Գիլերմո Ստաբիլե

արգենտինացի ֆուտբոլիստ

Գիլերմո Ստաբիլե (իսպ.՝ Guillermo Carlos Stábile, հունվարի 17, 1905(1905-01-17), Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 26, 1966(1966-12-26), Բուենոս Այրես, Արգենտինա)[1], արգենտինացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, մարզիչ և դերասան[2]։ Հանդիսանում է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության լավագույն ռմբարկուն։

Գիլերմո Ստաբիլե
իսպ.՝ Guillermo Stábile
ՔաղաքացիությունըԱրգենտինա
Ծննդյան ամսաթիվհունվարի 17, 1905(1905-01-17)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 26, 1966(1966-12-26) (61 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Հասակ169 սանտիմետր
Քաշ68 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Կենսագրություն խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքանում անցկացրած 8 խաղերում հեղինակելով 4 գոլ, նա դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության լավագույն ռմբարկուն (1930 թվական, Ուրուգվայ)։ Ստաբիլեն չէր խաղում առաջնության առաջին խաղում Ֆրանսիայի դեմ և ըստ երևույթին չէր խաղա հաջորդ հանդիպումներում, եթե չլիներ Ռոբերտո Չեռոյի վնասվածքը։

Կարիերայի սկզբում հանդես է եկել արգենտինական «Ուրական» ակումբում (1920-1930), հետո տեղափոխվել է Իտալիա և հանդես եկել «Ջենոա»-ում (1934-1935), հետո՝ «Նապոլի»-ում (1935-1935)։ Կարիերան ավարտել է ֆրանսիական «Ռեդ Սթար» ակումբում։

Կարիերայի ավարտից հետո՝ 1939-1960 թվականներին մարզել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը[3]։ Արգենտինայի հավաքականը Ստաբիլեի գլխավորությամբ անցկացրել է 127 խաղ, որից 100 և ավելի խաղերում հաղթել է։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

Անձնական խմբագրել

Թիմային խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fútbol Factory». 2007 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Guillermo Stábile». IMDb. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Argentina - Coaches of Championship Teams - First Level». www.rsssf.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմո Ստաբիլե» հոդվածին։