Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ

բարեգործական հիմնադրամ

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (պորտ.՝ Fundação Calouste Gulbenkian), Պորտուգալիայում գտնվող հիմնադրամ, որի հիմնական նպատակն է աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը։ Հիմնադրվել է 1956 թվականին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) կտակի (1953 թ.) համաձայն։ 2011 թվականի դեկտեմբերի 22-ից տնօրենը Արթուր Սանտոս Սիլվան է[2]։ Հիմնադրամն ունի մասնաճյուղեր Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ
Հիմնադրամի լոգոն
Изображение логотипа
Տեսակհիմնադրամ և կրթական կազմակերպություն
Երկիր Պորտուգալիա
Հիմնադրված1956, Գալուստ Գյուլբենկյանի կողմից
ՆպատակներԱջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը
Գլխադասային գրասենյակCalouste Gulbenkian Foundation headquarters, Ավենիդաս Նովաս, Լիսաբոն, Պորտուգալիա
ՏեղագրությունԼիսաբոն, Պորտուգալիա
ԲյուջեՀայկական համայնքների բաժանմունք՝ 3,5 մլն
ՀիմնադիրԳալուստ Գյուլբենկյան
Պարգևներ
Կայքgulbenkian.pt

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1956 թվականին Գալուստ Գյուլբենկյան կտակի համաձայն։ Կտակում նշված է միայն Սուրբ էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 450 հազար դոլարի հատկացման մասին։ Սակայն կտակարար մարմնի անդամ Գևորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնադրամում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը (1984-2011 թվականներին տնօրեն՝ Զավեն Եկավյան, 2012-2013 թվականները՝ Աստղիկ Չամքերթեն, 2013 թվականից՝ Ռազմիկ Փանոսյանը[3][4])։ Բաժանմունքի տարեկան բյուջեն շուրջ 3,5 միլիոն դոլար է։

Գործունեություն խմբագրել

Հայկական համայնքների բաժանմունքի բյուջեն կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի (1984 թվականից) գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին։ 1988 թվականին բյուջեից 1 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն է հատկացվել երկրաշարժից տուժած շրջաններին։

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցների գերակշիռ մասը տրամադրվում է Պորտուգալիայում և այլ երկրներում մարդասիրական բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար։ Ներկայումս միջոցներ է հատկացնում նաև գրահրատարակչական նպատակներով (400 հազար դոլար), որոնք իրականացվում են Երևանում, Անթիլիասում, Հալեպում, Ստամբուլում, Փարիզում և այլուր։ Մեծապես օժանդակել է նաև Մատենադարանին[5]։

Պորտուգալական Partex նավթարդյունաբերական ընկերությունը ամբողջությամբ պատկանում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին (տարեկան բյուջեն ավելի քան 100 միլիոն եվրո)։ Այն Եվրոպական հիմնադրամների ցանց ստեղծարար համագործակցության նպատակով-ի (անգլ.՝ Network of European Foundations for Innovative Cooperation (NEF)) անդամ է[6]։

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Գյուլբենկյան այգին և Թանգարանը։

Հիմնադրամը ֆինանսավորում է նաև Պորտուգալիայում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին[7]։

Հիմնադրամին է պատկանում՝

  • Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը, որը հիմնվել է Գյուլբենկյանի անձնական հավաքածուի հիման վրա,
  • Ժամանակակից արվեստի թանգարանը (Centro de Arte Moderna), ժամանակակից արվեստի թանգարան,
  • Գյուլբենկյան նվագախումբը, սիմֆոնիկ նվագախումբ, Լիսաբոնի ամենախոշոր նվագախմբերից մեկը,
  • Գյուլբենկյան գրադարանը,
  • Գյուլբենկյան գիտության ինստիտուտը,
  • Հայկական համայնքների բաժանմունքը,
  • Գյուլբենկյան հիմնադրամի այգին, հանրային այգի Լիսաբոնում,
  • Գյուլբենկյան հիմնադրամ ՄԹ, ներկայացուցչություն Միացյալ Թագավորությունում,
  • Ֆրանսիայի պատվիրակություն, ներկայացուցչություն Ֆրանսիայում,
  • Գյուլբենկյան բալետ, 1965 թվականին հիմնադրված պարախումբ, որը սակայն փակվել է 2005 թվականին։

Կառույցը և այգին խմբագրել

Հիմնադրամի գլխավոր շենքը և Գալուստ Գյուլբենկյանի արձանը

Հիմնադրամի կառույցը գտնվում է Լիսաբոնի կենտրոնում։ Այգին սկզբնապես եղել է Լիսաբոնի ծայրամասի այգիներից մեկը։Հիմնադրամի գլխավոր շինությունը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին, այնտեղ կան գրասենյակներ, դահլիճներ, ցուցասրահներ, թանգարաններ և գրադարաններ։ Ճարտարապետներն են՝ Ռյուի Աթուգուիան, Պեդրո Սիդը և Ալբերտո Պեսոան։ Կառուցվել է մոդերն ոճում[8]։

Այգին բացվել է նույն թվականին, լանդշաֆտը նախագծել է ճարտարապետ Ռիբեյրո Տելեսը խորհրդակցելով հիմնադրամի շենքի ճարտարապետների հետ։ 2010 թվականին կառույցը և այգին դասվել են Պորտուգալիայի մշակութային հուշարձանների թվին։

Ժամանակակից արվեստի թանգարանը (պորտ.՝ Centro de Arte Moderna) նախագծել է անգլիացի ճարտարապետ Լեսլի Մարտինը՝ International style ոճում։ Այս թանգարանը բացվել է 1983 թվականին։

Գալուստ Գյուլբենկյանի թանգարան խմբագրել

Թանգարանը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին[8]՝ Գալուստ Գյուլբենկյանի կողմից և վերջինիս հավաքածուի հիման վրա։ Թանգարանում կա մոտ 6000 ցուցանմուշներ։ Եվրոպական գեղանկարչության հավաքածուում կարևոր տեղ ունեն 1930-ական թվականներին Էրմիտաժի հավաքածուի վաճառքից Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված գործերը (Ռուբենս, Ռեմբրանդտ, Դիրկ Բոուտս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  2. «Eleição por unanimidade - Artur Santos Silva é o novo presidente da Gulbenkian». 22-12-2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 22-12-2011-ին.
  3. Barsoumian, Nanore (2014 թ․ հունիսի 13). «A Bold New Plan: Interview with Razmik Panossian». Armenian Weekly. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Rasmick Panossian Director of Programming, Rights and Democracy, Montreal». University of Winnipeg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Privat, Toulouse, 2007 978-2-7089-6874-5, p. 805.
  6. «Network of European Foundations (NEF)» (PDF). Network of European Foundations (NEF). 2007 թ․ հոկտեմբերի 25. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  7. Angelique Verrecchia (2015 թ․ մարտի 25). Ambassade de France au Portugal / ADIT (ed.). «La Fondation Calouste Gulbenkian récompense un jeune chercheur pour ses recherches sur le cerveau». www.bulletins-electroniques.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին..
  8. 8,0 8,1 Museo Calouste Gulbenkian. Lissabon: Fundação Calouste Gulbenkian. 2003. էջ 9. ISBN 972-8128-82-7.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 660