Գենետիկական բազմազանություն

Գենետիկական բազմազանությունը կամ գենետիկական պոլիմորֆիզմը, պոպուլյացիաների բազմազանություն ըստ գենետիկական բնույթի հատկանիշների կամ մարկերների։ Կենսաբազմազանության մի տեսակ է։ Գենետիկական բազմազանությունը իրենից ներկայացնում է պոպուլյացիայի, պոպուլյացիաների խմբի կամ տեսակի գենետիկական բնութագրի կարևոր բաղադրիչ։ Գենետիկական բազմազանությունը, կախված դիտարկվող գենետիկական մարկերների ընտրույթունից, բնութագրվում է մի շարք բաղադրատարրերով.

1. Միջին հետերոզիգոտություն

2. Լոկուսի հաշվով ալլելների թիվը

3. Գենետիկական հեռավորությունը (միջպոպուլյացիոն գենետիկական բազմազանության գնահտման համար)

Միջին հետերոզիգոտություն խմբագրել

Գենետիկական բազմազանության այս բաղադրատարրը նկարագրում է, թե պոպուլյացիայում ինչ մաս են կազմում առանձնյակները պոպուլյացիայում որոնք, հետերոզիգոտ են ըստ ուսումնասիրվող մարկերների օգտագործված հավաքածուի։

Լոկուսի հաշվով ալլելների թիվը խմբագրել

Այս չափանիշը որպես կանոն օգտագործվում է ըստ մարկերների գենետիկական բազմազանության գնահատման համար, որոնք ունեն ավելի քան երկու նկարագրված ալլելային վիճակ, օրինակ՝ միկրոսատելլիտային լոկուսների համար։

Գենետիկական հեռավորություն խմբագրել

Չափանիշը բնութագրում է պոպուլյացիաների միջև տարբերության և բազմազանության աստիճանը ըստ առկայության/ բացակայության կամ օգագործվող մարկերների ալլելների հաճախականությունների։

Կենսաբանական նշանակություն խմբագրել

Գենետիկական փոփոխությունը պոպուլյացիայում ելակետային նյութ է հանդիսանում բնական ընտրության և գենետիկական դրեյֆի գործունեության համար։ Այսինքն միկրեէվոլյուցիոն պրոցեսների անհրաժեշտ տարր է հանդիսանում։ Մասնավորապես, ահյտնի են աշխատանքներ մաքուր գծերում՝ այսինքն՝ գենետիակական բազմազանության բացակայության դեպքում, ընտրանքի ոչ էֆֆեկտիվության մասին։ Մեկ այլ կողմից գենետիակական փոփոխականությունը հանդիսանում է ինքնին միկրոէվոլյուցիայի գործոնների ազդեցության առարկա։ Գենետիկական բազմազանությունը ըստ ոչ չեզոք հատկանիշների մեծ նշանակւոթյուն ունի պոպուլյացիաների էկոլոգիական ճկունության համար։ Ըստ ալլոզիմային լոկուսների մի քանի ալլելների առկայությունը պոպուլյացիաներում հնարավորություն է տալիս այդ նույն պոպուլյացիային հարմարվել տատանվող պայմաններին, որոնցում այս կամ այն ալլելների առանձնայակների առկայությունը առավելություններ է տալիս։ Օրինակ լայն տարածում ունեցող Drosophila melanogaster տարբերոկի մոտ ալկոհոլդեհիդրոգենազա գենը հոմոզիգոտ վիճակում կախված միջավայրի ջերմաստիճանային պայմաններից երկընտրողական օգտակար կամ վնասակար ազդեցություն է ունենում։

Գրականություն խմբագրել

  1. Алтухов Ю.П., Генетические процессы в популяциях. – М.: ИКЦ «Академкнига». 2003. 431 с.