Գիվատ Ռամ (եբրայերեն՝ גִּבְעַת רָם‎), շրջան կենտրոնական Երուսաղեմում։ Գիվատ Ռամում են գտնվում Իսրայելի կարևորագույն ազգային հաստատություններից շատերը, այդ թվում` Քնեսեթը, Իսրայելի թանգարանը (ինչպես նաև մասնավոր Աստվածաշնչյան երկրների թանգարանը), Գերագույն դատարանը, Իսրայելի բանկը, Եբրայերենի ակադեմիան, Իսրայելի ազգային գրադարանը, Երուսաղեմի հրեական համալսարանի կամպուսներից մեկը և կառավարական բազմաթիվ գրասենյակներ։

Գիվատ Ռամ
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը, հետևի պլանում՝ Իսրայելի բանկ

Ստուգաբանություն խմբագրել

Ռամը Ռիկուզ Մեֆակդիմ-ի (եբրայերեն՝ גבעת ריכוז-מפקדים‎) եբրայերեն հապավումն է, գրական՝ սպաների ժողով, հետևաբար Գիվատ Ռամ նշանակում է Սպաների ժողովի բլուր[1][2]։

Պատմություն խմբագրել

Երուսաղեմի հրեական համալսարանի Էդմոնդ Ջ. Սաֆրա կամպուս
Երուսաղեմն ըստ Պաղեստինյան հետազոտության, 1945-1946

Մինչև 1948 թվականը Պաղեստինյան հետազոտության թիմի նկարած քարտեզներում այս տարածքը նշվում էր որպես Կարամ էս Սիլա։Անունը ցույց է տալիս, որ դա եղել է Կարամ (խաղողի դաշտ), որը պատկանել է Սալայի (שלה ի սկզբանե կարող էր լինել סלע or سلع) ընտանիքին կամ խաղողի դաշտը քարհանքի մոտ։

Նախքան 1948 թվականին Իսրայելի Անկախության պատերազմը, հյուսիսում տարածքը արաբներին հայտնի էր որպես Շեյխ Բադր։ 1949 թվականի դեկտեմբերին Իսրայելի կառավարությունը Դավիդ բեն Գուրիոնի գլխավորությամբ որոշում է ընդունել Երուսաղեմում կառավարական շրջան կառուցելու մասին։ Ընտրվել է քաղաքի արևմուտքում գտնվող Գիվատ Ռամ բլուրը, որը Գադնա երիտասարդական գումարտակների հավաքատեղին էր։ Երեք գագաթից կազմված տեղայնքում ստեղծվելու էր շենքերի երեք խումբ՝ կառավարական շրջան, համալսարանական կամպուս և թանգարան[3]։

Քնեսեթը, Իսրայելի կառավարական գրասենյակները և Իսրայելի գերագույն դատարանը գտնվում են Գիվատ Ռամում, ինչպես նաև մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Իսրայելի թանգարանը, Աստվածաշնչյան երկրների թանգարանը[4], Բլումֆիլդի գիտական թանգարանը[5], Իսրայելի ազգային գրադարանը[6] և Միջազգային գիտաժողովների կենտրոնը։

Binyanei HaUma (Միջազգային գիտաժողովների կենտրոն) և հյուրանոց Գիվատ Ռամում

Շրջանի հյուսիսային հատվածում՝ գիտաժողովների կենտրոնի և համալսարանի միջև ընկած տարածքում, որտեղ կառավարական գերատեսչություններն են, պաշտոնապես հայտնի է որպես Կիրյատ Հա-Լեոմ։ Այս շրջանում իրականացվում է բնակարանային նոր ծրագիր[7]։ Այստեղ է գտնվում նաև Wohl վարդերի պարտեզը։

Բարձր տեխնոլոգիական գյուղ խմբագրել

Գիվատ Ռամ բարձր տեխնոլոգիական գյուղը ստեղծվել է Երուսաղեմի զարգացման գերատեսչության և Երուսաղեմի հրեական համալսարանի հետ համատեղ։ Այն Իսրայելում առաջին բարձր տեխնոլոգիական պարկերից մեկն է, որը կառուցվել է ակադեմիական հետազոտությունների կենտրոնների հարևանությամբ։ Այն հիմք է ապահովում տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների համար[8]։

Հնագիտական գտածոներ խմբագրել

Առաջին հնագիտական պեղումն իրականացվել է նախքան Բինյանեյ Հա-Ումայի (գիտաժողովների կենտրոն) կառուցումը, 1949 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մ. Ավի-Յոնահի կողմից, որը հայտնաբերել է Հերովդես I Մեծի ժամանակաշրջանի տարբեր չափերի ջրանցքներ, լողավազաններ, Տասներորդ հռոմեական լեգիոնի դրոշմով աղյուսներ ու հախճասալիկներ, վանքի մնացորդներ։

1968 թվականի մայիս-հունիս ամիսներին, նախքան Բինյանեյ Հա-Ումայից հարավ նոր հյուրանոցի (այն ժամանակ՝ Հիլթոն) կառուցումը, Ավի Յոնահը երկրորդ անգամ պեղումներ կատարեց։ Նա հայտնաբերեց օվալաձև բրուտագործական և ջրի խորը ամբար։ Տարածքը ծածկված էր սվաղի հաստ շերտով, որի վրա հայտնաբերվել են խոշոր հավանգներ և բազմաթիվ աղյուսներ, որոնց վրա կան Տասներորդ լեգիոնի դրոշմներ։

Բինյանեյ Հա-Ումայից արևելք նոր միջազգային գիտաժողովների կենտրոնի աշխատանքների ընթացքում Իսրայելի հնագիտական գերատեսչության անունից 1992 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են պեղումներ, սակայն ավտոկայանատեղի մոտ 60%-ը արդեն փորել են բուլդոզերները։

1993 թվականի հուլիսին հյուսիսարևմտյան անկյունում անցկացված փոքրիկ պեղման ժամանակ հայտնաբերվել են Տասներորդ լեգիոնի թրծավառարանը և բյուզանդական ժամանակաշրջանի խճանկարային հատակ[9]։

Երուսաղեմի հրեական համալսարանի ստադիոնԵբրայերենի ակադեմիաԵրուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիաՔնեսետՍուրբ Խաչի տաճարԽաչի հովիտԻսրայելի ազգային գրադարանWohl վարդերի պարտեզԳրքի տաճարԵրուսաղեմի Սուրբ տաճարի մոդելըԱստվածաշնչյան երկրների թանգարանԻսրայելի ֆինանսների նախարարությունԻսրայելի ներքին գործերի նախարարությունԻսրայելի բանկԵրուսաղեմի հրեական համալսարանի միջնակարգ դպրոցԱմերիկա-հրեական միացյալ բաշխման կոմիտեԲլումֆիլդի գիտական թանգարանԵրուսաղեմի բուսաբանական այգիներՌակայի անվան ֆիզիկայի ինստիտուտKiryat HaMemshalaԵրուսաղեմի հրեական համալսարանԻսրայելի թանգարան
Գիվատ Ռամի տեսքը տիեզերքից, 2013 թվականի օգոստոս։ Պատկերն ունի բացատրություններ։ Տեղաշարժելով մկնիկը պատկերի վրա՝ կտեսնեք կառույցի անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yad Ben Zvi website (Hebrew)». Ybz.org.il. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  2. «Jerusalem Municipality website». Jerusalem.muni.il. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  3. «givat ram - Google Search». www.google.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Jewish Pride: Prime Minister's Son Wins Bible Contest». Israelnationalnews.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  5. «International dictionary of university histories: edited by Carol Summerfield and Mary Elizabeth Devine». Books.google.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  6. Aryeh Dayan. «New chapter in a sad saga». Haaretz. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Paul Widen (2010 թ․ հոկտեմբերի 22). «A luxury we can't afford». Jerusalem: The Jerusalem Post. Վերցված է 2011-065-13-ին.
  8. «JDA - Development Of Employment And Industrial Parks». www.jda.gov.il. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Binyanei Ha'Uma - The Shelby White - Leon Levy Program for Archaeolog…». archive.is. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.