Գեղանիստ (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գեղանիստ (այլ կիրառումներ)։

Գեղանիստ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ-արևելք։ Մինչ 1948 թվականը կոչվել է Ղոլղաթ։ Բնակչությունը՝ 1339 մարդ։

Գյուղ
Գեղանիստ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես12.9 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1339[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3010
Գեղանիստ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Գեղանիստ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1828-1829 թթ.-ին և 1918 թ.-ին գաղթել են Մուշից, Խնուսից, Ալաշկերտի գավառի Բադնոց ու Վերին Բասենի շրջանի գյուղերից։

Գեղանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի1831189719261939195919701979198920012011
Բնակիչ117825117112137719449641048[4]11501229[5]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գեղանիստն ունի 1711 թ. «Ժամ» և 1852 թ. մեկ այլ եկեղեցի, «Հմայիլ», «Իրիցտան Ավետարան», «Բավոյի սուրբ» և Գրիգոր Նարեկացի մատուռներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել