Գառնի (գյուղ)

գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)

Գառնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 63 կմ հարավ, Երևան քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ազատ գետի աջ ափին՝ հովտում։ Հայտնի է նույնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թ-ին այստեղ է տեղի ունեցել Գառնու ճակատամարտը։

Գյուղ
Գառնի
Garni Village.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՀամայնքԳառնի
ՀամայքապետՏիգրան Պողոսյան
Մակերես33.42 կմ²
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն8111 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր
ՏեղաբնականունԳառնեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2215
Փոստային դասիչ2215
Պաշտոնական կայքkotayk-garni.am
##Գառնի (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Գառնի (գյուղ) (Կոտայքի մարզ)
Red pog.png

Ավերվել է 1679 թ.-ի աղետաբեր երկրաշարժից և նորից վերականգնվել է 1828-1829 թթ.-ին՝ Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։

Բնակչություն

Գառնու ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի18971926193919591970197920012004
Բնակիչ15072816308331764554501620047678

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գառնին հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Գանռիում է գտնվում Գառնի ամրոցից ու Միհր աստծուն նվիրված 1-ին դ. հեթանոսական տաճարը։

Բացի այդ, այստեղ են գտնվում 4 դարի միանավ եկեղեցու ավերակները, Սբ. Պողոս-Պետրոս (XII-XIII դար) և Սբ. Սարգիս (XI դար) եկեղեցիները, XII դար կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, “Թուխ Մանուկ” և Սբ. Սարգիս (IX դար) մատուռները, Գառնու կամուրջը (XI դար)։

Պատմական ակնարկներ

Հայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։ Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով։ Հավանաբար հիմնադրվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Մ.թ.ա. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք՝ հավանաբար 77 թ.։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ։ Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք։ Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն[2]։

Պատկերներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 12 
  2. Հռիփսիմե Սիմոնյան (2008)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 376–419։ ISBN 978-99930-4-959-3