անունով հողաբաժինը, որտեղ ինքն ու իր ընտանիքն արդեն 1784 թվականից զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ 1860 թվականին նրա Վերդուգոյի՝ Տեոդորո Վերդուգոն, կառուցել է Կատալինա Վերդուգո ադոբեն, որը Գլենդելի ամենահին կառույցն է և այժմ թանգարան է։ Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ այստեղ են ժողովվել Կալիֆոռնիայի մեքսիկացի առաջնորդները և որոշել հանձնվել ամերիկացի փոխգնդապետ Ջոն Ֆրեմոնտին։ Վերդուգոյի ժառանգները հողաբաժինը հատվածաբար վաճառել են կամ կորցրել սնանկացման հետևանքով․ այս հատվածներից որոշները այժմ մաս են կազմում Լոս Անջելեսի Էթուոթեր Վիլեջ, Իգըլ Ռոք և Հայլենդ Փարկ թաղամասերի։
1884 թվականին տեղի բնակիչները Գլենդել քաղաքն են հիմնադրել այսօրվա Գլենդելի կենտրոնի տեղում։ Երեք տարի անց քաղաքից հարավ-արևմուտք հիմնադրվել է Թրոպիկո բնակավայրը, որը միացվել է Գլենդելին 1918 թվականին։ Գլենդելի զարգացումը նպաստել է գործարար Լեսլի Բրենդի գործունեությունը, որի շնորհիվ Գլենդելում սկսել է գործել տրամվայ։ Նրա անունով է կոչվում Գլենդելի գլխավոր պողոտաներից մեկը։
Գլենդելի բնակչության թիվն հնգապատկել է 1920-ական թվականներին, հասնելով 62․736 մարդու 1930 թվականին։ 1923 թվականին Գլենդելում կառուցվել է օդանավակայան, որը կոչվել է «Գրենդ Սենտրալ» օդանավակայան և գործել մինչև 1959 թվականը (տերմինալը դեռևս կանգուն է)։
Մինչև 1960-ականների վերջերը Գլենդելը եղել է այսպես կոչված «մայրամուտի քաղաք», որտեղից ոչ սպիտակամորթ մարդիկ պարտավոր էին հեռանալ ամեն օր որոշ ժամին, հակառակ դեպքում՝ կձերբակալվեին և կարող էին ենթարկվել բռնթության։
Աշխարհագրություն
Գլենդելը գտնվում է Սան Ֆեռնանդոյի հովտի հարավարևելյան կողմում, Սան Գաբրիել և Վերդուգո լեռների ստորոտում։ Հյուսիսից սահմանակցում է Լա Քանյադա Ֆլինթրիջ, Լա Քրեսենտա և Թահանգա համայնքներին, հարավից՝ Էթուոթեր Վիլեջ և Գլեսել Փարկ համայնքներին, արևելքից՝ Փասադենա քաղաքին և Իգըլ Ռոք համայնքին, արևմուտքից՝ Գրիֆիթ Փարկին և Բըրբանք քաղաքին։
Կլիմա
Գլենդելն ունի Միջերկրածովյան կլիմա։ Ամառները շոք են, ձմեռները՝ մեղմ։ Տարեկան միջին տեղումների գումարը մոտ 33 սմ է, անձրև տեղում է հիմնականում նոյեմբերից մինչև ապրիլ ամիսներին։ Տաք կլիմայի պատճառով ձյուն հազվադեպ է տեղում լեռներում։
Ազգություններ
2010 թվականի[2] տվյալների համաձայն Գլենդելում ապրում է շուրջ 191719 բնակիչ։ Բնակչության խտությունը կազմում է 2421 կմ² տարածքում։ Ռասսայական կազմը հետևյալն է՝ 71,1 % սպիտակամորթներ, 16,4 % ասիացիներ, 1,3 % աֆրոամերիկացիներ, 0,3 % հնդիկներ, 0,1 % — Խաղաղ օվկիանոսի կղզիների հիմնական բնակիչներ, 6,3 % այլ ազգերի ներկայացուցիչներ։ Բնակչության 34,1 % կազմում են հայերը, իսկ 17,4 % լատինոամերիկացիներն են։
Տնտեսություն
1964 թվականից Գլենդելում տեղակայվել է «International Karate Association» միջազգային շտաբի շենքը։
2003 թվականից Գլենդելում տեղակայվել է «Ճանապարհ դեպի երջանկություն» միջազգային ֆոնդի շենքը։Գլենդելը հայտնի է նաև որպես առաջին քաղաքը, որտեղ 1945 թվականին առաջին անգամ բացվեց աշխարհում առաջին «Baskin Robbins»[3] պաղպաղակա-սրճարանը։Գլենդելում է տեղակայված նաև «Disney Television Animation» շտաբի շենքը։
Հայերը Գլենդելում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցին Գլենդելում (2001)
Հայերը Գլենդելում բնակվում են 1920 թվականից, սակայն ներգաղթի աճն սկսվել է 1970-ական թվականներից։ Հայերն այստեղ լավ ինտեգրված են. նրանք այստեղ հիմնել են հայկական դպրոցներ, կուլտուր- մշակութային կրթօջախներ, հիմնարկ- ձեռնարկություններ։ Հայ բնակիչների թվի ցուցանիշներով Գլենդելն առաջինն է ԱՄՆ-ում, և այդ ցուցանիշներն աճել են վերջին երկու տասնամյակներում։Գլենդելում է գտնվում ամենամեծ հայ համայնքը։ Համաձայն 2010 թ. ԱՄՆ բնակչության մարդահամարի, Գլենդելում բնակվում էր շուրջ 65,343 հայ[4], որը կազմում է ընդհանուր բնակչության 34,1% -ը, մինչդեռ 1990 թվականին եղել է 31 402 հայ[5]։Հայկական System of a Down ռոք-խմբի շատ անդամներ իրենց կարիերան սկսել են Գլենդելում[6]։ Շատ դպրոցների հետ այստեղ է գտնվում նաև Չամլյանի հայկական դպրոցը։ Գլենդելի բնակչության 34.1% հայեր են
Հիշատակի պուրակ
1906 թվականից Գլենդելում գործում է «Ֆորեստ լաուն» գերեզմանոցը, որտեղ թաղված են Ամերիկայի բազմաթիվ անվանի «աստղեր»։ Գերեզմանոցում կան ավելի քան 250 հազար հուղարկավորվածներ։
Կլիմա
Հյուսիսափայլ, ամիսը ժամ, 2001—2011[7] | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
Հյուսիսափայլ, ժամ | 37 | 65 | 142 | 213 | 274 | 299 | 323 | 242 | 171 | 89 | 33 | 14 | 1902 |
Քույր քաղաքներ
Պատկերասրահ
Հայտնի մարդիկ
- Տաթև Աբրահամյան, շախմատիստ
- Ալիսյան Աշլի Արմ, դերասանուհի, ռեժիսոր
- Քիմբերլի Բեկ, դերասանուհի
- Captain Beefheart, երաժիշտ
- Dawn Bender, դերասան
- Christian Bergman, baseball pitcher
- Elvin Bishop, երաժիշտ
- Aloe Blacc, երաժիշտ
- David Brin, author
- Clara Bryant, դերասան
- Angelo Buono, serial killer
- Lucille Carroll, actress, MGM studio executive
- Armen Chakmakian, musician and composer
- Migdia Chinea, filmmaker
- John Cho, actor
- Claudia Christian, դերասան
- Doug Davidson, soap opera actor
- John Debney, Academy Award-nominated composer
- Emilio Delgado, actor, "Luis" on Sesame Street
- Doug Dohring, CEO of Neopets
- Nicole Eggert, դերասան
- Erika Eleniak, model and actress
- Douglas Emerson, actor
- Robert Englund, actor, Nightmare on Elm Street
- Yvonne Lime Fedderson, actress, third wife of producer Don Fedderson
- Chelsea Field, դերասան
- Pat Flaherty, auto racing driver, winner of 1956 Indianapolis 500
- Doug Forrester, businessman and politician from New Jersey
- Edward Furlong, actor
- Beverly Garland, actress and hotel owner
- Daryl Gates, former LAPD police chief
- Go Betty Go, rock star
- Scott Gorham, երաժիշտ
- Woody Guthrie, երաժիշտ
- Joe Hahn, երաժիշտ
- Peter D. Hannaford, political consultant and author associated with Ronald W. Reagan, born in Glendale in 1932
- Arin Hanson, animator, vocalist of Starbomb, co-host of the webseries Game Grumps
- Tim Heidecker, comedian and երաժիշտ
- Pamela Hensley, դերասան
- Taraji P. Henson, Academy Award–nominated actress
- Babe Herman, MLB right fielder
- Hardcore Holly, professional wrestler
- Chris Holmes, lead guitarist, W.A.S.P.
- John Holmes, pornographic actor[8], lived at 1012 East Acacia[9]
- Ashlyne Huff, musician[10]
- Lux Interior and Poison Ivy, musicians, The Cramps
- Kathy Ireland, model and actress
- Jay-R, actor, TV host
- Maren Jensen, դերասանուհի
- Julia Ann, pornographic actress[11]
- Ed King, guitarist, Strawberry Alarm Clock & Lynyrd Skynyrd
- Robert Knapp, actor
- Don Knotts, Emmy-winning actor, lived in Glendale
- Nathan Kress, actor
- Greg Kriesel, bassist, The Offspring
- Shia LaBeouf, actor
- Jonna Lee, actress
- Robert B. Lewis, thoroughbred owner
- Mike Lieberthal, MLB All-Star catcher
- Yvonne Lime, դերասանուհի
- Eric Lloyd, actor
- Mario Lopez, TV personality
- Katherine "Scottie" MacGregor, դերասանուհի
- Benji Madden, lead guitarist, Good Charlotte
- Joel Madden, lead vocalist, Good Charlotte
- Daron Malakian, lead guitarist, System of a Down
- Rafi Manoukian, politician
- Vanes Martirosyan, boxer
- Tim Matheson, actor
- Rex Mays, champion race driver[12]
- Mike Mazurki, actor and professional wrestler
- Brandon McCarthy, pitcher for Los Angeles Dodgers
- Doug McClure, actor
- Eva Mendes, դերասանուհի
- Don Milan, NFL player
- Terry Moore, դերասանուհի
- Jim E. Mora, football coach
- Dennis Muren, special effects artist
- Clarence Nash, original voice of Donald Duck
- Taylor Negron, actor, comedian
- Ross O'Donovan, animator and YouTube personality
- Florence Oberle, դերասանուհի
- Ken Osmond, actor from Leave It to Beaver
- Kelly Packard, դերասանուհի
- Melissa Pastore, pastor
- Paul Petersen, actor from The Donna Reed Show
- Sam Phillips, musician
- Jamie Pineda, front woman of pop music project Sweetbox
- Al Pollard - former NFL player and announcer [13]
- Donald Prothero, paleontologist and author
- Scott Radinsky, MLB pitcher[14]
- Ronnie Radke, vocalist, Falling In Reverse[15]
- Archie Reynolds, MLB player
- Michael Richards, actor from Seinfeld
- Nicole Richie, fashion designer, TV personality
- Debra Jo Rupp, դերասանուհի
- Devin Sarno, composer
- Dawn Schiller, author of The Road Through Wonderland: Surviving John Holmes[16]
- Maureen Kennedy Salaman, proponent of alternative medicine and author
- Steven L. Sears, writer and producer
- T. Sean Shannon, SNL comedy writer
- Bob Siebenberg, drummer of Supertramp
- Stirling Silliphant, screenwriter, producer
- Ռիկ Սպրինգֆիլդ, երաժիշտ
- Մերի Քեյ Սթերնս, դերասանուհի
- Քեյսի Սթենգել,մարզիկ
- Կարլ Սթիվեն, դերասան
- Ժոզեֆ Սթրոնդ, բանաստեղծ և մանկավարժ
- Գարի Սութերլանդ, մարզիկ
- Գլորիա Թելբոթ, դերասանուհի
- Դիանա Թուրասի, Օլիմպիական մարզիկ
- Վիկ Թեյբեկ, դերասան, 1970-ականների CBS- ի Alice աստղ
- Ջեյզոն Թերեր Թեյլորը, ռեփեր, երաժիշտ
- Են Տուրել, դերասանուհի
- Ռոն Անդերվուդ, տնօրեն
- Լուպի Վիլեզ, դերասանուհի
- Շովնա Վալդրոն, դերասանուհի
- Պոլ Ուոքեր, դերասան
- Գորդոն Ուոլեր, երգիչ
- Ջոն Ուեյն, դերասան, Գլենդելի ավագ դպրոցի հիմնադիր
- Տանյա Ֆալան Վլկ, երգիչ
- Բիլ Վուդսոն, դերասան
- Գրեգ Զաուն, MLB catcher
Ծանոթագրություններ
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ Glendale, California — 2010 Demographic Profile Data
- ↑ Татьяна Романова. «Мечтаю угостить мороженым президентов России и США», — Найджел Тревис, главный исполнительный директор Dunkin' Brands // Ведомости, 07.07.2010, 123 (2641)
- ↑ U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
- ↑ «ARMENIAN POPULATION UP VALLEY, GLENDALE AND BURBANK SHOW BIG PERCENTAGE HIKES.»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 28
- ↑ [1] Կաղապար:Уточнить ссылку
- ↑ Метеовеб.ру Գլենդելում հյուսիսափայլի միջին տևողությունը, ՄՊՀ-ի աստղադիտարան
- ↑ Sager Mike (2003)։ Scary Monsters and Super Freaks: Stories of Sex, Drugs, Rock 'n' Roll and Murder։ Da Capo Press։ էջեր 11, 12(չաշխատող հղում)
- ↑ Schiller, Dawn։ The Road Through Wonderland։ էջ 47, Ch 12
- ↑ Leahey Andrew։ «Ashlyne Huff - Biography»։ Allmusic.com։ Վերցված է August 20, 2010
- ↑ Dan Miller (August 21, 2009)։ «Up Close with Julia Ann»։ AVN։ Վերցված է October 31, 2009
- ↑ Glick Shav (October 20, 1987)։ «Auto Races Once Again Replacing Horse Races – Rex Mays' Death at Del Mar Track Is Not Forgotten»։ Los Angeles Times։ Վերցված է July 22, 2010։ «Mays, a handsome 6-footer who was born and raised in Riverside and spent most of his adult years in Glendale,»
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2007-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15
- ↑ «Scott Radinsky Stats»։ Baseball Almanac։ Վերցված է December 3, 2012
- ↑ «Rock singer arrested in Glendale on domestic assault warrant»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-03-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ Schiller, Dawn (2009)։ The Road Through Wonderland: Surviving John Holmes։ Medallion Press։ ASIN B00CNWM7FE
Արտաքին հղումներ
![]() | Գլենդել (Կալիֆոռնիա) Վիքիպահեստում |
---|
- City of Glendale (EN)
- Armenian (Archive)